Էդրիեն Բրոուդի: ամերիկացի դերասան

Էդրիեն Բրոուդի (անգլ.՝ Adrien Nicholas Brody; ապրիլի 14, 1973(1973-04-14), Woodhaven, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Օսկարի և Սեզարի մրցանակակիր։ Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և BAFTA-ի։

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն
Էդրիեն Բրոուդի
Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն
Ծնվել էապրիլի 14, 1973(1973-04-14) (51 տարեկան)
ԾննդավայրWoodhaven, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՔուինս քոլեջ, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1993) և Սթոնի Բրուքի համալսարան
ՔաղաքացիությունԷդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Elliott Brody?, մայր՝ Sylvia Plachy?
Համատեղ ապրող(ներ)Էլզա Պատակի և Angela Calvo?
Պարգևներ և մրցանակներ

Երկրորդ ամերիկացին է, ով արժանացել է ֆրանսիական Սեզար մրցանակին (Քրիստոֆեր Լամբերից հետո)։ Օսկար ստացել է 29 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ դերասանը, ով ստացել է Օսկար լավագույն դերասանի համար։

Առավել հայտնի ֆիլմերից են «Բարակ կարմիր գիծ» (ռեժիսոր Թերենս Մալիք, 1998 թ.), «Դաշնակահարը» (ռեժ. Ռոման Պոլանսկի, 2002 թ.), «Խորհրդավոր անտառը» (Նայթ Շիամալեն, 2004 թ.), «Պիջակ» (ռեժ. Ջոն Մեյբերի), «Քինգ-Քոնգ» (ռեժ. Փիթեր Ջեքսոն, 2005 թ.

Նրա պատվին կոչել են № 9974 աստերոիդը։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Էդրիեն Բրոուդին ծնվել է 1973 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորքում՝ լուսանկարիչ Սիլվիա Պլաչիի և պատմության ուսուցիչ Էլիոթ Բրոուդիի ընտանիքում։ Իր ողջ մանկությունը անցկացրել է Վուդհեյվենում, Կվինսում։

Որդու անսովոր արտաքինը մայրն օգտագործել է իր աշխատանքներում։ Հետագայում ինքը՝ Էդրիենը, անկեղծացել էր՝ պատմելով, որ հենց մայրն է իրենց տեսախցիկի առաջ վարվելու ձևը սովորեցրել։ 12 տարեկանում մոր աջակցությամբ Էդրիենը սկսել է աճպարարությամբ հանդես գալ մանկական երեկույթներին։ Նրա ներկայացրած ցուցադրությունը կոչվում էր «Զարմանալի Էդրիան»։

Բրոուդին պատմում էր, որ դեռ մանկուց երազել է դերասան դառնալ․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Ես վայրի, չլսող երեխա էի, և ես հիանալի երևակայություն ունեի։ Յուրաքանչյուր փորձ, որ ես ստանում էի, փորձում էի օգտագործել խաղիս մեջ։ Իմ մեջ միշտ դերասանն էր ապրում։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Դպրոցական տարիներին հաճախել է Լա Գարդիա կատարողական արվեստի բարձրագույն դպրոցը, իսկ ընդունվել է ծնողների հորդորով։ Ավարտել է Կինեմատոգրաֆիկայի արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիան։

Էդրիենը որոշ ժամանակ հաճախել է նաև դաշնամուրի դասերի, սակայն ուսումն այդպես էլ չի ավարտել։

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Ի տարբերություն երաժիշտների մեծամասնության՝ ես սկսեցի երաժշտությամբ զբաղվել բավականին ուշ։ Իմ ուսուցչին ես, մեղմ ասած, չէի սիրում։ Նրա ձեռքերի երակները նկատելիորեն ուռած էին, և ինձ երիտասարդ ժամանակ թվում էր, որ եթե ես էլ սկսեմ զբաղվել երաժշտությամբ, ապա իմ ձեռքերն էլ կդառնան այդպիսին։ Վախենալու էր։ Բայց այժմ, ինչպես տեսնում եք, իմ ձեռքերի երակները ևս տեսնելի են, իսկ ես, ինչպես միշտ, նվագում եմ «երեքի»։ Հիմա ընդհանրապես զղջում եմ, որ անտեսել եմ այդ զբաղմունքը։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Կարիերա

1988-2001 թթ.

