Լիլի Իվանովա

Լիլիանա Իվանովնա Պետրովա (բուլղար․՝ Лиляна Иванова Петрова, ծնվ.՝ ապրիլի 24, 1939), առավել հայտնի Լիլի Իվանովա (Лили Иванова) բեմական անվամբ, բուլղարացի էստրադային երգչուհի, Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի։

Լիլի Իվանովա
Լիլի Իվանովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЛили Иванов
Ի ծնե անունբուլղար․՝ Лиляна Иванова Петрова
Նաև հայտնի է որպեսЛили Иванова և Lili Ivanova
Ծնվել էապրիլի 24, 1939 (85 տարեկան)
Բուլղարիա Կուբրատ, Բուլղարիա
ԵրկիրԼիլի Իվանովա Բուլղարիա
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1961–այժմ
ԼեյբլBalkanton?, Մելոդիա, Payner և StefKos Music?
ԿայքLili.bg
Լիլի Իվանովա Lili Ivanova Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Կուբրատ քաղաքում 1939 թվականի ապրիլի 24-ին։ Ապագա երգչուհու հայրը՝ Իվան Պետրով Դեմյանովը աշխատել է որպես քաղաքապետարանի պաշտոնյա։ Մայրը՝ Մարիա Պետրովա Դեմյանովնան եղել է տնային տնտեսուհի, սակայն երբեմն աշխատել է որպես մատուցողուհի։ Ծննդյան վկայականի մեջ գրանցված է որպես Լիլիանա Իվանովնա Պետրովա՝ մահացած քրոջ հիշատակին։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց հետո, երգչուհին ընդունեց իր իսկական անունը և դրանով էլ հայտնի դարձավ ինչպես Բուլղարիայում այնպես էլ ամբողջ աշխարհում։ 1959 թվականին ավարտել է Վառնայի բժշկական դպրոցը և կարճ ժամանակով աշխատել որպես բուժքույր։

Լիլին դարձել է հայտնի երգչուհի կոմպոզիտոր Իոսիֆա Ցանկովայի հեղինակած «Շաբաթ երեկոյան» (1964)թ. երգի շնորհիվ։ 1963 թվականին Ռումինիայում դուրս է եկել նրա առաջին ալբոմը, իսկ իր առաջին միջազգային մրցանակը «Ոսկե բանալին» Լիլի Իվանովնան ստացել է 1966 թ. Բրատիսլավա քաղաքում՝ բուլղարացի կոմպոզիտոր Անգելա Զաբերսկիի «Ադաժիո» երգի կատարման համար։ Այնուհետև դրան հետևում են բազմապիսի հաղթանակներ՝ տարբեր միջազգային մրցույթներում, երգչուհուն հաջողվել է հաղթել 10 տարբեր միջազգային մրցույթներ ամբողջ աշխարհում։

Գրեթե 50 տարի բեմի վրա լինելով Լիլի Իվանովան ձայնագրել է ավելի քան 600 երգ, թողարկել 35 ալբոմ, որոնցից շատերը ստարցել են «Ոսկե գրամոֆոն» մրցանակ։ 1997 թ. Միջազգային կանանց ասոցիացան Իվանովային դասում է 20-րդ դարի ամենահայտնի կանանց ցանկում։ 2006 թվականին մայիսի 11-ին ստացել է իր աստղը Սոֆիայի փառքի ծառուղում։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • 2008 - Եդնա Լյուբով (ալբոմ)
  • 2006 - Առանց կանոնների (ալբոմ)
  • 2003 - Պատրանք մկրտվել սիրով (ալբոմ)
  • 2000 - Քամի (ալբոմ)
  • 1998 - Հաճախ է պատահում (ալբոմ)
  • 1995 - Պատրաստ եք մահանալ հանուն սիրո (ալբոմ)
  • 1993 - Հազարտ (ալբոմ)
  • 1989 - Դաժան հարսանիք (ալբոմ)
  • 1987 - Դու ինձ զանգել ես (ալբոմ)
  • 1986 - Լիլի 86 (ալբոմ)
  • 1984 - Փնտրում եմ քեզ 2 (ալբոմ)
  • 1984 - Փնտրում եմ քեզ 1 (ալբոմ)
  • 1983 - Սիրտս ընտրել է (ալբոմ)
  • 1982 - Խենթ (ալբոմ)
  • 1979 - Իմ քաղաքը 2 (ալբոմ)
  • 1979 - Իմ քաղաքը 1 (ալբոմ)
  • 1978 - Ապրիր մեզ համար (ալբոմ)
  • 1977 - Աղավնի (ալբոմ)
  • 1976 - Իմ հին ընկերը (ալբոմ)
  • 1975 - Տանգո (ալբոմ)
  • 1973 - Հավերժականություն (ալբոմ)
  • 1972 - Ես քեզ սիրում եմ 2 (ալբոմ)
  • 1972 - Ես քեզ սիռում եմ 1 (ալբոմ)
  • 1970 - Կամինո (ալբոմ)
  • 1969 - Այս աշխարհը շատ հրաշալի է (ալբոմ)
  • 1968 - Երիտասարդների ծովը (ալբոմ)
  • 1967- Փոքր նրբանցք (ալբոմ)
  • 1963 - Lili Ivanova - Recital

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լիլի Իվանովա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Իվանովա» հոդվածին։

Tags:

Լիլի Իվանովա ԿենսագրությունԼիլի Իվանովա ՍկավառակագրությունԼիլի Իվանովա ԾանոթագրություններԼիլի Իվանովա Արտաքին հղումներԼիլի Իվանովա1939Ապրիլի 24ԲուլղարերենԵրգչուհի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱռյուծԱնգլիաՂարաքիլիսայի ճակատամարտԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄոլորակԻոսիֆ ՍտալինԲագրատունիներՀնդկաստանԵռանկյան միջնագիծԱդրբեջանի զինված ուժերՏաթևի վանքԷլենի օրագիրըՕլիմպիական խաղերԹվաբանական պրոգրեսիաՀայկական սփյուռքՍերժ ՍարգսյանՀարրի Փոթեր (վիպաշար)Պարբերական աղյուսակԱգաթա ՔրիստիՏեղ (գյուղ)ՍուրճՀարավային ԿորեաԱվստրիաԱդրբեջանՍուդանԱռաջին օգնությունՍուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայկական գորգԳիրՁեռնաշարժությունԷվերեստԱրամ ԵրկանյանԴեռահասի հոգեբանությունՎաղարշապատՄարդու առնանդամԱծանցԱբրահամ ՌուսսոԺամԱվետիք ԻսահակյանԴերենիկ ԴեմիրճյանՀարցական նշանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՎագրՄեծապատիվ մուրացկաններԳևորգ ՉաուշՖեյսբուքԵրաժշտությունՊետությունՈւտելի սնկերՀասարակ հերպեսՀայերԱնահիտԱռաջին համաշխարհային պատերազմԱվշային համակարգԱրևմտյան ՀայաստանՏրդատ ԳԻջևանՄուշեղ ԳալշոյանՔարերՆյու ՅորքԴաունի համախտանիշՁայնԳլաուկոմաԱրմավիրԱշխարհի բնակչությունՍուր բրոնխիտՄինետՀորոսկոպՎահագն ԴավթյանԱպրիլի 30ԱմպրոպԴիկլոֆենակԾնեբեկԱմբրոքսոլԲուդդայականությունԵվրոպա🡆 More