Իզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան

Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան (անգլ.՝ Isabella Stewart Gardner Museum) կամ Fenway Court, ինչպես հայտնի էր Իզաբելլա Ստյուարտ Գարդների կենդանության օրոք, թանգարան ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Թանգարանի արվեստի հավաքածուն ունի համաշխարհային նշանակություն և ներառում է եվրոպական, ասիական և ամերիկյան արվեստի նմուշներ՝ գեղանկարներ, քանդակներ, գոբելեն, դեկորատիվ արվեստ։ 1990 թվականին թանգարանի տասներեք աշխատանքներ գողացել են.

հանցագործությունը մնում է դեռևս չբացահայտված և արվեստի նմուշների տեղն անհայտ է։

Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
Изображение логотипа
Իզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան
Իզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան
Տեսակպատկերասրահ
ԵրկիրԻզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան ԱՄՆ
ՏեղագրությունԲոստոն
Ղեկավարության նստավայրԲոստոն, ԱՄՆ
Հիմնադրվել է1903
ՀիմնադիրԻզաբելլա Ստյուարտ Գարդներ
ՏնօրենPeggy Fogelman?
Կայքgardnermuseum.org(անգլ.)

Թանգարանում կազմակերպվում են պատմական և ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև համերգներ, դասախոսություններ, ընտանեկան և համայնքային ծրագրեր, փոփոխում են բակի ցուցադրությունները։ Իզաբելլա Ստյուարտ Գարդների կտակին համապատասխան՝ թանգարանի մուտքի զեղչ է նախատեսված Բոստոն Ռեդ Սոքս հուշաիր կրողների համար և մուտքն անվճար է Իզաբելլա անունով այցելուների համար։

Պատմություն

Թանգարանը ստեղծվել է 1900 թվականին և բացվել է 1903 թվականին ամերիկյան արվեստի առաջատար կոլեկցիոներ, բարերար, արվեստի հովանավոր Իզաբելլա Ստյուարտ Գարդների (1840-1924) կողմից։ Թանգարանը գտնվում է 15-րդ դարի Վենետիկյան պալատի` մասնավորապես Բարբարո պալատի նմանության կառուցված շենքում։

Գարդները լրջորեն սկսել է հավաքագրել, երբ հոր մահից հետո հսկայական ժառանգություն է ստացել։ Նրա առաջին խոշոր ձեռքբերումը 1892 թվականին Փարիզի աճուրդում Յան Վերմեերի «Համերգը» կտավն էր։ 1894 թվականին Բերնարդ Բերենսոնը Սանդրո Բոտիչելլիի աշխատանքների ձեռքբերման համար առաջարկել է իր օգնությունը, Գարդները դարձել է առաջին ամերիկացին, ով Վերածննդի վարպետի նկար է ունեցել։ Բերենսոնի օգնությամբ իր հավաքածուի համար Գարդները ձեռք է բերել շուրջ 70 արվեստի գործեր։

Իզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան 
«Եվրոպայի բռնաբարությունը» (1562) Տիցիանի կտավը թանգարանի ամենահայտնի աշխատանքներից է

1898 թվականին ամուսնու՝ Ջոն Լ. Գարդների մահից հետո Իզաբելլա Գարդները նախաձեռնում է իր և ամուսնու երազանքի իրականացումը՝ իրենց հավաքածուի համար թանգարանի ստեղծումը։ Նա Բոստոնի Fenway ճահճոտ միակողմանի զբոսայգում թանգարանի համար տարածք է ձեռք բերում և վարձում ճարտարապետ Ուիլյարդ Թ. Սիրսին՝ կառուցելու թանգարան Վենետիկի Վերածննդի պալատների մոդելով։ Նա խորապես ներգրավված էր կառույցի նախագծման գործում։ Շենքի կառուցումից հետո Գարդները մի ամբողջ տարի խնամքով տեղադրում էր իր հավաքածուն։ Ի սկզբանե թանգարանի պատկերասրահները չունեին ներկայիս տեսքը։ Վաղ իտալական կտավների սենյակը մինչև 1914 թվականը եղել է Գարդների չինական սենյակ։

