Կարնեգի Մելոն Համալսարան

Կարնեգի Մելոն համալսարան (անգլ.՝ Carnegie Mellon University, CMU), մասնավոր համալսարան և հետազոտական կենտրոն ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ)։

Կարնեգի Մելոն համալսարան
անգլ.՝ Carnegie Mellon University
Изображение логотипа
Կարնեգի Մելոն Համալսարան
Տեսակմասնավոր համալսարան, հետազոտական համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված է1900
ՀիմնադրիրԷնդրյու Կարնեգի
Ընդհանուր անձնակազմ1440 մարդ
ԱնդամակցությունՕուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID, Թվային գրադարանի ֆեդերացիա, MetaArchive Cooperative?, Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում, ArXiv, Northeast University Semiconductor Network?, DataCite?, Ամերիկյան համալսարանների ասոցացիա, Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, Կրթության ամերիկյան խորհուրդ, National Humanities Alliance?, Higher Education Leadership Initiative for Open Scholarship?, Ցանցային տեղեկատվության կոալիցիա և Հետազոտական գրադարանների կենտրոն
ԵրկիրԿարնեգի Մելոն Համալսարան ԱՄՆ
ՏեղագրությունՓիթսբուրգ
Հասցե5000 Forbes Avenue, Pittsburgh, PA, 15213-3890
Կայքcmu.edu(անգլ.)
Կարնեգի Մելոն համալսարան (ԱՄՆ)##
Կարնեգի Մելոն համալսարան (ԱՄՆ)
Կարնեգի Մելոն Համալսարան
Կարնեգի Մելոն համալսարան, ԱՄՆ
Կարնեգի Մելոն Համալսարան Carnegie Mellon University Վիքիպահեստում

Սկզբում գոյություն ունեին Կարնեգի տեխնիկական դպրոցները, որոնք հիմնել էր ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Կարնեգին 1900 թվականին։ 1912 թվականին դպրոցը վերածվեց տեխնոլոգիական համալսարանի, որը 4 տարի ուսումնառությունից հետո շնորհում էր բակալավրի կոչում։ Համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին Կարնեգի տեխնոլոգիական համալսարանի և Մելոնի ինդուստրիալ հետազոտությունների ինստիտուտի (հիմնադրվել էր 1913 թվականին) միաձուլումով։

Կարնեգին գրել էր. «Իմ սիրտը աշխատանքի մեջ է»։ Հետագայում այս խոսքը դարձավ համալսարանի նշանաբանը։

Ինստիտուտը զբաղվում է գիտության և տեխնիկայի բնագավառներում հետազոտություններով, IT տեխնոլոգիաներով, ռոբոտաշինությամբ ու արհեստական բանականությամբ։ Ինստիտուտը հայտնի է նաև մի շարք այլ բնագավառներում` մենեջմենթ, տնտեսագիտություն, լեզվաբանություն։ Գործընկերային հարաբերություններ ունի IBM-ի և հռչակավոր այլ կազմակերպությունների հետ։

Համալսարանը մասնաճյուղ ունի Կատարում, համատեղ ծրագրեր է իրականացնում աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ IT կադրերի պատրաստում Թաթարստանի Ինոպոլիս գիտական քաղաքում։

Մասնաշենքեր

Համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Փիթսբուրգի գործարար կենտրոնից 5 կմ հեռավորության վրա` Շենլի պարկ և Սքվիրել հիլլ, Շեյդիսայդ և Օքլենդ շրջանների միջև։ Մասնաշենքի մակերեսը 0.57 կմ² է։ Արևմուտքում հարում է Փիթսբուրգի համալսարանի մասնաշենքին։

Բազում տասնամյակների ընթացքում մասնաշենքում ուսանողական կյանքի կենտրոնը եղել է Սկիբո հոլլը։ 1950-ական թվականների ինքնատիպ այդ շինությունը, որ կառուցված էր այդ ժամանակի ոճով, քանդվել է։ Տեղում կառուցվել է ժամանակակից շինություն, որ շահագործվում է անլար ցանցով։

Նշանավոր դասախոսներ ու շրջանավարտներ

Կարնեգի Մելոն համալսարանում սովորում են 13.650 ուսանող աշխարհի 114 երկրներից։ Այն ունի ավելի քան 100.000 շրջանավարտ և 5.000 դասախոս ու գիտաշխատող։ Նրանց թվում եղել են Նոբելյան մրցանակի 20 դափնեկիր, Թյուրինգի մրցանակի 12 հաղթող, Ամերիկյան արվեստի ու գիտության ակադեմիայի 22 անդամ, ազգային ակադեմիաների 72 անդամ, «Էմմի» մրցանակի 114 և «Օսկարի» 7 մրցանակակիր։

