Լեժա

Լեժա (ալբ․՝ Lezha կամ Lezhë), քաղաք և համայնք Ալբանիայի հյուսիսարևմտյան մասում։ Նույնանուն գավառի վարչական կենտրոնն է։ Ներկայիս համայնքը որպես վարչական միավոր կազմավորվել է 2015 թվականին երկրում իրականացված տեղական կառավարման բարեփոխումների հիման վրա, հարևան 11 բնակավայրերի միացման արդյունքում։ Նորաստեղծ խոշորացված համայնքի վարչական կենտրոնը նույնպես Լեժա քաղաքն է։ Զբաղեցնում է 514.97 կմ2 տարածք։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 65.633 (նախքան խոշորացումը եղել է 15.510):

Բնակավայր
Լեժա
Զինանշան
Լեժա

Լեժա
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԲԾՄ10 մետր
Բնակչություն15 510 մարդ (2011)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ215
Փոստային դասիչ4501–4502
Պաշտոնական կայքlezha.gov.al
Լեժա (Ալբանիա)##
Լեժա (Ալբանիա)
Լեժա

Պատմություն

Լեժայի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզի դարի ժամանակներից։ Դարերի ընթացքում այստեղ միմյանց հերթագայել են իլլիրիական ցեղերը, հին մակեդոնացիները, հին հռոմեացիները, բյուզանդացիները, թուրքերը, ալբանացիները... 1344 թվականին Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի նախաձեռնությամբ այստեղ է կնքվել ալբանացի ու սերբ ֆեոդալների հակաօսմանյան ռազմաքաղաքական դաշինքը, որի նպատակը թուրքական լծից ազատագրումն էր, և որը պատմության մեջ է մտել Լեժայի լիգա անվանումով։

Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք յուրահատուկ հմայք ու գրավչություն են հաղորդում նրան։

Անվանումը

Հին հունական աղբյուրներում քաղաքը հիշատակված է որպես Lissos (հին հունարեն՝ Λισσός), լատինական աղբյուրներում՝ Lissus (լատիներեն՝ Lissus).: Ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվելով՝ հնագույն Lissus-ը ալբաներենում դարձել է Lezhë (արխաիկ անվանաձևը՝ Lesh): Քաղաքի անվան թուրքական տարբերակներն են՝ Leş կամ Eşim, իտալականը՝ Alessio: Տարբեր աղբյուրներում հանդիպում են նաև քաղաքի Alise, Alexiensis, Eschenderari, Mrtav անվանաձևերը։

Հնագիտական պեղումները

2004 թվականից Լիսոսի ակրոպոլիսի և Սկանդերբեգի հուշահամալիրի շրջակայքում հնագիտական պեղումներ են սկսվել, որոնց արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել են հելլենիստական, հինհռոմեական, վաղ բյուզանդական կառույցների մնացորդներ, գերեզմաններ, այլ գտածոներ։

Ավելի վաղ իրականացված պեղումների ժամանակ գտնվել էին C և D տիպի հնագույն թրեր, որոնք վկայում են այս վայրերի հին բնակիչների ունեցած առնչությունները Հին Հունաստանի միկենյան քաղաքակրթության հետ (մեր թվականությունից առաջ 1600-1450 թթ.): Հայտնաբերված առավել հին շինությունները իլլիրիական բնույթ ունեն և կառուցվել են ուշ բրոնզի - վաղ երկաթի դարաշրջաններում։ Դրինի գետաբերանի մերձակայքում՝ բլրի վրա հայտնաբերվել է մ. թ. ա. 8-րդ դարի ամրացված բնակավայր՝ Mal i Shëlbuemit-ը։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Գրականություն

