Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբ (եբրայերեն՝ התזמורת הפילהרמונית הישראלית‎, ha-Tizmoret ha-Filharmonit ha-Yisre'elit), Իսրայելի սիմֆոնիկ նվագախումբ՝ հիմնված Թել Ավիվում։ Հիմնական համերգասրահը Թել Ավիվի Չարլզ Բրոնֆմանի դահլիճն է։

Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Զուբին Մեթան, նվագախմբի 70-րդ ամյակի տոնակատարություն
Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ
Heichal HaTarbut (Չարլզ Բրոնֆմանի դահլիճ), Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի տունը
Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ
Զուբին Մեթան ղեկավարում է
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Մումբայի Ջամշեդ Բհաբհա թատրոնում
Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ
Բրոնիսլավ Հուբերմանը, լեհ-հրեա ջութակահար, որը հիմնադրել է Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Պատմություն

Պաղեստինյան նվագախմբից մինչև Իսրայել Ֆիլհարմոնիկ նվագախումբ (1936-1948)

Իսրայելական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1936 թվականին Պաղեստինի նվագախմբի ջութակահար Բրոնիսլավ Հուբերմանի կողմից, եվրոպական նվագախմբերից բազմաթիվ հրեա երաժիշտների հեռացման ժամանակ։ Նվագախմբի առաջին համերգը տեղի է ունեցել Թել Ավիվում, 1936 թվականի դեկտեմբերի 26-ին, Արտուրո Տոսկանինիի կողմից։ Նվագախմբի առաջին գլխավոր դիրիժորն է եղել Ուիլյամ Սթայնբերգը։

1938-1945 թվականներին նվագախմբի գլխավոր ղեկավար է եղել Լեո Քեստենբերգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նվագախումբը 140 անգամ հանդես է եկել դաշնակից զինվորների, այդ թվում` 1942 թվականին Էլ Ալամեյնի հրեական բրիգադի զինվորների համար։ Պատերազմի վերջում նվագախումբը հանդես է եկել ազատագրված Բելգիայում։ 1948 թվականին Իսրայելի Պետության ստեղծումից հետո նվագախումբը վերանվանվել է Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբ։

1948 թվականից ի վեր

1958 թվականին նվագախումբն արժանացել է Իսրայելի մրցանակին։

Նվագախմբի պատմության մեջ առանձնահատուկ դիրիժորներ են եղել Լեոնարդ Բերնսթայնը և Զուբին Մեթան։ Բերնսթայնը սերտ կապեր է պահպանել նվագախմբի հետ 1947 թվականից, 1988 թվականին նվագախումբը նրան շնորհել է պատվավոր դիրիժորի կոչում։ Մեթան նվագախմբի երաժշտական խորհրդատու դարձավ 1968 թվականին։ Նվագախումբը պաշտոնապես երաժշտական ռեժիսոր չուներ, այլ՝ «երաժշտական խորհրդատուներ» մինչև 1977 թվականը, երբ Մեթան նշանակվեց նվագախմբի առաջին երաժշտական տնօրեն։ 2016 թվականի դեկտեմբերին Իսրայելի ֆիլհարմոնիկը հայտարարել է, որ Մեթան պետք է պաշտոնավարի մինչև 2019 թվականի հոկտեմբեր։ Նվագախմբի գլխավոր հյուր-դիրիժորներն են եղել Յոել Լևին և Ջանանդրեա Նոսեդան։

Մեթայի հետ նվագախումբը Decca Records-ի համար մի շարք ձայնագրություններ է կատարել։ Բերնսթայնի հետ նվագախումը ձայնագրել է իր ստեղծագործությունները և Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները։ Նվագախումբը նաև համագործակցել է ճապոնացի կոմպոզիտոր Յոկո Կանոյի հետ Մակրոս Պյուս անիմեի սաունդթրեքի համար։

1936 թվականի դեկտեմբերին Պաղեստինի նվագախմբի համերգները ղեկավարել է Արտուրո Տոսկանինին՝ կատարելով Ռիչարդ Վագների երաժշտությունը։ Սակայն 1938 թվականի նոյեմբերին Բյուրեղապակյա գիշերվա ջարդերից հետո նվագախումբը դե ֆակտո արգելք է դրել Վագների աշխատանքի վրա կոմպոզիտորի հակասեմականության և Նացիստական Գերմանիայի հետ նրա երաժշտության կապի համար։

