Թեոգնիդես

Թեոգնիդես (մ.թ.ա.

6-րդ դարի առաջին կես), հին հույն բանաստեղծ։

Թեոգնիդես
հին հունարեն՝ Θέογνις ὁ Μεγαρεύς
Ծնվել էմ. թ. ա. 570
ԾննդավայրMegara, Հունաստան
Մահացել էմ. թ. ա. 485
ՔաղաքացիությունՊելոպոնեսյան միություն
ԵրկերElegies?
Մասնագիտությունբանաստեղծ, էպիգրամաների հեղինակ, elegist և գրող
Թեոգնիդես Theognis of Megara Վիքիպահեստում

Պատառիկներ կյանքից

Թեոգնիդեսը ծնվել է Մեգարա քաղաքում։ Ծագումով եղել է ազնվական։ Արիստոկրատիայի և դեմոկրատիայի ուժգին բախում տեղի է ունեցել նաև այս քաղաքում, որի հետևանքով Թեոգնիդեսը կորցրել է իր հարստությունը, զրկվել ունեցվածքից և վտարվել հայրենիքից։ Նա հածում է օտար երկրներ՝ Սպարտա, Սիցիլիա, Եվբեա, ապրում դառն աղքատության մեջ։ Կորցնելով իր ունեցվածքը, ականատես լինելով իր դասակարգի գահավեժ խորտակմանը, նա համակվում է մռայլ հոռետեսությամբ։

    Օ, ինչպես կարող եք երգել։ Ի՜նչպես չեք մոռացել հնչյունները սրնգի։
    Արդեն շուկային հասան սահմանները հայրենական արտերի.
    Ուտում են, խմում, ցնծում ու հրճվում թշնամիները մեր բերքովն արտերի.
    Հյուսելով կարմիր կակաչներ իրենց խարտյաշ մազերին։
    Ինչ արած, Սկիթ, կտրի՛ր գեսերդ, մոռացի՛ր ցնծություն.
    Ողբա՛, Սկիթ, սիրելի, երկիրը մեր կորցրած։

Ստեղծագործությունը

Թեոգնիդեսից մեզ հասել է 1400 ոտանավոր։ Նրա էլեգիաների մեծ մասն ուղղված է երիտասարդ ազնվական Կյուրնոսին, որին խորհուրդներ ու խրատներ է տալիս և իր աշխարհայացքն արտահայտում։ Այդ է պատճառը, որ նրա էլեգիաները կրում են նաև դիդակտիկ բնույթ և հիշեցնում է Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր»-ը։ Հույները նրա ոտանավորները դարձրել են դպրոցական դաստիարակչական նյութ և հավաքել ու պահպանել։ Դրա համար էլ Թեոգնիդեսից համեմատաբար ավելի շատ բան է մնացել, քան Սոլոնից և մյուսներից։ Բայց այդ ունեցել է և այն բացասական հետևանքները, որ էլեգիաները փոփոխությունների է ենթարկվել և ուրիշներից հատվածներ դրվել նրանց մեջ և որոշ չափով խախտել նրա էլեգիաների հարազատությունը։

Քաղաքական հայացքները

Թեոգնիդեսը, ինչպես և Սոլոնը, պոեզիան ծառայեցրել է, իր դասակարգի քաղաքական մպատակներին որպես քարոզչոթյան միջոց։

Սոլոնի էլեգիաները, սակայն, մեղմ են, իսկ Թեոգնիդեսինը՝ մարտական, կրքոտ, հարձակողական։ Թեոգնիդեսը դեմոկրատիայի ոխերիմ հակառակորդն է և արիստոկրատիայի ամենաջերմ երկրպագուն։ Դեոկրատիայի տիրապետությունը Թեոգնիդեսի համար հասարակակական չարիքի ու մեծ աղետի հաղթանակն ու տիրապետությունն է, բոլոր առաքինությունների ու արժեքների կործանումը, հուսալքումի շրջանը։

Աղբյուրներ

Թեոգնիդես Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոգնիդես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169 Թեոգնիդես 

Tags:

Թեոգնիդես Պատառիկներ կյանքիցԹեոգնիդես ՍտեղծագործությունըԹեոգնիդես Քաղաքական հայացքներըԹեոգնիդես ԱղբյուրներԹեոգնիդես

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հիսուսի ծնունդՎահագն ԴավթյանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԵրաժշտական գործիքներՅանդեքսՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍամվել (վեպ)ԽատուտիկԼոռու մարզՀայաստանի ազգային հերոսԿառավարում (տնտեսագիտություն)ԱրեգակՇիրակի մարզՀապավումՊյութագորասի թեորեմԷրիթրոցիտներԴեղանյութերԻսրայելՍան Ստեֆանոյի պայմանագիրԿայծակԳոյական անունՀամախառն ներքին արդյունքՎինսենթ վան ԳոգԻտալիաՀայաստանի բուհերի ցանկԱդրբեջանՍմբատ Ա ՆահատակՀայկական պարԳարունԱզգային ժողովրդավարական բևեռՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՆաիրի ԶարյանՆապոլեոն ԲոնապարտԵրվանդունիների թագավորությունԱրևածաղիկSourԱմերիկայի հայտնագործումԿալցիումի օքսիդՎլադիմիր ԼենինԳուգլ (որոնողական համակարգ)Ինֆեկցիոն մոնոնուկլեոզՀունաստանՆիկոլ ՓաշինյանՀայաստանի առաջին հանրապետությունԵվրասիական տնտեսական միությունԲացահայտիչԿարմիր գլխարկԿարեն ԴեմիրճյանԳուսան ԱշոտՐաֆֆիԳարեգին ԲԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Սասունցի Դավիթ (արձան, Երևան)Միքայել ԱլիմյանՆոյյան տապանԿենդանակերպՉարլզ ԴարվինՎարդանանց պատերազմՀայաստանի կենտրոնական բանկԴեղաբույսերԳրիգոր ԼուսավորիչԳրիգոր ՆարեկացիԵռանկյունՀայաստանի կուսակցությունների ցանկՎերք Հայաստանի (վեպ)Հենրիխ ՄխիթարյանՀրամայական եղանակԼեհաստանՓայծաղՀայկական գորգԾիածանԹթվածինԼևոն ԱրոնյանԱզատի ջրամբարԳյումրի🡆 More