Էմիլ Միրզաբեկյան: հայ ֆիզիկոս

Էմիլ Հայկի Միրզաբեկյան (դեկտեմբերի 12, 1922(1922-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - սեպտեմբերի 16, 1980(1980-09-16), Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), գիտության ականավոր գործիչ, ռադիոֆիզիկոս։ Հետազոտությունների բնագավառը եղել է ռադիոֆիզիկան՝ Գերբարձր հաճախականությունների տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգեր, Արեգակի ռադիոճառագայթման բևեռացման ուսումնասիրություն, էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դասի ստեղծում։

Էմիլ Միրզաբեկյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1922(1922-12-12)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել էսեպտեմբերի 16, 1980(1980-09-16) (57 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
ՔաղաքացիությունԷմիլ Միրզաբեկյան: Կենսագրություն, Գիտակրթական ձեռքբերումներ, Ծանոթագրություններ ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռադիոֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարՍեմյոն Խայկին
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՀայկ Միրզաբեկյան
ՄայրԱնահիտ Միրզաբեկյան
Ստորագրություն
Изображение автографа

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1950), ընտրվել է ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ (1971), ակադեմիկոս (1974), շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչումը (1974)։

1974-1976 թթ. նա ՀԽՍՀ ԳԱԱ ֆիզիկա-տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն ու նախագահության անդամ էր, իսկ 1976-1980 թթ․ ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ։

Որպես Հայրենական մեծ պատերազմի մասնակից պարգևատրվել է ԽՍՀՄ Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։ Երկարատև բեղմնավոր աշխատանքի համար բազմավաստակ գիտնականը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Կենսագրություն

  • Էմիլ Հայկի Միրզաբեկյանը ծնվել է 1922 թ. դեկտեմբերի 12-ին Երևանում, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկների ընտանիքում։
  • 1940 թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային Կարմիր բանակ և ուղարկվել Թիֆլիսի հրետանային ուսումնարան։
  • Ծառայել է մինչև 1945 թ. մայիսը և կռվել Հայրենական Մեծ Պատերազմի ռազմաճակատներում որպես կործանիչ հակատանկային գումարտակի հրամանատար։
  • 1942 թ․-ից մասնակցել է ռազմական գործողություններին Անդրկովկասյան, ապա՝ Հարավային ռազմաճակատներում։
  • 1944 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
  • Նրա մարտական ուղին, ծանր վիրավորվելուց հետո, ավարտվել է Հունգարիայում 1945 թ.:
  • Պատերազմում դրսևորած արիության և սխրագործությունների համար պարգևատրվում է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։
  • 1945 թ․ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո զորացրվել է և, վերադառնալով Երևան, ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։
  • 1950 թ. ավարտելով ԵՊՀ-ը, աշխատանքի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։
  • 1951 թ․ դեկտեմբերին ընդունվել է այդ ինստիտուտի ասպիրանտուրան և գործուղվում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի աշխարհահռչակ Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ։
  • 1953‒1955 թթ. նույն ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող և պաշտպանել գիտությունների թեկնածուական թեզը։
  • 1955‒1958 թթ. վերադառնալով Երևան աշխատանքի է անցնում Բյուրականի աստղադիտարանում, սկզբում որպես կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, որտեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է գերբարձր հաճախականությունների գրանցման ռադիոֆիզիկական մեթոդների գիտական հետազոտություններ, դրանց կիրառումը ռադիոաստղագիտությունում։
  • 1958‒1960 թթ. Բյուրականի աստղադիտարանի ռադիոֆիզիկայի բաժնի վարիչ է։
  • 1960 թ. հաշվի առնելով ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի աճող դերը գիտության և արդյունաբերության մեջ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի և Էմիլ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ Աշտարակ գյուղում (դարձել է քաղաք 1963 թ․) հիմնադրվում է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, որի կազմակերպիչ և անփոփոխ տնօրեն է եղել մինչև իր կյանքի ավարտը։
  • 1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
  • 1974 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
  • 1974 թ. ծնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչի կոչում։
  • 1974‒1976 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկա-տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
  • 1976 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ։
  • 1980 թ. կարճատև ծանր հիվանդությունից հետո Էմիլ Հայկի Միրզաբեկյանը մահացավ կյանքի 58-րդ տարին չլրացած։

Գիտակրթական ձեռքբերումներ

Էմիլ Միրզաբեկյանը ՀՍՍՀ-ում նոր գիտական ուղղության, ԳԲՀ ռադիոֆիզիկայի հիմնադիրն է, որի շնորհիվ փոխվեց ՀՍՍՀ զարգացման ուղղությունը՝ խթան հանդիսանալով ռադիոարդյունաբերության արագ զարգացմանը։

Նրա հիմնական գիտական հետաքրքրությունները կապված են եղել էլեկտրամագնիսական ճառագայթման հատկությունների հետազոտությունների և նրանց կիրառման հետ ռադիոֆիզիկայի ոլորտում։