2007 թվականին Լահավ Շանին առաջին անգամ նվագախմբի կազմում հանդես է եկել որպես հյուր-մենակատար։ 2013 թվականի հոկտեմբերից նա նվագախմբի հետ հանդես է եկել որպես հյուր-դիրիժոր։ 2018 թվականի հունվարին նվագախումբը հայտարարել է, որ Շանին նշանակվել է հաջորդ երաժշտական տնօրեն 2020-2021 թվականների շրջանի համար։ 2019-2020 թվականներին նա կստանա Երաժշտական տնօրենի կոչում։

Երաժշտական խորհրդատուներ

  • Ուիլյամ Սթայնբերգ (1936-1938)
  • Լեոնարդ Բերնսթայն (1947-1949, դափնեկիր դիրիժոր 1988-1990)
  • Պոլ Պարե (1949-1951)
  • Բերնարդինո Մոլինարի
  • Ժան Մարտինոն (1957-1959)
  • Զուբին Մեթա (1969-1977)

Նվագախմբի ղեկավարներ

  • Զուբին Մեթա (1977-2019)
  • Լահավ Շանի (2020-)

Բոյկոտի հակասություններ

2011 թվականի սեպտեմբերի 1-ին Լոնդոնում The Proms փառատոնի ընթացքում պաղեստինցի ցուցարարներն ընդհատել են նվագախմբի ելույթը։ Ռադիոհեռարձակումն ընդհատվել է, սակայն համերգը մի քանի օր անց կրկին հեռարձակվել է։ Նվագախմբի գլխավոր քարտուղար Ավի Շոշանին Լոնդոնի «Թայմս» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նվագախումբը այլևս հանդես չի գա Մեծ Բրիտանիայում։ Տեղի ունեցածի համար ոչ ոք չդատապարտվեց, մասամբ այն պատճառով, որ Ալբերտ թագավորական սրահի ղեկավարությունը, որտեղ տեղի էր ունեցել համերգը, հրաժարվել էր համագործակցել Իսրայելին աջակցող իրավաբանների խմբի հետ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբ» հոդվածին։

Tags:

Իսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ ՊատմությունԻսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ Երաժշտական խորհրդատուներԻսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ Նվագախմբի ղեկավարներԻսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ Բոյկոտի հակասություններԻսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ ԾանոթագրություններԻսրայելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ Արտաքին հղումներԻսրայելի Ֆիլհարմոնիկ ՆվագախումբԵբրայերենԹել ԱվիվԻսրայելՍիմֆոնիկ նվագախումբ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զապել ԵսայանԻսլամԲառարանՆորավանքՎարդանանց պատերազմՔարային շինանյութերՍանահինի վանական համալիրԳլխուղեղԱնմոռուկ (խորհրդանիշ)ՄանրանկարչությունՀայկ նահապետՀովհաննես ԱդամյանԿալցիումՓոշոտումԷկոհամակարգԳարեգին ՆժդեհՈրդանման ելունի բորբոքումԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԲագրատ ԳալստանյանԵրեքնուկԴեղանյութերՔրիստոնեությունՎանի թագավորությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄայիսի 1 (տոն)Նախադասության գլխավոր անդամներՈրոտանԵս և նաՎանաձորԲրազիլիաՍերմնահեղուկՀարկադրական եղանակԱնահիտՍեբաստիան ՄարոքինՀայաստանՀամախառն ներքին արդյունքՋորջ ԲայրոնԷպոսՍամվել (վեպ)Սուրբ ծնունդՄեջքի ցավՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԳեղարդի վանքՍպիտակուցներԿոկորդաբորբԳործադիր իշխանությունԾիրանԿալցիումի օքսիդՊյութագորասԱնկլավ և էքսկլավԱղասի ԱյվազյանՄարսողությունԿռունկներՊետությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՈւրբաթագիրքԸնտանիքՍահմանական եղանակՀովհաննես ԲաղրամյանԱրծիվներԱրեգակնային համակարգՑրված սկլերոզԲաժանարարների աղյուսակԵրկիր ՆաիրիՀայոց ցեղասպանության ճանաչումԱրմավիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱյրվածքՊոլ ՄորֆիՎարդան ՄամիկոնյանՊյութագորասի թեորեմԴրաստամատ ԿանայանՀայրենական մեծ պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմՄովսես ԽորենացիՀայկական մանրանկարչությունԱնգլերեն🡆 More