Քրիստիննե Գրիգորյան: հայ իրավաբան

Քրիստիննե Աղվանի Գրիգորյան (օգոստոսի 27, 1981(1981-08-27), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ (2023 թվականի հոկտեմբերի 4-ից)։ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան։

Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
2019 - 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
2022 թվականի փետրվարի 24 - 2023 թվականի հունվարի 23
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ
 2023 թվականի հոկտեմբերի 4-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Հյուսիսային համալսարան
Մասնագիտություն՝ արևելագետ, իրավաբան
Ծննդյան օր օգոստոսի 27, 1981(1981-08-27) (42 տարեկան)
Ծննդավայր Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Քրիստիննե Գրիգորյան: հայ իրավաբան ԽՍՀՄ և Քրիստիննե Գրիգորյան: հայ իրավաբան Հայաստան

Կենսագրություն

Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։

Աշխատանքային գործունեություն

2004-2009 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։ 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022թ. հունվարի 24-ին Քրիստինե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ։

Ծանոթագրություններ

Նախորդող
Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Քրիստիննե Գրիգորյան

2022 թվականի փետրվարի 24 - 2023 թվականի հունվարի 23
Հաջորդող
Անահիտ Մանասյան

Tags:

1981Արտաքին հետախուզության ծառայություն (Հայաստան)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀՀ արդարադատության նախարարՀՀ մարդու իրավունքների պաշտպանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍևան (քաղաք)Օգոստոսի 27

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հրանտ Վարդանյան (գործարար)ԳյումրիՇաքիի ջրվեժՀայկական առածներ և ասացվածքներԹալինԴավիթ ՄուրադյանՄենք ենք, մեր սարերը (ֆիլմ)Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրագածԲայԼիլիթ ՀովհաննիսյանԴեմենցիաՇվեյցարիաԷնդոմետրիոզՍանահինի վանական համալիրԱրյունՔարահունջԵղջերուՎիտամին D-ի անբավարարությունՍրտային անբավարարությունԱրգանդի միոմաՀայաստանի քաղաքներըԿոկորդաբորբԲույսերԵրաժշտական գործիքներԼեոնարդո դա ՎինչիՄշակույթԴուբայՍտեփան Զորյան (գրող)Մուշեղ ԳալշոյանԻսպանիաԽաղաղ օվկիանոսՄարդու գլխուղեղՄուրացանՀովհաննես ԲաղրամյանՓսորիազԼևոն ԲՄարս (մոլորակ)ԿրիաներՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարՀովհաննես ԹումանյանՍիֆիլիսԱրհեստական բանականությունՔառօրյա պատերազմՄարկ ԱրենՎանԱկնեՄակդիրՀայաստանի գետերի ցանկԱնդրանիկ ՍողոյանԱնհանգիստ ոտքերի համախտանիշՍայաթ-ՆովաԱուտիզմՈսկեպարՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի ազգային հերոսԿարմրուկԻսրայելՀարավային ԿորեաԿոռուպցիաՄիզոպրոստոլՀարցական նշանՍաուդյան ԱրաբիաԱտոպիկ մաշկաբորբՄեծ ՄհերՈրդանման ելունի բորբոքումՃարտարապետությունՓոշոտումՎայոց ձորի մարզԱրման ԾառուկյանՀարություն Մովսիսյան🡆 More