Ստեղծել է էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դաս, առաջինն է ուսումնասիրել Արեգակի ռադիոճառագայթման բևեռացումը։ Աշխատակիցների հետ ստեղծած գերզգայուն համակարգերը կիրառվել են տիեզերական հետազոտություններում։

Որպես տնօրեն և հիմնական բաժիններից մեկի ղեկավար, համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարել Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը դարձնելու մեր երկրի խոշոր և առաջատար գիտական հաստատություններից մեկը՝ ռադիոֆիզիկայի, կիսահաղորդչային էլեկտրոնիկայի և էլեկտրոնային ավտոմատիկայի բնագավառներում։ Ինստիտուտի աշխատանքների մի մասը ընդգրկված է եղել ԽՍՀՄ տիեզերքի հետազոտությունների ընդհանուր ծրագրում։

Համախմբելով իր շուրջը տաղանդավոր երիտասարդ գիտնականների, նա հիմնել է գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի գիտական դպրոցը, որը մեծ ճանաչում և հեղինակություն է ստացել ԽՍՀՄ-ում։ Դրա վառ ապացույցն են Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում անցկացվող ավանդական համամիութենական և միջազգային գիտաժողովները, որոնց մասնակիցներն էին ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների առաջատար մասնագետները։

Էմիլ Միրզաբեկյանի գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախությունների տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգերի ուսումնասիրությանը և կիրառմանը։

Նրա կողմից առաջարկվել է ԳԲՀ ազդանշանի մոդուլացման սկզբունքորեն նոր, բևեռացման փոփոխությամբ մոդուլացման եղանակ, որը թույլ տվեց զգալիորեն բարձրացնել ընդունիչի զգայունությունն ըստ բևեռացման մոդուլացված բաղադրիչի նկատմամբ և գրանցել շատ թույլ ազդանշաններ ուժեղ չբևեռացված աղմուկների ֆոնի վրա։ Այդ սկզբունքով գործող ռադիոմետրն առաջին սարքն էր 3.2 սմ ալիքի երկարության ռադիոճառագայթման բևեռացման աստիճանը չափելու համար, իսկ նրա զգայունությունն այդ ճառագայթման հանդեպ 50 անգամ բարձր էր այլ նման սարքերի համեմատ։ Այս ռադիմետրի օգնությամբ Արեգակի ռադիոճառագայթման վերաբերյալ նոր արդյունքներ են գրանցվել։ Այս նոր դասի բևեռացման ռադիոմետրի համար ստացել է արտոնագիր։

1958 թ. ապրիլի 19-ին Չինաստանում տեղի ունեցած արեգակի օղակաձև խավարման ռադիոդիտումները կատարվել են 50 սանտիմետրանոց ալիքների տիրույթում։ Չափումները կատարվել են 4 մետր տրամագծով երկու պարաբոլիկ հայելիներ ունեցող ռադիոինտերֆերոմետրի օգնությամբ։ Օգտագործված եղանակը թույլ է տվել չափել ինչպես ընդհանուր ռադիոճառագայթման, այնպես էլ նրա շրջանաձև բևեռացման աստիճանը։

Էմիլ Միրզաբեկյանի մյուս աշխատանքները նվիրված են ԳԲՀ էլեկտրամագնիսական ալիքների ճշգրիտ փուլաչափման ուսումնասիրմանը և կիրառմանը։ Նրա կողմից առաջարկված փուլերի տարբերության և նրանց փոքր փոփոխությունների չափման նոր եղանակը հնարավորություն տվեց ստեղծել բևեռաչափային ինտերֆերենցիոն սարքերի նոր դաս ռադիոլոկացիայում օգտագործման համար։ Պատրաստվել է բարձր զգայունության ռադիոչափիչ 0․89‒1.2 միկրոն ալիքային տիրույթում գտնվող ինֆրակարմիր ճառագայթների հայտնաբերման և հզորության չափման համար։ Օգտագործվել ԳԲՀ հետ կապված մի շարք ռադիոֆիզիկական լաբորատոր հետազոտություններում։

Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում մշակվել և ստեղծվել են ռադիոալեհավաքների բնութագրերի հետազոտման ռադիոաստղագիտական եղանակներ և համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև կատարվել են տիեզերական աղբյուրների ռադիոճառագայթման բևեռացման հետազոտություններ։ Սրդյունքում մշակվել է նոր եղանակ, որն ունի մի շարք էական առավելություններ՝ ռադիոճառագայթման չբևեռացված ֆոնի չեզոքացում, ռադիոճառագայթման բևեռացման բնույթի լրիվ վերլուծության հնարավորություն։ Այս առավելությունները թույլ են տվել ստեղծել նոր դասի բևեռացման ռադիոմետր, որի զգայունությունը 50 անգամ բարձր է գրականության մեջ հայտնի միակ 10.7 սմ ալիքի երկարության համար կառուցված բևեռացման սարքավորման զգայունությունից։ Բևեռացման ռադիոմետի միջոցով հնարավոր է հայտնաբերել և չափել Արեգակի ռադիոճառագայթման բևեռացված բաղադրիչը։ Ստեղծված ԳԲՀ ընդունիչ համակարգերը գործնական լայն կիրառություն են գտել տարբեր բնագավառներում, մասնավորապես տիեզերական հետազոտություններում, Երկրի հեռազննման, կենսաբանության և այլ ոլորտներում։

