Թամիլական Ամանոր

Թամիլական Ամանոր կամ Պուտանդի ( թամիլերեն՝ புத்தாண்டு), տոն, որը թամիլները նշում են հնդկական Թամիլնադու նահանգում, Շրի Լանկայում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ կան բազմաթիվ թամիլական համայնքներ՝ Մալայզայում, Սինգապուրում և Մավրիկոսում։ Թամիլական Նոր տարվա ամսաթիվը հիմնված է թամիլական ավանդական օրացույցի վրա, հաջորդում է նիրայանաներին կամ գիշերահավասարին և ըստ Գրիգորյան օրացույցի՝ համապատասխանում է ապրիլի 14-ին։ Այս տոնը պետական կարգավիճակ ունի Շրի Լանկայում և Թամիլնադում։

Թամիլական Ամանոր
Թամիլական Ամանոր
Տեսակտոն և Ամանոր

Թամիլական Նոր տարվա տոնակատարության մասին հիշատակությունները և թամիլական օրացույցի նկարագրությունները պահպանվում են վաղ թամիլական գրականության մեջ, մասնավորապես Նակիրարի ստեղծագործություններում։ 8-րդ դարով թվագրվող «Շիլափադիկարամ» բանաստեղծության մեջ կարելի է գտնել կենդանակերպի տասներկու նշանների նկարագրությունը, իսկ հնդկական արևային օրացույցը, այն տեսքով, որով այն հայտնի է այսօր, նկարագրվում է «Մանիմեկալայ» էպոսում։

Թամիլական ամանորի գալուստը նշանավորվում է մանգոյի սեզոնի մեկնարկով և Նիմ ծառի ծաղկմամբ, որոնք թամիլները օգտագործում են իրենց տները զարդարելու համար։ Թամիլական Նոր տարվա օրը հնդկական տաճարներ ունեցող այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կումբակոնամը, Տիրուչիրապալին և Կանչիփուրամը, անցկացվում են կառքերի շքեղ փառատոներ։ Տոնը ավելի մեծածավալ է նշվում Մադուրայի հանրահայտ Մինակշի տաճարում։

Շրի Լանկայում ապող թամիլները Ամանորի տոնակատարության ընթացքում կատարվում են քայ-վիշեշամ ծիսակատարությունը, որի ընթացքում ընտանիքի ավագ անդամները գումար են տալիս չամուսնացած երեխաներին և մյուս կրտսեր հարազատներին։ Այդ ժամանակ անցկացվում է նաև արպոդուի ծիսակատարությունը`հողի առաջին հերկումը նոր ցանքս ստանալու համար։ Ամանորի օրը Արևը Ձկներ կենդանակերպի նշանից տեղափոխվում է դեպի Խոյ կենդանակերպի նշանը, ինչը շատ բարենպաստ ժամանակ համարվում է ցանկացած նախաձեռնության համար։ Այդ օրը Շրի Լանկանյի թամիլները նաև բուժիչ դեղաբույսերից լոգանք են ընդունում, իսկ թամիլական գյուղերում երիտասարդներն ու երեխաները խաղում են փոր-թենքայ կամ «կոկոսի մարտեր» խաղը։ Տոնի նպատակներից մեկը ընտանեկան կապերի ամրապնդումն է։ Հետևաբար այդ օրը երեխաները այցելում են իրենց ծնողներին, ընտանիքները հավաքվում են միասին և նշում տոնը։

Ծանոթագրություններ

Tags:

ԳիշերահավասարԳրիգորյան օրացույցԹամիլերենՇրի Լանկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

oginhԴիզայնՍակրավորԺառանգական հիվանդություններՀարկադրական եղանակԿիրանց (Տավուշի մարզ)Բրոնխիալ ասթմաԱմենայն Հայոց ԿաթողիկոսՀեշտոցային արտադրությունԴարձվածքԱռյուծՎիտամին DԶանգվածի պահպանման օրենքՉարլի ՉապլինԲարդիՍակավարյունությունՈրովայնային ցավՀամանուններՀովհաննես ԱյվազովսկիՂազարոս ԱղայանՁկներԽոստումը (ֆիլմ, 2016)ՅանդեքսՀովհաննես ԹումանյանԱնասնապահությունԻնդոնեզիաՕրգազմՎիկտոր ՀամբարձումյանԱդրբեջանՀամախառն ներքին արդյունքՍամվել (վեպ)ՓայծաղԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԻրանՎահագն ԴավթյանՎիքիպեդիաՍիամանթոԿարմիր գլխարկՀայկական լեռնաշխարհՄաշկի սնկային հիվանդություններՏիգրան ՄեծԵնթակաՄեծ ՄհերԴեքսամետազոնԱնմոռուկԱրտույտների ագարակըՍերմնահեղուկՍպիտակ ձին (պատմվածք)ՇունԵլակԲիբլիական (պոեմ)Գրիգոր ՆարեկացիՄհեր ՄկրտչյանԱՄՆ-ի նախագահների ցանկԹուրք-հայկական պատերազմ (1920)Յուպիտեր (մոլորակ)Մովսես ԽորենացիՎերաբերական (խոսքի մաս)Միավորված ազգերի կազմակերպությունՄեծ ՀայքՊյութագորասԱնահիտՍեռական բազմացումՎարդավառՍերմԷպիլեպսիաԱրմավիրի մարզՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄիացյալ ԹագավորությունՎիտամին EԳաստրիտՀայկական գորգՍարդարապատի հերոսամարտՍեռական հարաբերությունՊետրոս ԴուրյանԳագիկ Բ🡆 More