1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում Էդրիեն Բրոուդին աշխատել է հեռուստատեսությունում, իսկ կինոյում միայն էպիզոդիկ դերեր է կատարել։ Տասներեք տարեկան հասակում սկսել է նկարահանվել գովազդային հոլովակներում և մասնակցել է Նյու Յորքի թատրոններից մեկի ներկայացմանը։ Կինեմատոգրաֆիկայի արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիան ավարտելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։

Իր առաջին գլխավոր դերը Բրոուդին ստացել է Home at Last ֆիլմում Դևիդ Դեռեժիսորի կողմից, երբ ընդամենը 15 տարեկան էր։ Հետագայում նա նկարահանվեց Annie McGuire հեռուստասերիալում։ Դրանից 5 տարի անց՝ 1993 թվականին Էդրիենը խաղաց Սթիվեն Սոդերբերգի «Բլրի արքան» ֆիլմում․ այս դերը դարձավ նրա ամենահայտնի առաջին գործը։ Չնայած նրան, որ այդ դերը միայն երկրորդական էր, այնուամենայնիվ հեռուստադիտողները և քննադատները նշեցին նոր դերասանի յուրօրինակ հմայքի մասին։ «Բլրի արքա»-ից հետո Բրոուդին նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, խաղացել մի քանի քիչ բյուջե ունեցող ֆիլմերում։

Նրա հաջորդ նշանակալի դերը Տերենս Մլիկի «Բարակ կարմիր թել» ֆիլմն էր՝ նկարահանված 1998 թվականին։ Չնայած նրան, որ մոնտաժից հետո Բրոուդիի դերի առկայությունը հասցվեց նվազագույնի, մնացած տեսարանները դերասանին հասցրին «հույսեր առաջացնող» դերասանների մակարդակին։ Այդ ամենի վկայությունը Էդրիեն Բրոուդիի հայտնվելն էր Vanity Fair ամսագրի շապիկին 1999 թվականի ապրիլի համարում։

Լի Սպայկի «Սեմի արյունալի ամառը» ֆիլմում՝ նկարահանված 1999 թվականին, Բրոուդին Ջենիֆեր Էսպոզիտոյի, Ջեսիկա Հալդբրեսի, Դերիել Հիրալդի, Ջորջ Թաբի, Մայքլ Հարփերի և Իվեն Կոենի հետ կատարեցHello from the Gutters երգը, որը դարձավ ֆիլմի սաունդթրեքը։

Մասնակցությունը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Տերենս Մալիկի «Բարակ կարմիր թել»-ը (1998 թ.), Լի Սպայկի «Սեմի արյունալի ամառը» (1999 թ.), Բարրի Լևինսոնի «Ազատության բարձրություն»–ը (1999 թ.) և Քեն Լոուչի «Հաց և վարդեր»-ը (2000 թ.) դարձրին Էդրիանին ճանաչելի կերպար կինոյի աշխարհում։ Իսկ բարմեն Քրիս Կալոուեյի դերը Էրիկ Բրոսի «Ռեստորան» ֆիլմում Էդրիեն Բրոուդիին բերեցին իր առաջին մրցանակը Independent Spirit Award–ում որպես «տղամարդու լավագույն դեր»։

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 
Էդրիեն Բրոուդին և Ռոման Պոլանսկին Կաննի փառատոնում 2002 թվականին

2001 թվականին դերասանը կատարեց կոմս Նիկոլա դը լա Մոտտեի դերը «Վզնոց» ֆիլմում։ Չնայած նրան, որ ֆիլմը քննադատների կողմից ոչ այնքան լավ ընդունցվեց, այնուամենայնիվ Էդրիեն Բրոուդիի աշխատանքը դրական գնահատականներ ստացավ։ Իր քննադատության մեջ Ալեքս Էքսլերը գրում է.

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Չափազանց լավն է Էդրիան Բրոուդին Ժաննայի ամուսնու դերում։ Մի տեսակ փարիզյան պճնամոլ, նենգ հմայող, վախկոտ սրիկա։ Հիանալի է խաղում․ կերպարը կատարելապես համոզիչ է, իհարկե, զուրկ չէ նաև բավականին դրական գծերից։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Նույն թվականին ներկայացվեց Պետեր Սերի «Սիրո դառնությունը» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց խաբեբա Ջեք Գրեյսի դերը։ Այդ դերի համար նա ստացավ VFAA մրցանակը «Լավագույն դերասան» անվանակարգում։ Կինոքննադատ Ալեքսեյ Դուբինսկին այսպես է գնահատում Բրոուդիի աշխատանքը ֆիլմում․:

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Էդրիեն Բրոուդին և Շառլոտա Այաննան խաղացին իրենց դերերը իրականությանը մոտ այնպիսի մակարդակի վրա, որ դատարկ բառերն ու հիմար արարքները, պարզունակ սյուժետային քայլերն ու կերպարների հասարակ բնորոշումները հանկարծ լի են դառնում ինչ–որ իմաստով, նույնիսկ ոչ այնքան հիմար բովանդակությամբ։ Կհամարձակվեմ ենթադրել, որ հենց Էդրիենի ու Շառլոտայի հմայքն է թույլ տվել Պետերչ Սերին արժանանալ Լոկարնոյի փառատոնի «Արծաթե վագր» մրցանակին։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

2002-2003 թթ.