  • Կշիշտոֆ Մատյաշևսկի - լեհ և ամերիկացի քիմիկոս
  • Ռենդի Պաուշ - ինֆորմատիկայի պրոֆեսոր
  • Ջեյմս Գոսլինգ - ծրագրավորող, NeWS, Gosling Emacs համակարգերի հեղինակ
  • Մեթ Բոմեր - դերասան
  • Էնդի Ուորհոլ - ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող
  • Մարկ Ռուսինովիչ - ամերիկացի ծրագրավորող, գրող
  • Ջոն Նեշ - ամերիկացի մաթեմատիկոս
  • Հայնրիխ Կրաուզե - ավստրիացի նկարիչ
  • Զակարի Կուինտո - ամերիկացի դերասան
  • Իձիրի Յուձի - ճապոնացի հետազոտող հաշվապահության բնագավառում, տնտեսագիտության պրոֆեսոր
  • Վասիլի Կուզնեցով - խորհրդային պետական ու հասարակական գործիչ

Վարկանիշ

Համալսարանում կրթությունը համակարգչային տեխնոլոգիաների, նախագծման, բիզնեսի ու տնտեսագիտության, պետական ծառայության, տեղեկատվական համակարգերի, հոգեբանության, սոցիալական ու իրավական գիտությունների, արվեստի բնագավառներում լավագույններից է աշխարհում։ 2010 թվականին համալսարանը US News and World Report -ի վարկանիշում զբաղեցրել է 23-րդ, Times Higher Education-ում` 20-րդ, QS World University Rankings-ում` 34-րդ տեղն աշխարհում։ Համալսարանը լավագույնն է համարվում համակարգչային տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման բնագավառում։

Կարնեգի Մելոն Համալսարան 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կարնեգի Մելոն Համալսարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարնեգի Մելոն համալսարան» հոդվածին։

Tags:

Կարնեգի Մելոն Համալսարան ՄասնաշենքերԿարնեգի Մելոն Համալսարան Նշանավոր դասախոսներ ու շրջանավարտներԿարնեգի Մելոն Համալսարան ՎարկանիշԿարնեգի Մելոն Համալսարան ԾանոթագրություններԿարնեգի Մելոն Համալսարան Արտաքին հղումներԿարնեգի Մելոն ՀամալսարանԱՄՆԱնգլերենՓենսիլվանիաՓիթսբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գեղամ ՍարյանՎբեթՌուբեն ՄաթևոսյանՋոդի ՖոսթերԷկզեմաԱրյան ճնշումՍեքսիզմԱկսել ԲակունցԵրևանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱնուշեհ ԱնսարիԱռիթմիաՄարս (մոլորակ)Հայաստանի լեռներԿանադաԴաունի համախտանիշԴիլիջանԿարմրուկՍտատուտ (այլ կիրառումներ)ՀունաստանՎագինիզմԱլեքսանդր ԹամազովԱնտառային կատուՋրծաղիկՀաստ աղիքների բորբոքումԵրևանի թանգարանների ցանկԴանթեական առասպելԱնտարկտիդաՈչ վերբալ հաղորդակցությունԱվշային հանգույցների բորբոքումՕլիմպոսի աստվածներԱստվածաշունչԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵվրոպաԳրիգոր ԶոհրապԿունիլինգուսՍտենտավորումՀարավային ԿորեաԲրոնխաբորբՀավասարասրուն սեղանՉակերտներԱղավնիներՄերկուրի (մոլորակ)ՄեքսիկաԲյուզանդական կայսրությունՀեշտոցի սնկային վարակԿոնքի բորբոքային հիվանդությունԳրիգոր ԼուսավորիչՋավախքԻտալիաԱրագածոտնի մարզԲագրատունիների թագավորությունՎարդավառՀայաստանի զինված ուժերԴիֆթերիաԱնկախ պետությունների դրոշներԽաչատուր ԱբովյանԷլեկտրական հոսանքՀայաստանի Կարմիր գիրքՀոգեբանությունԱլեքսանդր ՇիրվանզադեՀարակատար դերբայՊապ թագավորՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՈրդան կարմիրՉինաստանԱլեքսանդր ՄակեդոնացիՍնկերՄարո ՄարգարյանՀիվանդությունԶևսՀայաստանի բուսական աշխարհԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄիքելանջելոՎերք Հայաստանի (վեպ)🡆 More