Կեյկո (անգլ.՝ Keiko, մոտ 1976, Իսլանդիա - դեկտեմբերի 12, 2003(2003-12-12), Նորվեգիա), արու խոյադելֆին, առավել հայտնի է «Ազատ Վիլլի» սերիալում նկարահանումներից։
Կեյկոյին բռնել են 1979 թվականին Իսլանդիայի ափերի մոտ և ուղարկել են իսլանդական Հաբնարֆյորդյուր քաղաքի ակվարիում։ Երեք տարի անց նրան վաճառել են Օնտարիոյում, իսկ 1985 թվականինին նա սկսել է ելույթ ունենալ Մեխիկոյի զվարճանքի պարկում։
1993 թվականին էկրան բարձրացավ «Ազատ Վիլլի» կինոնկարը։ Կեյկոն, որը խաղում էր ֆիլմի գլխավոր դերերից մեկը, դարձավ իսկական աստղ։ Նրա համար սկսեցին կատարել նվիրատվություններ։ Հասարակությունը պահանջում էր ավելի լավ կյանքի պայմաններ խոյադելֆինի համար, որն այդ ժամանակ հիվանդ էր, և պատրաստել նրան ազատման։ Նվիրատվություն հայթայթելու համար 1995 թվականին ստեղծվեց «Օգնենք Կեյկոյին» ֆոնդը։ 1996 թվականին հավաքված գումարով նա տեղափոխվեց Նյուպորտի (Օրեգոնի նահանգ) ակվարիում, որտեղ և բուժում ստացավ։
Կեյկո | |
---|---|
| |
Տեսակ | կենդանի դերասան և անազատության մեջ ապրող միջատներ |
Սեռ | արու |
Ծնվել է | մոտ 1976 |
Ծննդավայր | Իսլանդիա |
Սատկել է | դեկտեմբերի 12, 2003 |
Սատկելու վայր | Նորվեգիա |
Keiko (orca) Վիքիպահեստում |
1998 թվականին Բոինգ C-17-ով Կեյկոյին տեղափոխեցին իր հայրենիք՝ Իսլանդիա։ Ռեյկյավիկում Կեյկոյի համար հատուկ սենյակ կառուցեցին, որտեղ նրան սկսեցին պատրաստել ազատ արձակման համար։ Չնայած այն հանգամանքին, որ խոյակետի վերադարձը վայրի բնություն առաջացրեց հակասություններ հասարակության մոտ (որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այն չի կարողանա ինքնուրույն գոյատևել իր համար նոր պայմաններում), 2002 թվականին նա բաց թողնվեց վայրի բնություն։ Կեյկոյի վերահսկումը վստահվեց Ocean Futures խմբին։
Ազատ մնալուց հետո Կեյկոն լողաց մոտ 1400 կիլոմետր, և բնակություն հաստատեց Նորվեգիայի արևմտյան Տակնես ֆյորդում։ Չնայած Կեյկոն որոշակի հետաքրքրություն ուներ իր ազգականների հանդեպ, այնուամենայնիվ նա ավելի շատ կապված էր մարդկանց հետ։ Նրան հետևող մասնագետները շարունակում էին վայրի բնության մեջ կերակրել նրան։
Կեյկոն չկարողացավ հարմարվել վայրի բնության կյանքին։ Նա սատկեց 2003 թվականի դեկտեմբերի 12-ին թոքաբորբից։ Օրեգոնի ծովային ակվարիումում տեղի ունեցավ նրա հիշատակը հավերժացնող արարողություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեյկո» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կեյկո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.