  • Beekes, Robert S. P. (2009). Beek, Lucien van (ed.). Etymological Dictionary of Greek (անգլերեն). Brill. ISBN 978-90-04-32186-1.
  • Boardman, John; Sollberger, E. (1982). J. Boardman; I. E. S. Edwards; N. G. L. Hammond; E. Sollberger (eds.). The Cambridge Ancient History: The Prehistory of the Balkans; and the Middle East and the Aegean world, tenth to eighth centuries B.C. Vol. III (part 1) (2 ed.). Cambridge University Press. ISBN 0521224969.
  • Errington, R. M. (1989). «Rome and Greece to 250 B.C.». In A. E. Astin; F. W. Walbank; M. W. Frederiksen; R. M. Ogilvie (eds.). The Cambridge Ancient History: Rome and the Mediterranean to 133 B.C. Vol. VIII (2 ed.). Cambridge University Press. էջեր 81–106. ISBN 0-521-23448-4.
  • Eckstein, Arthur M. (2008). Rome Enters the Greek East: From Anarchy to Hierarchy in the Hellenistic Mediterranean, 230-170 B.C. Malden, MA.; Oxford: Blackwell Publishing.
  • Elsie, Robert (2010). Historical Dictionary of Albania (PDF). Historical Dictionaries of Europe. Vol. 75 (2 ed.). Scarecrow Press. էջ 255. ISBN 978-0810861886. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  • Gaffiot, Félix (1934). Dictionnaire Illustré Latin-Français. Hachette.
  • Hammond, Nicholas Geoffrey Lemprière (1966). «The Kingdoms in Illyria circa 400-167 B.C.». The Annual of the British School at Athens. British School at Athens. 61: 239–253. JSTOR 30103175.
  • Katičić, Radoslav (1976). Ancient Languages of the Balkans. Mouton. ISBN 978-9027933058.
  • Matijašić, Ivan (2011). «"Shrieking like Illyrians": Historical geography and the Greek perspective of the Illyrian world in the 5th century BC». Arheološki vestnik. 62: 289–316.
  • Shpuza, Saimir (2014). Dyczek, Piotr (ed.). «Iron Age Fortifications and the Origin of the City in the Territory of Scodra». Novensia. Warszawa: Ośrodek Badań nad Antykiem Europy Południowo-Wschodniej. 25: 105–126. ISBN 978-83-934239-96. ISSN 0860-5777.
  • Shpuza, Saimir; Dyczek, Piotr (2015). «Scodra, de la capitale du Royaume Illyrien à la capitale de la province romaine». In Jean-Luc Lamboley; Luan Përzhita; Altin Skenderaj (eds.). L'Illyrie Méridionale et l'Épire dans l'Antiquité – VI (ֆրանսերեն). Vol. 1. Paris: Diffusion De Boccard. էջեր 269–278. ISBN 978-9928-4517-1-2.
  • Shpuza, Saimir (2017). Dyczek, Piotr (ed.). «Scodra and the Labeates. Cities, rural fortifications and territorial defense in the Hellenistic period». Novensia. Warszawa: Ośrodek Badań nad Antykiem Europy Południowo-Wschodniej. 28: 41–64. ISBN 978-83-946222-5-1. ISSN 0860–5777.
  • Stylianou, P. J. (1998). A Historical Commentary on Diodorus Siculus, book 15. Clarendon Press. ISBN 0-19-815239-6.
  • Tsetskhladze, Gocha R. (2008). Greek Colonisation: An Account of Greek Colonies and Other Settlements Overseas, Volume Two. Brill. ISBN 9789047442448.
  • Waterfield, Robin (2014). Taken at the Flood: The Roman Conquest of Greece. OUP Oxford. ISBN 0-19-166414-6.
  • Wilkes, John J. (1992). The Illyrians. Oxford, United Kingdom: Blackwell Publishing. ISBN 0-631-19807-5.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լեժա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեժա» հոդվածին։

Tags:

Լեժա ՊատմությունԼեժա ԱնվանումըԼեժա Հնագիտական պեղումներըԼեժա ՊատկերասրահԼեժա ԳրականությունԼեժա ԾանոթագրություններԼեժա Արտաքին հղումներԼեժա2011 թվական2015 թվականԱլբաներենԱլբանիաՄարդահամար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտամկանի ինֆարկտԱրյունՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱռողջ ապրելակերպՀին ՀունաստանՇեշտԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Մեծ ՄհերԴիկլոֆենակՀեպատիտ BՇաղկապՎազգեն ՍարգսյանՆոյՀրանտ ԴինքԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԵփրատՄասոնականությունԵռանկյան մակերեսՍողոմոն ԹեհլիրյանԳարեգին Ա ՔեսաբցիԽտությունՕյկոֆոբիաԲյուզանդական կայսրությունՀյուսիսային ԱմերիկաՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԶուգահեռագիծՕրալ սեքսՍանահինի վանական համալիրԵրևանի պետական համալսարանԻբուպրոֆենԹմկաբերդի առումըԱրևմտյան ՀայաստանԱնհանգիստ ոտքերի համախտանիշ1915 (ֆիլմ)ԿոկորդաբորբՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)ԱրյունահոսությունՔիմիական տարրերի ցանկԱկրոստիքոսՄողեսներԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայկ և ԲելՄեծ պանդաԹոնդրակյաններԲուլինգՌիշար ԲերիԱրևմտյան Հայաստանի քաղաքներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎիլհելմ ՍտեյնիցՏաթևի վանքԻսրայելՁեռնաշարժությունՀավասարասրուն սեղանՎանաձորԵս և նաiga2bԲուլղարիաԻնքնաթիռՀարավային ԿորեաԱրման ԾառուկյանԱնուղղակի խնդիրՀամեմատությունՖեռնան ՄագելանԲացառական հոլովԳյումրիԹոմաս ԷդիսոնԴերբայական դարձվածՀանգման խնդիրԱնահիտԿարեն ԱսրյանՑորենԱրծվաշենՀարկադրական եղանակՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿենդանիներՄարգինալՀայաստանի Ազգային ժողով🡆 More