Էդրիեն Բրոուդիին համաշխարհային ճանաչում բերեց լեհ–հրեական երաժիշտ Վլադիսլավ Շպիլմանի դերակատարումը Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» դրամատիկ ֆիլմում։ Դերասանը նախընտրեց այս դերը «Պերլ Հարբոր» ֆիլմի գլխավոր դերից։ Նկարահանումներին պատրաստվելու ընթացքում Էդրիեն Բրոուդին սովորել է Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները և նիհարել 13 կիլոգրամով։

Այս դերի համար նա ստացավ քննադատների բազում դրական գնահատակններ և 2003 թվականին արժանացավ մի քանի անվանակարգերի և մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»–ի՝ դառնալով ամենաերիտասարդ դերասանը, որ արժանացել է այդ մրցանակին (նա 29 տարեկան էր) և առաջին դերասանը, ով նոմինացվածների հնգյակում առաջ անցավ արդեն օսկարակիր իր չորս գործընկերներից՝ Դենիել Դեյ–Լյուիսից, Մայքլ Քեյնից, Նիկոլաս Քեյջից և Ջեք Նիկոլսոնից։ Արժանացավ նաև «Սեզար» մրցանակին՝ դառնալով միակ ամերիկացի դերասանը, որ ստացել է այդ մրցանակը։ Չնայած այդ ամենին՝ Բրոուդին ամենաքիչը շանսեր ուներ ստանալու «Օսկարը»՝ ի համեմատ իր չորս արդեն օսկարակիր ընկերների։

Ամերիկայի կինոակադեմիայի 75–րդ Օսկար մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2003 թվականի մարտի 23–ին՝ Իրաքի պատերազմի չորրորդ օրը, այդ իսկ պատճառով Էդրիենը իր շնորհակալական խոսքում նշեց նաև այդ մասին։

«Դաշնակահար»–ում ունեցած հաջողությունից հետո Բրոուդին սկսեց ավելի հաճախ նկարահանվել զանազան ֆիլմերում։ Սկզբում էկրաններին հայտնվեց սահմանափակ շրջանառություն ունեցող «Տիկնիկ» մելադրամատիկ կատակերգությունը, որտեղ Բրոուդիի դերընկերուհին դարձավ Միլա Յովովիչը։ Այդ ֆիլմում Էդրիանը ահնդես եկավ համեստ գրագիր Սթիվենի դերում, ով որոշել է փոխել մասնագիտությունը՝ դառնալով որովայնախոս։ Այդ դերի համար դերասանը հատուկ մասնագիտացել էր որովայնախոսության մեջ։ Արդեն հաջորդ տարի թողարկվեց «Երգող դետեկտիվը» ֆիլմը, որտեղ Բրոուդին նկարահանվեց Մել Գիբսոնի և Ռոբերտ Դաունիի հետ։

2002 թվականին Բրոուդին նկարահանվել է նաև Թորի Էյմոսի «A Sorta Fairytale» տեսահոլովակում։

2003 թվականին Էդրիեն Բրուոդին դարձավ իտալական մոդայի ներկայացուցիչներից մեկի՝ Ermenegildo Zegna–ի նոր դեմքը՝ ավելի վաղ հայտնվելով այդ ապրանքանիշի հագուստներով «Օսկարի» և «Ոսկե գլոբուս»–ի մրցանակաբաշխություններում։

2004-2006 թթ.