Թանգարանը բացվել է 1903 թվականի հունվարի 1-ին, որի տոնակատարության ընթացքում հանդես է եկել Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Գարդների կենդանության օրոք թանգարան են այցելել արվեստագետներ, կատարողներ, գիտնականներ՝ ոգեշնչվելու հարուստ հավաքածուից և շլացնող վենետիկյան շրջանակից, այդ թվում՝ Ջոն Սինգեր Սարջենթի, Չարլզ Մարտին Լևլերի և Ռութ սեն Դենիի աշխատանքներով։ Թանգարանում երբեմն տեղի էին ունենում արվեստագետների աշխատանքների ցուցադրումներ, այդ թվում՝ ամերիկացի քանդակագործ Աննա Կոլեման Լադի ցուցահանդեսը։ Այսօր թանգարանի ժամանակակից նկարիչ-ռեզիդենտ ծրագրի, բակային ցուցադրումների, համերգների, նորարարական կրթական ծրագրերի միջոցով շարունակվում է Իզաբելա Գարդների ժառանգությունը։

Գարդները թանգարանի առաջին տնօրեն է նշանակել իր քարտուղար և Բոստոնի գեղարվեստի թանգարանի նախկին գրադարանավար Մորիս Կարտերին (1877-1965)։ Կարտերը ցուցակագրել է ամբողջ հավաքածուն և գրել Գարդների կենսագրականը՝ «Isabella Stewart Gardner and Fenway Court»-ը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Իզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան» հոդվածին։

Tags:

Իզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան ՊատմությունԻզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան ՊատկերասրահԻզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան ԾանոթագրություններԻզաբելլա Ստյուարտ Գարդների Թանգարան Արտաքին հղումներԻզաբելլա Ստյուարտ Գարդների ԹանգարանԱՄՆԱնգլերենԲոստոնԻզաբելլա Ստյուարտ ԳարդներՄասաչուսեթս (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կանանց միջազգային օրՀին աշխարհի յոթ հրաշալիքներՎանԵռանկյան մակերեսՌամադան (ամիս)Գրիգոր ԶոհրապԿանոնավոր եռանկյունՉո Սո-հյանգԻսրայելՌուբեն ՄաթևոսյանՇաղկապՍերմնահեղուկՍրբանային սեքսԲրոնխիալ ասթմաՀայաստանի քաղաքներըՄաշկի սնկային հիվանդություններՀեշտոցային արտադրությունՄարտի 29Խոշոր շահումՄելանոմաՀավասարասրուն սեղանՍուրճԼիբանանՓափուկ ուժՀաղարծնի վանքԹոքաբորբԿալցիումԵրևանԱնիՆյարդային համակարգՄեղուներՍինուսիտՃապոնիաԳաստրիտԷնդոմետրիոզՆիդերլանդներHarleys in HawaiiԱրամ ԽաչատրյանՈւղղագրությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՎահանագեղձԳևորգ ՉաուշԱստիգմատիզմԾաղիկԱվագ շաբաթԲնական թիվԿաուչուկներՎատիկանԱծական անունԸնձառյուծՀարրի Փոթեր (վիպաշար)Տնտեսական աճԵրևանի վարչական բաժանումԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՔրիստոնեությունՀաճախասրտությունՍև անգղԷկոլոգիաՊետրոս ԴուրյանԲերանաբորբԱրատտաՕսմանյան կայսրությունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՋրծաղիկԷկզեմաԱլեքսանդրիայի կամուրջՊակիստանԱզատի ջրամբարԳլխուղեղի բորբոքումՊատվաստումներՄիջատներՀայաստանի պատմական մայրաքաղաքներԵգիպտոսՀաղպատի վանական համալիրՏրանսպորտԾաղկազարդ🡆 More