Արգենտինայի «Կեղտոտ պատերազմ» (իսպ.՝ Guerra Sucia en la Argentina), պետական ահաբեկչության ընդհանրական անվանում (մասսայական առևանգումներ, տանջանքներ, առանց դատավճռի կայացած մահապատիժներ), որն իրագործել են արգենտինացի Ռազմական բռնապետները և որն իր գագաթնակետին է հասել Ազգային վերակազմավորման ընթացքում՝ 1976-1983 ընկած ժամանակահատվածում։ Եղել է «Կոնդոր» օպերացիայի մաս։
1976 թվականի մարտի 24-ին Խորհե Վիդելայի գլխավորությամբ արգենտինական բանակը կատարել է հեղափոխություն և իշխանազուրկ է արել նախագհ Իզաբել Պերոնին։ Զինվորների օգնությամբ Վիդելան ստացել է լայն իշխանություն՝ ինչը հանգեցրել է Արգենտինայում մարդու իրավունքների ոտնահարման։ Իրականացվել են մասսայական բանտարկություններ, իսկ բանտարկյալները ենթարկվել են կտտանքների և հաճախ սպանել են։ Այս դեպքերի ժամանակ Արգենտինայում սպանվել է 10 հազար մարդ, անհետ կորել է 30 հազար մարդ և 60 հազար մարդ երկարատև բանտարկվել է և ենթարկվել է կտտանքների և բռնության՝ քաղաքական հայացքների պատճառով։ «Կեղտոտ պատերազմի» հիմնական զոհերը եղել են ակտիվիստներ, ներառյալ խորհրդային շարժման գրործիչներ, ուսանողներ, լրագրողներ, մարքսիստներ և նախկին իշխանության կողմնակիցներ։
Իշխանությունը վերացել է 1983 թվականին, երբ Արգենտինան պարտվել է Ֆոլկլենդյան պատերազմում։
Իշխանափոխությունից հետո նախագահ Ռաուլ Ալֆոնսինի կարգադրությամբ՝ ստեղծվել է բազմաքանակ անձանց անհետացման հետ կապված Ազգային կոմիսիան (CONADEP), որը գլխավորել է հայտնի գրող Էռնեստո Սաբատոն։ 1983-1984 թվականներին կատարված դեպքերի հետազոտությունների արդյունքում հրապարակվել է «Այլևս երբեք» աշխատությունը։
2012 թվականի հուլիսին Խորխե Վիդելայի (կառավարել է 1976-1981 թվականներին) երկրի նախկին կառավարողները և Ռեհնալդո Բինյոնեն (1982-1983) Արգենտինայում իրականացված դատավճռի ժամանակ մեղավոր են ճանաչվել, որովհետև առևանգել են երեխաներ քաղբանտարկյալ կանանցից։ Պարվել է, որ նրանց հրամանով տասնյակ մայրեր ստիպողաբար զրկվել են իրենց երեխներից (հետո նրանց տվել են այլ ընտանիքների, հիմնականում սպաների ընտանիքներին), իսկ հետո սպանվել են։ Վիդելան և Բինյոնեն (դատավճռի ժամանակ եղել են մոտ 80 տարեկան) իրենց գործողությունների համար ստացել են համապատասխանբար 50 և 30 տարվա ազատազրկում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղտոտ պատերազմ (Արգենտինա)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կեղտոտ պատերազմ (Արգենտինա), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.