Էրմոն

Էրմոն (ֆր.՝ Ermont), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 15 կիլոմետր դեպի արևելք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 27.474:

Բնակավայր
Էրմոն
ֆր.՝ Ermont
Զինանշան
Էրմոն

Էրմոն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես4,16 կմ²
ԲԾՄ55 մետր
Բնակչություն28 987 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95120
Պաշտոնական կայքermont.fr(ֆր.)
Էրմոն (Ֆրանսիա)##
Էրմոն (Ֆրանսիա)
Էրմոն

Անվանումը

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 835 թվականին, Ermedonis viculus ձևով, այնուհետև՝ Ermon, Hermont, Ermeron՝ XII դարում, Eccl. de Ermonte՝ 1523 թվականին, նաև՝ Herimontium:

Էռնեստ Նեգրեն գտնում է, որ քաղաքի անվանումն առաջացել է գերմանական Ermido > Ermidon անձնանունից։

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 18.092 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 13.654-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 75,5 տոկոս։ Տնտեսապես ոչ ակտիվ 4.438 անձանցից 1.959-ը սովորողներ էին, 1.241-ը՝ թոշակառուներ, 1.238-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 11.275 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 21.368 եվրո։

Անվանի անձինք

  • Անիտա Կոնտի, ի ծնե՝ Քարաքոչյան (ֆր.՝ Anita Caracotchian Conti,1899-1997 թ.), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը, լուսանկարիչ
  • Մարկ Ֆուկան, թեթևաթլետ, 2000 թ. ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Իվոն Լֆեբյուր, դաշնակահարուհի, մանկավարժ
  • Պիեռ Լեյրիս, թարգմանիչ, անգլերենից ֆրանսերեն է թարգմանել անվանի բանաստեղծների ստեղծագործություններ
  • Լանդինգ Սանե, բասկետբոլիստ
  • DJ Snake, DJ և ձայնագրման մասնագետ
  • Ալիս Տալիոնի, դերասանուհի
  • Ֆեռնան Դևո (1922-2018), Դիմադրության շարժման կոմունիստ մարտիկ ·.
  • Կոլետ Ռնար (1924-2010), երգչուհի, կատակերգակ դերասանուհի
  • Գի Պիեռո (1924-2015), կատակերգակ դերասան
  • Կլոդ Բրոսե (1943-2007), դերասան

Քույր քաղաքներ

Էրմոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները(Cassini и INSEE):

Էրմոն

Կլիմա

Հունվ Փետրվ Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտ Տարեկան
Ամսական առավելագ. ջերմաստ (°C) 6 7 11 14 18 21 24 24 21 15 9 7 14,8
Ամսական նվազագ. ջերմաստ (°C) 1 1 3 6 9 12 14 14 11 8 4 2 7,1
Ամսական միջին ջերմաստ (°C) 4 4 7 10 14 17 19 19 16 12 7 5 11,2
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France

Գրականություն

  • André Vaquier, Le premier registre paroissial de l'état-civil d'Ermont (1558-1577), année 1962
  • André Vaquier, Notes sur des fouilles faites à l'église d'Ermont ; découverte d'une église carolingienne, année=1964
  • André Vaquier, Ermont, des origines à la Révolution, année=1965
  • Mireille Juteau - Ermont au fil du temps... éditeur - Éd. du Valhermeil, Cergy-Pontoise, 1994, pages totales - 191, isbn=2-905684-54-2 |bnf=35772707 |sudoc=06049669X |lire en ligne=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k3330880x

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էրմոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմոն» հոդվածին։

Tags:

Էրմոն ԱնվանումըԷրմոն ՏնտեսությունԷրմոն Անվանի անձինքԷրմոն Քույր քաղաքներԷրմոն ԺողովրդագրությունԷրմոն ԿլիմաԷրմոն ԳրականությունԷրմոն ՊատկերասրահԷրմոն ԾանոթագրություններԷրմոն Արտաքին հղումներԷրմոն2006 թվականԻլ դը Ֆրանս (երկրամաս)ՀամայնքՍերժի (Վալ դ՛Ուազ)Վալ դը ՈւազՓարիզՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

44-օրյա պատերազմՓարվանա (բալլադ)Իոսիֆ ՍտալինԵնթակաԿատուներԱռյուծՓսորիազՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունԱվետիք ԻսահակյանԱստվածՀատկացուցիչՀույզերՍրտի ռիթմի խանգարումներԵրևանի պատմությունԳնաճԼիբանանԿանադաԱլբերտ ԱզարյանՄարդու պապիլոմավիրուսԷրիթրոցիտներԴեքսամետազոնԾաղկեվանքՀակոբ ՊարոնյանՇիզոֆրենիաԱնանուխՀեքիաթԷրեբունի ամրոցԲելլեԱնդրանիկ ՕզանյանՄիզուղիների ինֆեկցիաներԿրոնՎայոց ձորի մարզՎինսենթ վան ԳոգՇաղկապՄիավորված ազգերի կազմակերպությունՄարմնի զանգվածի ինդեքսՆատրիումի քլորիդԼոռու մարզԲելեՄաշկաբորբՖոտոսինթեզՀայկական հարցԶևսԻսլամԲուդդայականությունԹբիլիսիՍպիտակուցներԵրևանՔրոմոսոմՍտորոգյալՄեղուներԾավալԱղմուկ ականջներումՇաղկապենաբորբԳորտերԽորանարդՀունգարիաՊարագաներԱռիթմիաՀորոսկոպԵրկաթՈրոնողական ռոբոտԱնորոշ դերբայԱռնանդամի գլխիկԿենսոլորտԹթվածինԲելգիաՍասնա ծռերԱնահիտՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Հին ԿտակարանՇվեդիաԴեղաբույսերՀայերենԳործակալ 044Ալեն ՍիմոնյանՄԻԱՎ/ՁԻԱՀԱրծիվներՇառաչ և ցասում🡆 More