2004 թվականը Էդրիեն Բրոուդիի համար նշանավորվեց Մ․ Նայթ Շյամալանի «Խորհրդավոր անտառը» և Ջոն Մեյբերիի «Պիջակ» ֆիլմերով։ «Խորհրդավոր անտառը» ֆիլմում նա խաղաց Նոյա Պերսիի տկարամիտ բնակչի։ Չնայած նրան, որ ֆիլմը արժանացավ քննադատների միայն միջին գնահատականների, այնուամենայնիվ Էդրիան Բրոուդիի խաղը դրական գնահատվեց։

«Պիջակ» ֆիլմում Բրոուդին խաղաց նախկին զինվորականի դեր, որ վերադարձել է հայրենից Պարսից ծոցում ընթացող պատերազմից և տառապում է հիշողության կորստով՝ գլխին ստացած հրազենային վնասվածքի պատճառով։ Նկարահանումների ընթացքում դերասանը սպիտակուցային դիետա էր պահպանում, որպեսզի ավելի համոզիչ լինի պատերազմի վետերանի դերում։ Այս ֆիլմը համաշխարահյին քննադատությունը համարեց տարվա իրադարձություն, իսկ Էդրիենի խաղի առումով ասում էին, որ «միայն նրա դեմքը կարող է արտահայտել այդպիսի վախ ու նման տառապանք»։

2004 թվականին Esquire ամսագիրը Էդրիեն Բրոուդիին ճանաչել է Ամերիկայի ամենաոճային տղամարդը։ Իսկ Օսկարի 76-րդ մրցանակաբաշխությանը նա ներկայացնում էր «Կնոջ լավագույն դեր» մրցանակը, որը հաղթեց Շառլիզ Թերոնը։

2005 թվականին նա կատարեց Ջեք Դրիկոլի դերը «Կինգ Կոնգ» ֆիլմում։ Նշանակալին այն է, որ Բրոուդին միակ թեկնածուն էր այդ դերի համար, այդ իսկ պատճառով նա ստորագրեց պայմանագիրը՝ մինչ ֆիլմի սցենարը գրելը։ Նաև հայտնի է, որ շատ դրվագներում դերասանը հրաժարվել է փոխարինողի ծառայություններից։ Նա նաև ձայնագրվել է King Kong։ The Official Game of the Movie խաղի համար։

2006 թվականին ներկայացվեց «Սուպերմենի մահը» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց մասնավոր դետեկտիվ Լուիս Սիմոյի դերը։

2007-2008 թթ.

2007 թվականին Էդրիեն Բրոուդին խաղաց մի պատմական անձի՝ հանրահայտ իսպանացի տոռերո Մանուել Ռոդրիգես Սանչեսի դերը «Մանոլետե» ֆիլմում։ Նրա դերընկերուհին դարձավ Պենելոպե Կրուսը։ Իսպանացու դերը կատարելու համար դերասանից պահանջվեց սովորել իսպաներենի շեշտադրումը հայտնի ուսուցիչներից մեկի օգնությամբ։

Նույն թվականին դուրս եկավ նաև Ուես Անդերսոնի «Գնացք դեպի Դարջիլինգ» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց երեք եղբայրներից մեկին․ նրանք չէին տեսնվել շատ տարիներ և հանդիպելով իրար հոր մահից հետո, մեկնում են Հնդկաստան՝ իրենց մորը փնտրելու։

2008 թվականը Էդրիենի համար նշանավորվեց երկու գլխավոր դերերով «Բլում եղբայրներ» և «Կադիլակ ռեկորդս» ֆիլմերում։ «Կադիլակ ռեկորդս» ֆիլմում Բրոուդին խաղաց «Չեսս ռեկորդս» ձայնագրման ընկերության հիմնադրի՝ Լեոնարդ Չեսսի դերը, ով խթանում էր «ռասայական երաժշտությունը» շուկայում։ Այդ ֆիլմի համար Բրոուդին ստացավ Black Reel մրցանակը «Լավագույն անսամբլ» մրցանակը։

«Բլում եղբայրներ» կատակերգության մեջ Բրոուդին խաղաց խաբեբա Բլումի դերը, ով իր եղբոր՝ Սթիվենի (Մարկ Ռուֆալո) հետ խաբեբայության միջոցով գումար է շորթում միլիոնատերերից։ Բրուոդիի և Ռուֆալոյի զուգընկերուհին ֆիլմում Ռեյչել Վայսն էր։ Los Angeles Times պարբերականը գտավ, որ Էդրիեն Բրոուդին այնքան էլ համոզիչ հանդես չեկավ այս ֆիլմում։

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Դժվար է աչք փակել այն փաստին, որ Բրոուդիի՝ որպես խաբեբայի դերը, զուրկ է իրական զգացմունքներից և օրգանական զարկերակից։ Դերասանները պարզապես սխալ են ընտրված․ գերմռայլ Բրոուդին և սովորաբար հիանալի Մարկ Ռուֆալոն նման չեն խաբեբաների։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

