Լիդիա Գեյլեր Տեխադա

Լիդիա Գեյլեր Տեխադա (իսպ.՝ Lidia Gueiler Tejada, օգոստոսի 28, 1921(1921-08-28), Կոչաբամբա, Բոլիվիա - մայիսի 9, 2011(2011-05-09), Լա Պաս, Բոլիվիա), բոլիվիացի քաղաքական գործիչ, Բոլիվիայի նախագահ (1979-1980)։

Լիդիա Գեյլեր Տեխադա
Lidia Gueiler Tejada
Լիդիա Գեյլեր Տեխադա
 
Կուսակցություն՝ Revolutionary Party of the Nationalist Left?
Մասնագիտություն՝ Democratization և դիվանագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 28, 1921(1921-08-28)
Ծննդավայր Կոչաբամբա, Բոլիվիա
Վախճանի օր մայիսի 9, 2011(2011-05-09) (89 տարեկան)
Վախճանի վայր Լա Պաս, Բոլիվիա
Քաղաքացիություն Լիդիա Գեյլեր Տեխադա Բոլիվիա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

Ծնվել է Կոչաբամբեում` գերմանացի էմիգրանտի և բոլիվուհու ընտանիքում։ Սովորել է հաշվապահություն։

Որոշ ժամանակ կապված էր տրոցկիստական Հեղափոխական բանվորական կուսակցության հետ։ 1948 թվականին անդամակցեց Ազգայնական հեղափոխական շարժում կուսակցությանը։ 1952 թվականին հեղափոխության արդյունքում կուսակցության իշխանության գալուց հետո` ընտրվում է կոնգրեսի անդամ (1956-1964)։ 1964 թվականի հեղաշրջումը ստիպեց նրան էմիգրանտ դառնալ, որտեղ նա անցկացրեց հետագա 15 տարիները։ Այստեղ նա միանում է Խուան Լեչինի Ձախ ազգային-հողափոխական կուսակցությանը (Ձախ ազգայնականների հեղափոխական կուսակցություն), դառնալով Հեղափոխական ձախ ճակատի փոխնախագահ։

1979 թվականին Բոլիվիա վերադառնալուց հետո ընտրվեց Բոլիվիայի պատգամավորների պալատի նախագահ (բոլիվիական կոնգրեսի ներքին պալատ)։ Համընդհանուր ընտրություններին նույն տարվա հուլիսին թեկնածուներից և ոչ մեկը անհրաժեշտ թվով ձայն չհավաքեց։ Օգոստոսին զինվորականները փոխանցում են իշխանությունը ժամանակավոր նախագահ Վալտեր Գեվարային։ Նոյեմբերին իշխանությունը զավթում է գնդապետ Ալբերտո Նատուշ, որը, համընդհանուր դիմադրության բախվելով, հրաժարվում է իշխանությունից։ Նոյեմբերի 17-ին երկրի ղեկավարի պարտականություններն իրականացնելու համար առաջին անգամ ընտրվում է կին նախագահ` Լիդիա Գեյլեր Տեխադան։

1980 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ հաղթում է ձախ ուժերի թեկնածու Էռնան Սիլես Սուասոն։ Սակայն հուլիսի 17-ին բանակը հեղաշրջում է իրականացնում, իշխանության է գալիս նրա զարմիկը և քաղաքական հակառակորդ` գեներալ Լուիս Գարսիա Մեսա Տեխադան։ Երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվում։ Գեյլեր Տեխադան նորից ստիպված է լինում լքել երկիրը և մինչև 1982 թվական ռազմական բռնապետության անկումն ապրում է Ֆրանսիայում։

1980-ական թվականենրի կեսից նա դիվանագիտական աշխատանքով է զբաղված.

1982-1983 թվականներին - դեսպան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում,

1983-1986 թվականներին - դեսպան Կոլումբիայում,

1992-2001 թվականներին - դեսպան Վենեսուելայում։

2001 թվականից թոշակի է անցել։

2009 թվականի հունիսին ընտրվեց Մարդու իրավունքների հիմնադրամի պատվավոր նախագահ Բոլիվիայում։

2011 թվականի մայիսի 9-ին, երկարատև հիվանդությունից հետո վախճանվում է Լա Պասում։ Նա 89 տարեկան էր։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Լիդիա Գեյլեր Տեխադա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Գեյլեր Տեխադա» հոդվածին։

Tags:

19212011ԲոլիվիաԻսպաներենԼա ՊասԿոչաբամբաՄայիսի 9Օգոստոսի 28

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱծխածինՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԵրակների վարիկոզ լայնացումՄաշկային հիվանդություններԴերանունՀին ՀունաստանԱնահիտ ՊարսամյանՀովհաննավանքԵրկիրՀեշտոցԱլկալիական մետաղներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՂըզըլհաջըլիԱրշակ ԲԿրծքավանդակի ցավԳառնու հեթանոսական տաճարՀայրենիք (հասկացություն)ՍիրտԺենգյալով հացՍտրեպտոկոկային ֆարինգիտՄաշկաբորբԵղջերուՈւրցԷվոլյուցիաՎազգեն Ա ԲուխարեստցիՍերգեյ ՓարաջանովՎիկտոր ՀամբարձումյանԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱնկլավ և էքսկլավՎերաբերական (խոսքի մաս)ԹթուներՄեծ ՄհերՀայոց լեզվի պատմությունԼյարդԳոյական անունԽոսրովի անտառ պետական արգելոցՀովհաննես ԱդամյանՕրգազմՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱպրիլի 25ԷպիլեպսիաԳևորգ Մարզպետունի (վեպ)ԷրիթրոցիտներՄեղուներԾնեբեկԱրտաշեսյաններԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԷլեկտրական հոսանքՎարդավառԻսահակ ՆյուտոնՇեշտՖուտբոլԻսրայել ՕրիՊրիզմաՖաշիզմԾաղիկԽոսքի մասերՎինսենթ վան ԳոգՀաղորդակցային գործընթացԱկնարկ (ժանր)SourՏոլմաԱրյունՀովհաննես ԱյվազովսկիՀայերենի այբուբենԱմբողջ թիվԽուստուփԼուսանՆյութափոխանակությունԿենդանիների հատկանիշների ցանկԻսլամՍրտամկանի ինֆարկտՀայաստանի կենդանիների Կարմիր գիրք🡆 More