«Կամելիազարդ տիկինը» (ֆր.՝ La Dame aux Camélias), Ալեքսանդր Դյումա որդու հայտնի վեպ, որի վրա հիմնված է Վերդիի հայտնի «Տրավիատա» օպերան։ Բազմաթիվ դերասանուհիներ մարմնավորել են Մարգարիտ Գոթյեի կերպարը, ինչպես Սառա Բեռնարը (Sarah Bernhardt), Իզաբել Յուպերը (Isabelle Huppert), ինչպես նաև Լիլիան Գիշը (Lillian Gish) և Գրետա Գարբոն (Greta Garbo)։
Կամելիազարդ տիկինը ֆր.՝ La Dame aux camélias | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն և ինքնակենսագրություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Բրյուսել |
Հրատարակման տարեթիվ | 1848 |
Թարգմանիչ հայերեն | Ժիրայր Շիրակացի |
Հրատարակում հայերեն | Ե., Հայպետհրատ, 1962, 224 էջ |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dumasjun/kamelie1/kamelie1.html |
Վիքիքաղվածք | Կամելիազարդ տիկինը |
La Dame aux camélias Վիքիպահեստում |
Վեպը պատմում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթյե) և երիտասարդ և ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթյեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկան հասակում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. Վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։
Վեպը շարադրված է առաջին դեմքով։ 1847 թվականի մարտի 12-ին հեղինակը կարդացել էր հայտարարություն, որ մի շքեղ տանը տեղի է ունենում կահույքի և շքեղ իրերի աճուրդ, որոնք մնացել էին մահացած սեփականատիրուհուց ՝ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսը հայտնվում է աճուրդում և հանկարծակի ազդեցության տակ մեծ գումարով գնում է «Մանոն Լեսկո» գիրքը, որը ստորագրված էր ինչ-որ Արման Դյուվալի կողմից։ Մի քանի օր անց հայտնվում է հենց ինքը՝ Արմանը՝ բարետես երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել մեկնումից։ Նա աղերսում է վերավաճառել գիրքը և, այսպիսով, հեղինակին պատմում է Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։
Արման Դյուվալն առաջին անգամ հանդիպում է նրան թատրոնում և սիրահարվում առաջին հայացքից։ Մարգարիտը, չնայած մահացու հիվանդությանը, ապրում է հարուստ սիրեկանների հովանավորությամբ և թեթևաբարո կյանքով։ Շուտով երիտասարդ Արմանի և կուրտիզանուհի Մարգարիտի միջև սկսվում է բուռն սիրո պատմություն և նրանք դառնում են սիրեկաններ։ Մարգարիտը թողնելով իր հարուստ սիրեկաններին առանձնանում է Արմանի հետ գյուղում։ Նրանք վարում են հովվերգական կյանք, սակայն շուտով Արմանը պարզում է, որ շքեղ կյանքին սովոր Մարգարիտը գաղտնի վաճառում է իր ունեցվածքը, որպեսզի ազատվի պարտքերից։ Դա չի ազդում սակայն Արմանի՝ Մարգարիտի հանդեպ տածած անսահման սիրո վրա։ Արմանի հայրը գաղտնի խնդրում է Մարգարիտին թողնել իր որդուն և նրան չտանել սնանկացման։
Մարգարիտն Արմանին սիրելով՝ լսում է նրա հորը և վերադառնում Փարիզ։ Նա թողնելով Արմանին՝ վերսկսում է իր նախկին թեթև կյանքը և կապվում հարուստ սիրեկանների հետ։ Ինչի հետևանքով նրա հիվանդությունը խորանում է։ Արմանը կարծում է, թե Մարգարիտը իրեն խաբել և թողել է՝ չգուշակելով հոր քայլը։ Նա վրեժխնդիր լինելու համար կապվում է մեկ ուրիշ կնոջ հետ և նրա հետ միասին հաճախ հանդիպումներ ստեղծում Մարգարիտի հետ։ Մարգարիտը տառապանքների մեջ տեղափոխվում է Անգլիա և Արմանը, ի պատասխան, նույնպես մեկնում է ճանապարհորդության։ Ճանապարհին նրան է հասնում Մարգարիտի մահվան լուրը, նա անմիջապես ետ է վերադառնում, սակայն չի հասցնում մասնակցել անգամ աճուրդին։
Գիրքը թարգմանվել է հայերեն Ժիրայր Շիրակացու կողմից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիազարդ տիկինը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիազարդ տիկինը» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կամելիազարդ տիկինը, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.