2008 թվականին Բրոուդին փորձեց իրեն նաև երգահանի դերում՝ գրելով իր մոր՝ Սիլվիա Պլաչիի ինքնակենսագրական ֆիլմի սաունդթրեքը․ Self-Portrait with Cows Going Home and Other Works։ A Portrait of Sylvia Plachy (անգլ.՝ «Ինքնանկար կովերի հետ, որ գնում են տուն, և այլ աշխատանքներ․ Սիլվիա Պլաչիի դիմանկարը»)։ Ինքը՝ Էդրիենը, իրենց միշտ բնորոշում է ոչ միայն որպես դերասանի, այլև որպես երգահանի․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Երաժշտությունը նշանակալի դեր ունի մարդկանց մեծ մասի կյանքում։ Երաժշտությունը միջազգային լեզու է, որով մենք բոլորս կարող ենք շփվել։(…) Իսկ ես ոչ միայն սիրում եմ լսել լավ երաժշտություն, այլ նաև գրել։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

2008 թվականի մայիսի 12–ին Թուրինում Էդրիեն Բրոուդին խաղաց իտալացի ռեժիսոր Դարիո Արջենտոյի «Ջալո» ֆիլմում։ Դա առաջին դեպքն էր, երբ Բրոուդին հանդես եկավ ոչ միայն դերասանի, այլ պրոդյուսերի կարգավիճակով։

Նույն թվականի նոյեմբերին Դետրոյտում սկսվեցին «Ավագ դպրոց» ֆիլմի նկարահանումները։ Այն Ջոն Ստոլդերգ կրտսերի առաջին ֆիլմն էր։

2009-2010 թթ.

2009 թվականի հունվարին սկսվեցին «Սուրհանդակը» ֆիլմի նկարահանումները, որտեղ Բրոուդին խաղաց գլխավոր՝ սուրհանդակի դերը, ով պետք է անցնի ողջ երկրով և հասցնի արժեքավոր պայուսակը կրիմինալ աշխարհի ղեկավարներից մեկը։

2009 թվականի հունվարին Բրոուդին կրկին հանձնում էր Օսկար մրցանակը․ այդ անգամ մրցանակը բաժին հասավ Շոն Փենին։ Ապրիլին Բրոուդին մասնակցեց Toyota Pro–ի 33–րդ ավտոմրցույթին։ Մրցավազքի նպատակը Օրինջ շրջանի մանկական հիվանդանոցների համար բավարար գումար հավաքելն էր։ Ավանդույթի համաձայն՝ մասնակիցները պետք է իրենց մականուններ որոշեին։ Էդրիենը ընտրեց Bad Boy Brody մականունը։

Նույն թվականի հուլիսին Այովա նահանգում սկսվեցին «Փորձարկում» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորը Փոլ Շերինգն է։ Բրոուդին հանդես եկավ բանտարկյալների խմբի ղեկավարի դերում։

2010 թվականին հանդիսատեսի դատին հանձնվեց «Գիշատիչները» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց Ռոյսի դերը, ով հայտնվել է անհասկանալի մոլորակում մի քանի այլ մարդասպանների հետ։ Այնտեղ նրանք ստիպված են փրկվել գիշատիչներից։

2011-2012 թթ.

2011 թվականին նկարահանված «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում Բրոուդին կատարեց Սալվադոր Դալիի դերը։ Նույն թվականին Էդրիենը նկարահանվեց «Օտարացում» (անգլ.՝ Detachment) ֆիլմում։ Թոնի Քեյի դրամայում Էդրիենը ստացավ գլխավոր հերոսի՝ Հենրի Բարթի դերը կատարելու պարտականությունը։ Ֆիլմի քննադատների կողմից ոչ միանշանակ գնահատականների արժանացավ։ 2012 թվականին Էդրիենը նկարահանվեց «Վերադարձ դեպի 1942» (չինարեն՝ Yi jiu si er) ֆիլմում։ Ֆիլմում դերասանը կատարեց Time ամսագրի թղթակից Թեոդոր Հ․ Ուայթի դերը։

Անձնական

Անհատը

Էդրիան Բրոուդիի մասին խոսում են ինչպես մի հակասական կերպար։ Ոմանք, ովքեր աշխատել են նրա հետ, կարծում են, որ նա վատն է։ Դերասանուհի Ելենա Անտոնենկոն, ով նկարահանվել է Էդրիանի հետ «Հաց և վարդեր» ֆիլմում, վերհիշում է․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Նա չափազանց ագրեսիվ էր ուրիշների նկատմամբ։ Ոչ ոքի հետ չէր շփվում։ Նույնիսկ չէր բարևում։ Այդպես էլ ես նրա հետ և ոչ մի անգամ չխոսեցի։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Ինքը՝ դերասանը, իրեն բնորոշում է որպես բաց և ուրախ մարդու։