Էմիլ Միրզաբեկյանի ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը դարձել էր ԽՍՀՄ առաջատար կազմակերպություններից մեկը, որը 1960 թվականից սկսած կատարել է մի քանի տասնյակ կարևորագույն աշխատանքներ ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշումներով, ապահովելով տիեզերքի ուսումնասիրության և պաշտպանության խնդիրների լուծման համար օգտագործվող տիեզերական և հեռավոր կապի բոլոր ճշգրիտ ալեհավաքային համալիրների աշխատանքը։

Գիտական հանրությունը ճանաչում էր Էմիլ Միրզաբեկյանին որպես գիտնականի, որը մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդ գիտնականների պատրաստմանն ու դաստիարակմանը։ Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում ստեղծվեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը և Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում (նախկին Պոլիտեխնիկ) Ռադիոտեխնիկայի ֆակուլտետը։

Էմիլ Միրզաբեկյանը բազմավաստակ գիտնական է, մեծ ծառայություններ է մատուցել հայրենական գիտությանը, արժանանալով լայն ճանաչման ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ Նրա տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքները, տեսական նշանակության հետ միասին, գործնական լայն կիրառություն են գտել արդյունաբերության բազմապիսի ճյուղերում։

Նրա հիմնած գիտական ուղղությունները հաջողությամբ զարգացվել են իր աշակերտների ջանքերով. իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր տիեզերական հետազոտությունների տարբեր ծրագրերում, մասնավորապես՝ «Պրիռոդա», «Վեգա», «Օկեան», «Մետեոռ», «Միռ»։ Այսօր էլ նրա հոգեզավակ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հստակ զարգացումը ակադեմիկոս Էմիլ Հայկի Միրզաբեկյանի լավագույն հիշատակն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 616 Էմիլ Միրզաբեկյան: Կենսագրություն, Գիտակրթական ձեռքբերումներ, Ծանոթագրություններ 

Tags:

Էմիլ Միրզաբեկյան ԿենսագրությունԷմիլ Միրզաբեկյան Գիտակրթական ձեռքբերումներԷմիլ Միրզաբեկյան ԾանոթագրություններԷմիլ Միրզաբեկյան Արտաքին հղումներԷմիլ Միրզաբեկյան19221980Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունԴեկտեմբերի 12ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄոսկվաՍեպտեմբերի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտային անբավարարությունՍանահինի վանական համալիրԱնգլերենի այբուբենՀիմնական գույներԱսպիրինԷպիլեպսիաԶատիկը ՀայաստանումՀամակարգային կարմիր գայլախտԽորվաթիաՇեղանկյունԱրտաշեսյանների թագավորությունՀեշտոցի սնկային վարակԿիստաՀռոմեական կայսրությունՎայոց ձորի մարզՀարսնացու հյուսիսից44-օրյա պատերազմSWOT վերլուծությունՌոբերտ ՔոչարյանԵղիշե ՉարենցՀոգնակի թիվՀայերենի կետադրությունՀայկական խոհանոցԿուսաթաղանթՆոյՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՈւղիղ խնդիրԿունիլինգուսՀապավումԷնդոմետրիոզԿուսությունԵռանկյունԱնգկոր ՎատԱդոլֆ ԻվոնՊանամաԿոտայքի մարզԱլկաններԵզդիներՇեշտՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՍինուսիտԹվաբանական պրոգրեսիա«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱնանուխԳունային խորհրդանիշներՀրայր ԴժոխքՖեյսբուքԱշոտ ՆավասարդյանԲյուզանդական կայսրությունԿենսաբանական դասակարգումԷրեկտիլ դիսֆունկցիաԽոսքի մասերՉեռնոգորիաԱբորտԱրաբական Միացյալ ԷմիրություններԿելվինԴեն ՍյաոպինԱրյան խումբԱլբանիաԳուրգեն ՄահարիՆոր ԿտակարանԱբովյան (քաղաք)Գոյական անունՈւկրաինաՎանաձորՀյուսիսային ԱմերիկաՀայկական հարցԵրկաթՄԻԱՎ/ՁԻԱՀԱրցախյան ազատամարտԻրավունքԱվստրիաԿատուներՏիգրան ԵրվանդյանԲելառուս🡆 More