Իեն Հոլմ

Սըր Իեն Հոլմ (անգլ.՝ Ian Holm, սեպտեմբերի 12, 1931(1931-09-12), Goodmayes, Էսեքս, Միացյալ Թագավորություն - հունիսի 19, 2020(2020-06-19), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, BAFTA մրցանակի և «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր։ Հայտնի է «Հինգերորդ տարրը», «Դժոխքից», «Օտարը» ֆիլմերում, ինչպես նաև Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» եռապատումներում դերակատարմամբ։

Իեն Հոլմ
Իեն Հոլմ
անգլ.՝ Ian Holm
Իեն Հոլմ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1931(1931-09-12)
ԾննդավայրGoodmayes, Էսեքս, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 19, 2020(2020-06-19) (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1953) և Chigwell School?
ՔաղաքացիությունԻեն Հոլմ Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիՄատանիների տիրակալը (ֆիլմաշար), Chariots of Fire? և Օտարը
Ամուսին(ներ)Պենելոպա Ուիլթոն
Երեխա(ներ)Բարնաբի Հոլմ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Իեն Հոլմ Քաթբերթը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի Գուդմեյզ քաղաքում, 1950 թվականին ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, իսկ 1953 թվականին մեկնել է բանակ։ Բազմիցս խաղացել է բրիտանական բեմերում, ձեռք է բերել տաղանդավոր դերասանի համբավ, իսկ 1967 թվականին մասնակցել է Նյու Յորքի թատրոնում «Վերդառնալով տուն» ներկայացմանը։ Կինոյում Հոլմն առաջին անգամ նկարահանվել է 1958 թվականին, «Աղջիկը ծովի մոտ» ֆիլմում։ Նկարահանվել է ավելի քան 110 դերերում (առավելապես երկրորդ պլանի), որոնցից առանձնանում են հետևյալները՝ «Օտարը» (1979), «Ժամանակի ավազակները» ֆիլմում Նապոլեոն (1981), «Բրազիլիա» ֆիլմում պարոն Կուրցման (1985), «Հինգերորդ տարրը» ֆիլմում հայր Վիտո Կորնելիուս (1997), «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Բիլբո Բեգինս (2001—2003)։

1981 թվականին Իեն Հոլմը «Կրակե մարտակառքեր» ֆիլմում դերակատարման համար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։

1998 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ը Հոլմին ձեռնադրել է ասպետ և նրան արքունական կոչում տվել՝ դրամայի զարգացման մեջ ներդրումների համար։

Իեն Հոլմը մահացել է 2020 թվականի հունիսի 19-ի առավոտյան, 88 տարեկանում։ Վախճանը վրա է հասել հիվանդանոցում, նրան շրջապատում էին ընտանիքի անդամները և բժիշկները։

Ծանոթագրություններ

Իեն Հոլմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն Հոլմ» հոդվածին։

Tags:

19312020BAFTAd:Q1942855ԱնգլերենԴերասանական արվեստԴժոխքիցԷսսեքսԹոնի (մրցանակ)ԼոնդոնՀինգերորդ տարրըՀոբիթ։ Անսպասելի ճանապարհորդությունՀունիսի 19Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)Միացյալ ԹագավորությունՍեպտեմբերի 12Փիթեր ՋեքսոնՕտարը (ֆիլմ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹռչուններԷպիլեպտիկ նոպաԳլաուկոմաՏուն ջրվեժի վերևումՀայրենական մեծ պատերազմՀավերժության հայկական նշանԲյուզանդական կայսրությունՄարքեթինգԱստղաշուշանՍեռական հերպեսԲացահայտիչՀռոմի թագավորության պատմությունԹութակներ (ընտանիք)Անորոշ դերբայԵրկկենցաղներԿորած մոլորվածը ՀայաստանումՖրենկ ՍինատրաԱրագածոտնի մարզԱլեքսանդրիայի կամուրջՀայկական մուֆլոնՔարերի սիմֆոնիաՎինսենթ վան ԳոգՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱշխարհի բնակչությունՀայերեն հայհոյախոսությունՍասնա ծռերՈղնաշարԼևոմեկոլՍակավարյունությունՍև արագիլՀայկական ճարտարապետությունԵրիտասարդական պալատՀայաստանի զինանշանԲաժանարարների աղյուսակԳազԱֆրիկաԱծականի համեմատության աստիճաններԱզոտԳաստրիտԱլեքսանդր ՄակեդոնացիՁկներԳերբնական արձակագրությունԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՄողեսներԴերբայՎերաբերական (խոսքի մաս)Վահե ՇահվերդյանԱրյունահոսությունԵկեղեցիՈւնո ՈւլբերգԱշտարակ (քաղաք)Ակսել ԲակունցԲրայան ԻնոԱղտոտումԵրևանի թանգարանների ցանկԿառավարում (տնտեսագիտություն)ՇաղկապԿատուներԽպիպՄիքելանջելոԼուսինե ԿիրակոսյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԼյարդՖրանսիաՍիրիաSWOT վերլուծությունԽաչակրաց արշավանքներՎանի թագավորությունԿիրխհոֆի կանոններՀովհաննես ՇիրազԿապ (խոսքի մաս)ՉեխիաԶինվորական կոչումներՀիդրոցեֆալիա🡆 More