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Իմ մեջ ամեն ինչից մի քիչ կա։ Չի կարելի լինել որևէ մեկը․ կա՛մ տխուր կերպարների ասպետ, կա՛մ ծաղրածու։ Պարզապես հոգնում ես հավերժ հմայիչ խելոքի ոճից։ Ես ուրախ եմ իմ բնությամբ, և ես ցանկանում եմ դրանով, այսպես ասած, կոմպենսացնել իմ լուրջ դերերը։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Էդրիան Բրոուդին հայտնի է իր լուրջ վերաբերմունքով դեպի աշխատանքը։ Քիրա Նայթլին «Պիջակ» ֆիլմում համատեղ նկարահանվելուց հետո ասել է․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Դա հիանալի է․ աշխատել մի մարդու հետ, որ այդպես լրջորեն է վերաբերում իր աշխատանքին։ Նա ամբողջովին ընկղմվում է աշխատանքի մեջ, և դու զգում ես, թե ինչպես է էներգետիկան տարածվում քո և ամբողջ նկարահանող խմբի վրա։ Յուրաքանչյուր պահի նա ուշադրություն է դարձնում միայն նրան, ինչ անում է։ Նման դերասանի հետ աշխատանքը պարզապես վարպետաց դաս է ինձ համար Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Ինչ վերաբերվում է հետաքրքրություններին, ապա Բրոուդին ասում է, որ հետաքրքրված է ավտոմեքենաներով։ Բլյուզի և հիփ–հոփի մեծ երկրպագու է։

Անձնական կյանքը

1992 թվականին նա վթարի ենթարկվեց՝ մոոտոցիկլով երթևեկելիս, և մի քանի ամիս պահանջվեց ապաքինվելու համար։ Հաջորդ դժբախտ պատահարը դերասանի հետ տեղի ունեցավ հենց նկարահանման հրապարակում․ ավարտական վեճի ժամանակ նրա քիթը կոտրեցին։ Էդրիենը որոշեց չվիրահատել քիթը՝ կարծելով, որ դա ահավետէ իր համար՝ համեմատ այլ դերասանների։

Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ արված հարցազրույցներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում դերասանական հանրաճանաչությանը, ասել է․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Իհարկե, հայտնիությունը կյանքը լավ կողմի է տանում։ Բայց կա նաև բացասականը, կապված նրա հետ, որ մենք ապրում են հայտնիների մշակույթում, փայլերի աշխարհում, բայց ես ուրախ եմ, որ մարդիկ ինձ ճանաչում են իմ աշխատանքներով, այլ ոչ թե նրանով, թե ինչքան եմ երևում տարբեր միջոցառումներին։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Դերասանի խոսքերով՝ բացի կինոյից՝ նրա համար կարևոր է ժամանակային տարածությունը, երբ կարելի է որոշակի դադարներ վերցնել նկարահանումների միջև՝ նվիրելով դրանք ինչ–որ ուրիշ բանի։

Ընտանիք

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 
Էդրիեն Բրոուդիի մայրը՝ Սիլվիա Պլաչին

Հայրը՝ Էլիոթ Բրոուդին, լեհ–հրեական ծագմամբ պատմության ուսուցիչ է և նկարիչ, մայրը՝ լուսանկարիչ Սիլվիա Պլաչին է (Sylvia Plachy)՝ ծնված Բուդապեշտում կաթոլիկի ընտանիքում։ Սիլվիա Պլաչին հեռացել է ծնողների հետ Բուդապեշտից 1956 թվականին և վերաբնակվել ԱՄՆ–ում երկու տարի անց։ Դերասանի խոսքերով իր ընտանիքը արմատներ ունի Արևելյան Եվրոպայից։

Դերասանը երբեք ամուսնացած չի լի եղել, երեխաներ չունի։

Հարաբերությունները

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 
Էլզա Պատակի

Իր ստեղծագործական ուղու սկզբում Բրոուդին հանդիպում էր մոդել DJ Սքայ Նելորի հետ, ավելի ուշ, երբ, տեղափոխվեց կինոաշխարհ, սկսեց հանդիպել Մանո Մազուրի հետ։ «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ՝ 2003 թվականին, նա համբուրեց Հել Բերրիին․ այդ համբույրը առիթ տվեց կարծելու, որ նրանց միջև սիրային կապ կա։ «Պիջակ» ֆիլմի նկարահանումներից հետո էլ Քիրա Նայթլին դարձավ Բրոուդիին վերագրվող սիրավեպի մասնիկը։

