Իմ Հերոսական Ակադեմիա

«Իմ հերոսական ակադեմիա» (ճապ.՝ 僕のヒーローアカデミア, անգլ.՝ My Hero Academia), մանգա, որի հեղինակը համարվում է Կոհեյ Խորիկոսին։ Այն լույս է տեսել Shonen Jump-ում։ Մանգայի առաջին գլուխը լույս է տեսել 2014 թվականի հուլիսի 7-ին ամսագրի 32-րդ համարում։ Այն արտոնագրվել է Viz Media-ում անգլերեն լեզվով թողարկման համար։

Իմ հերոսական ակադեմիա
ճապ.՝ 僕のヒーローアカデミア
Ժանրարկածային մանգա և անիմե, ֆենթեզի անիմե և մանգա և սուպերհերոսական ֆանտաստիկա
ԵրկիրԻմ Հերոսական Ակադեմիա Ճապոնիա
Թվականհուլիսի 7, 2014
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Մանգայի հիման վրա նկարահանվել է անիմե սերիալ, որի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2016 թվականի ապրիլի 3-ից մինչև հունիսի 26-ը, երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 7-ին, իսկ չորրորդ եթերաշրջանի հեռարձակումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2020 թվականի ապրիլի 4-ը։ 2018 թվականի օգոստոսի 3-ին թողարկվել է առաջին անիմացիոն ֆիլմը, որը կոչվում է «Իմ հերոսական ակադեմիա։ Երկու հերոսներ»։ Երկրորդ անիմացիոն ֆիլմը, որը կոչվում է «Իմ հերոսական ակադեմիա։ Հերոսները մեծանում են», թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին։

Սյուժե

Գործողությունները տեղի են ունենում մի աշխարհում, որտեղ մարդկանց մեծ մասը ծնվում է անսովոր ունակություններով (ճապ.՝ 個性)։ Սակայն գլխավոր կերպարը՝ Իզուկու Միդորիան, ծնվել է առանց գերբնական ունակությունների։ Երազելով դառնալ հերոս, նա համառորեն փորձում է հասնել իր երազանքին։ Իր կուռքին՝ Ամենակարողին հանդիպելուց հետո, նա ստանում է գերբնական ուժ և ընդունվում է ՅուԷյ (UA) ակադեմիա։

Գլխավոր կերպարներ

  • Իզուկու Միդորիա (ճապ.՝ 緑谷 出久), նաև հայտնի որպես Դեկու (ճապ.՝ デク), համարվում է մանգայի և անիմեի գլխավոր կերպարը։ Չնայած նրան, որ չունի գերբնական ունակություններ, նա կարողանում է ընդունվել ՅուԷյ ակադեմիայի հերոսական ֆակուլտետ։
  • Կացուկի Բաքուգո (ճապ.՝ 爆豪 勝己), կամ Կատյան (ճապ.՝ かっちゃん), այդպես նրան անվանել են իր մանկության ընկերները, համարվում է ՅուԷյ ակադեմիայի չորրորդ Ա դասարանի ուսանող։
  • Տոսինորի Յագի (ճապ.՝ 俊典), առավել հայտնի որպես Ամենակարող (ճապ.՝ オールマイト), համարվում է № 1 հերոսը։ Նա նաև սովորեցնում է ՅուԷյի սկսնակ հերոսներին։ Մինչ իր ուսուցչի հետ ծանոթանալը, որը նրան փոխանցել է գերբնական ուժ, Թոսինորի Յագին ընդհանրապես ոչ մի ունակություններ չի ունեցել։
  • Շոտո Թոդորոկի (ճապ.՝ 轟焦凍), կամ պարզապես Շոտո (ճապ.՝ ショート), Յուէյ ակադեմիայի առաջին կուրսի ամենաուժեղ ուսանողներից մեկը։ Շոտոն № 2 հերոսի որդին է, որը ցանկացել է, որ իր որդին լինի ամենաուժեղ հերոսը, ուստի հատուկ է ամուսնացել կատարյալ ուժի հասնելու նպատակով։ Շոտոյի ուժը թույլ է տալիս նրան մարմնի ձախ կողմում առաջացնել կրակ, իսկ աջ կողմում՝ սառույց, բայց հոր հանդեպ զզվանքի պատճառով, նա պայքարում օգտագործում է միայն աջ կողմը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Իմ Հերոսական Ակադեմիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ հերոսական ակադեմիա» հոդվածին։

Tags:

Իմ Հերոսական Ակադեմիա ՍյուժեԻմ Հերոսական Ակադեմիա Գլխավոր կերպարներԻմ Հերոսական Ակադեմիա ԾանոթագրություններԻմ Հերոսական Ակադեմիա Արտաքին հղումներԻմ Հերոսական ԱկադեմիաShonen JumpԱնգլերենՃապոներենՄանգա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անաստասիա ՏատարևաԹաիլանդԿանադաՊապ թագավորՀամո ՍահյանԺենգյալով հացԱռանց ընտանիքի (վիպակ)ՊանամաՀին ՀռոմՀայերենի կետադրությունԿոկորդի քաղցկեղՄողեսներՊրոտամին սուլֆատՆերգործական սեռՕվկիանոսՏուն ջրվեժի վերևումՀեռուստատեսային կենտրոնԱրշավիր ՇիրակյանՀայ ֆիդայիներՎահագնSourԳործակալ 044ՓիղՊարագաներՀռոմեական կայսրությունՀեշտոցային արտադրությունԲելեԱստվածաշունչՍինգապուրՇախմատՊետրոս ԴուրյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրվեստՔարերի սիմֆոնիաՎերաբերական (խոսքի մաս)Հաստ աղիքների բորբոքումԱդրբեջանՀամախառն ներքին արդյունքՈւսուցման մեթոդներԱյրին (նորավեպ)ԻսպանիաՄեր հայրենիքՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ՖեմինիզմՀամակարգիչՑրված սկլերոզԵհովայի վկաներՎի (երգիչ)Պատմություն Հայոց (Խորենացի)Շառլ ԱզնավուրՄինաս ԱվետիսյանՀայաստանի գետերի ցանկՔրիստափոր ԿոլումբոսՁնծաղիկԼուիզա ՆերսիսյանԳորշ արջՀանրային ֆինանսներՓսորիազԵրիկամի քրոնիկ հիվանդությունՀոլանդերեն ՎիքիպեդիաՌամադան (ամիս)ՍակուրաՎաղարշապատԱրյան խումբՄիսաք ՄեծարենցՍիլվա ԿապուտիկյանՔրիստոնեությունԱլբերտ ԱզարյանՇաղկապԿապանԽաղողՍտեփան Զորյան (գրող)Սողոմոն ԹեհլիրյանԲելլեԽաղԵղիշե ՉարենցՎիկտոր Համբարձումյան🡆 More