Կարարա

Կարարա (կելտերեն քարհանք), քաղաք Իտալիայի արևմտյան մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 65,3 հազար մարդ (2004 թվականի տվյալներով)։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Համարվում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը Կարարայի հայտնի մարմարի արդյունահանման և մշակման համար, որը շատ նուրբ սպիտակ մարմար է և հանվում է մոտակա Ապուանյան Ալպերում։ Քաղաքից 100 կմ հեռավորության վրա է գտնվում Ֆլորենցիա քաղաքը՝ Լիգուրյան ծովի ափից 6 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Կարարա
Carrara
Դրոշ Զինանշան
Կարարա Կարարա

Կարարա
250px
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՇրջանՏոսկանա
Մակերես71 կմ²
ԲԾՄ100 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն65 300 մարդ (2004)
Խտություն923 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0585
Փոստային ինդեքս54033
Փոստային դասիչ54033
Ավտոմոբիլային կոդMS
ISTAT045003
Պաշտոնական կայքcomune.carrara.ms.it
կայքի լեզունիտալերեն
Կարարա (Իտալիա)##
Կարարա (Իտալիա)
Կարարա

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1235 թվականին։ Տարբեր ժամանակներում պատկանել է տարբեր թագավորությունների՝ Պիզային, Ջենովային և Միլանին, 15-րդ դարից սկսած՝ Մալասպինա իշխանական ընտանիքի տիրապետությանը։ Կարարա քաղաքը հայտնի է քաղաքի շրջակայքում արդյունահանվող սպիտակ մարմարի հանքավայրերով։ Կարարայի մարմարը հայտնի է եղել հին ժամանակներից (հռոմեական պանթեոնը պատրաստված է Կարարայի մարմարից)։ Վերածննդի դարաշրջանի մի շարք հայտնի քանդակներ, մասնավորապես Միքելանջելոյի «Դավիթ»-ը նույնպես պատրաստված են Կարարայի մարմարից։

Քաղաքն ունի քիմիական, մետաղամշակման և նավթավերամշակման արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։

Սուրբ Ցեկարդոն Լունիից հարգվում է որպես քաղաքի հովանավոր սուրբ, տոնակատարությունը հունիսի 16-ին է։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են՝ XII դարի տաճարը, XVI դարի պալատը (այժմ այնտեղ է գտնվում Գեղարվեստի ակադեմիան)։ Քաղաքում կա նաև քանդակի ակադեմիա, քանդակի և հնությունների թանգարան։

Կարարա 
Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ, քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան

Քույր քաղաքներ

Ի նշանավորումն քույր քաղաքների Երևանի Օղակաձև այգում (1965) և Կարարայում (1967) տեղադրվել են Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած աղբյուր-հուշարձանները։ Երևանում նաև տեղադրված է Կարարա քաղաքի նվեր Քրիստոսի ձեռքեր արձանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կարարա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարարա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 349 Կարարա 

Tags:

Կարարա ՊատմությունԿարարա Քույր քաղաքներԿարարա ԾանոթագրություններԿարարա Արտաքին հղումներԿարարա2004ԻտալիաԼիգուրյան ծովՄիջերկրական ծովՖլորենցիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄայիսՀավասարասրուն եռանկյունՀիպերթիրեոզՀայերենի այբուբենՍասնա ծռերԴաունի համախտանիշՍողուններՍևանա լիճԱնորոշ դերբայԵրիկամԲրուցելոզՏիգրան ՄեծԱսիաԿիլիկիայի հայկական թագավորությունԿունիլինգուսԾաղիկՄինաս ԱվետիսյանՁեռնաշարժությունՀաշվապահական հաշվառումՄոսկվաԱրաքսՊատվի համար (դրամա)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՏերունական աղոթքՍուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)Դաշտանադադար«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՄարմաշենի վանքԲնական թիվԷվերեստՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Սրտի ռիթմի խանգարումներՀովհաննես ՇիրազՀայաստանի Կարմիր գիրքՐաֆֆիՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԴերբայԹոքի քաղցկեղՄայրցամաքՕձունի տաճարՀայոց պատմությունԹմրամոլությունԿոկորդիլոսներԱրցախի ՀանրապետությունՄայիսի 1ՄադագասկարԱրցախի հերոսՖրանսիաԹվական անունՀայկական լեռնաշխարհՇաղկապՖուտբոլՄարդկային ռեսուրսներԱնահիտԵրկաթ պակասորդային սակավարյունությունԲացահայտիչՄարդու առնանդամԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՎբեթՀեպատիտ BՄուրացանԱրծիվներՀայկական առածներ և ասացվածքներԱվետիք ԻսահակյանՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)Փրփրուկ (բույս)ՈւղղագրությունԱռիթմիաԽորեն ԼևոնյանՀայաստանի բուհերի ցանկԵրկրորդ համաշխարհային պատերազմՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)ԱնիՄանդակՄովսես Խորենացի🡆 More