2007 թվականին՝ «Մանոլետե» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Էդրիենը ծանոթացավ իսպանացի դերասանուհի Էլզա Պատակիի հետ։ Նրան հանդիպել էին իսպաներենի դասընթացների ժամանակ․ Էդրիենը եկել էր իսպաներենի շեշտադրության ճշգրտման, իսկ Պատակին՝ անգլերենի։ Նրանք նշանվեցին, բայց Պատակին ամուսնացավ ավստրիալացի դերասան Քրիս Հեմսուորթի հետ։ 2012 թվականից սկսած հանդիպում է մոդել Լարա Լեիտոյի հետ։ Ընկերություն է անում դերասաններ Ազիա Արջեոնտոյի և Բենիսիո դել Տոռոյի հետ։ Թուփաք Շակուրի լավ ընկերն էր։

Քննադատություն

Փորձելով նկարագրել Էդրիեն Բրոուդիի դերասանական աշխատանքը՝ քննադատները ամենից հաճախ օգտագործում են «քամելեոն» բառը․ պատճառը դերասանի ունակությունն է մի դերից մյուսը հիանալի կերպով վերափոխվելու և հաջողությամբ նայվելու ամենատարբեր ժանրերում։ Կինոքննադատ Ալեքսեյ Դուբիսնկին նշում է․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Զարմանալի է, որ իր վառ, հիշվող և մի քիչ ասիմտերիկ դեմքով դերասանը դուրս է գալիս բոլոր սահմաններից, խուսափում է ցանկացած հաստատուն կերպարից։ Ռեժիսորների համար, որ միշտ չէ, որ պատրաստ են մեծ արարքների, նա պարզապես գտածո է։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Էդրիեն Բրոուդիի արտաքինը, հատկապես՝ «մեծ ու միշտ տխուր աչքերի խորաթափանց հայացքը», քննադատներին հիշեցնում է երիտասարդ Ալ Պաչինոյին։ Նրան համեմատում են նաև Ռոբերտ Դե Նիրոյի հետ։ Բրոուդին կտրուկ բացասաբար է վերաբերում նման համեմատություններին․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Համեմատությունները Մառլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի հետ ինձ հունից հանում են։ Մենք ընդհանրապես նման չենք։ Երբ խոսվում էիմ արտաքինի մասին, դա նորմայից շեղում է։ Իսկ երբ նկարահանման հրապարակի, ապա դա լիովին այլ շրջան է, որն ավելի կարևոր է։ Մեկը երկու կարևորներից։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Քննադատ Ֆրեդ Ստեսնեյը այսպես է նկարագրում Էդրիեն Բրոուդիի դերասանական տաղանդը․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Բրուոդին անասելիորեն տաղանդավոր դերասան է, որ ունի յուրահատուկ հնարավորություն փոխանցելու իր ներքին հոգեկան զգացումները և հերոսի տառապանքները արտաքին աշխարհին, մոտ հեռուստադիտողին… Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Rolling Stone ամսագիրը նշում է դերասանի դրամատիկ ուղղվածությունը․

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն  Նա հրաշքներ է գործում՝ թաքցնելով անասելի ցավը և տառապանքը յուրաքանչյուր բառի հետևում։ Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն 

Ֆիլմագրություն

Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
1988 Վերջապես տանը Բիլլի
1989 Նյույորքյան պատմություններ Մել
1991 «Քա՛ծ» գոռացող տղան Էդդի
1993 Բլրի արքան Լեսթեր Սիլվերսթոուն
1994 Հրեշտակներն անհայտ վայրերից Դեննի Հեմերլինգ
Բանտից փախչողները Նիհար
Ի ծնե մարդասպանները Գեյլի համաբանտարկյալներից մեկը
1996 Կորցնելու ոչինիչ չկա Ռեյ Դիգլովանի նույն ինքը՝ Թեն Բեննի
Սոլո Դոկոտոր Բիլ Ստյուարթ, «Սոլոյի» նախագծող
Փամփուշտ Ռուբի
1997 Վերջին անգամ, որ ինքնասպան եմ եղել... Բեն
Վաղ ճանապարհ դեպի կիրակի Առնի Ֆինկլշտայն
1998 Բարակ կարմիր գիծ Ֆայֆ
Գերեզմանափորի հարսանիքը Մարիո Բելինի
Ռեստորան Քրիս Քելոուեյ
1999 Թթվածին Հարի
Ազատության բարձրությունը Վան Քուրդզման
Սեմի արյունալի ամառը Ռիչի Տրենգալի
2000 Հաց և վարդեր Սեմ Շապիրո
Հարիսոնի ծաղիկները Կայլ Մորիս
2001 Վզնոց Կոմս Նիկոլա դը լա Մոտտե
Սիրո դառնությունը Ջեք Գրեյս
2002 Հիմարիկ Սթիվենս
Դաշնակահարը Վլադիսլավ Շպիլման
2003 Երգող դետեկտիվը Առաջին ծպտյալը
2004 Գյուղը Նոա Պերսի
2005 Պիջակ Ջեք Սթարքս
Քինգ Քոնգ Ջեք Դրիսկոլ
2006 Հոլիվուդլենդ Լուիս Սիմո
2007 Տեհուկան նախագիծը Պատմող
Մանոլետե Մանուել Ռոդրիգեզ Սանչես (Մանոլետ)
Դարջիլինգ լիմիթեդ Պիտեր Ուիթման
2008 Բլում եղբայրները Բլում
Կադիլակ ռեկորդս Լեոնարդ Չես
2009 Հանգույց Քլայվ Նիկոլի
Ջալլո Տեսուչ Էնցո լավա Նաև ֆիլմի պրոդյուսերը
Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը Ռիկիտի ձայնավորում
2010 Ավագ դպրոցն ազդեցության տակ Խելառ Էդ
Փորձարկումը Թրևիս
Մանոլետե Մանոլետե
Գիշատիչները Ռոյս
Բրոուդիքվեստ Ինքը
2011 Վթարված Մարդ Նաև պրոդյուսերը
Կեսգիշերը Փարիզում Սալվադոր Դալի
Օտարացում Հենրի Բարթ այլ անվանում՝ «Փոխարինող ուսուցիչը»
Նաև պրոդյուսերը
2012 Վերադարձ դեպի 1942 Թեոդոր Ուայթ
2013 Ոչ տեղին կատակերգություն Կոկետ Հարրի
Երրորդ անձը Շոն
2014 «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց Դմիտրի Դեգոֆ ունդ Տաքսիս
Գողություն ամերիկյան ձևով Ֆրենկի
Հուդինի մինի սերիալ Հարրի Հուդինի
2015 Վիշապի սուրը Տիբերիոս
Շիրազի սեպտեմբերներ Իսահակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էդրիեն Բրոուդի: Կենսագրություն, Անձնական, Քննադատություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդրիեն Բրոուդի» հոդվածին։

Tags:

Էդրիեն Բրոուդի ԿենսագրությունԷդրիեն Բրոուդի ԱնձնականԷդրիեն Բրոուդի ՔննադատությունԷդրիեն Բրոուդի ՖիլմագրությունԷդրիեն Բրոուդի ԾանոթագրություններԷդրիեն Բրոուդի Արտաքին հղումներԷդրիեն Բրոուդի1973BAFTAd:Q58994Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱպրիլի 14Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Ոսկե ԳլոբուսՍեզար (կինոմրցանակ)ՔուինսՕսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնահիտԴիկլոֆենակԳառնու հեթանոսական տաճարՖուտբոլՍառը պատերազմԱլգորիթմՇեշտԷպիլեպսիաՄեջքի ցավՎիտամինԱրքիմեդի օրենքԿարտոֆիլՍարդարապատի հերոսամարտՊետրոս ԴուրյանՍամվել (վեպ)Հարկադրական եղանակԳարեգին ԲԴրաստամատ ԿանայանՄամփրե արքանԴարձվածքՍպիտակ ձին (պատմվածք)Հայաստանի առաջին հանրապետությունԼուսանԱրագածՀամանուններԳրիգոր ՆարեկացիՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄուրացանՈրովայնային ցավՓիղՌուբեն ՍևակԳարունԱլմա-Աթայի հռչակագիրԴեղանյութերՓոքրիկ իշխանըԱրմեն Տիգրանյան (երգահան)Երկրորդ համաշխարհային պատերազմՏաթևի վանքԿիպրոսԵգիպտոսՁեռնաշարժությունՇառլ ԱզնավուրԱղիների բորբոքային հիվանդությունԲիբլիական (պոեմ)ԵռանկյունԽՍՀՄ փլուզումՇնչառությունԶոլի ԱդոկԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԶվարթնոցի տաճարԿոնԲրոնխաբորբՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀայ գրերի գյուտՁկներԾնեբեկՍպիտակուցներՀայոց լեզվի պատմությունՍաղմոսավանքՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՍրտային անբավարարությունԽոր ՎիրապԽոստումը (ֆիլմ, 2016)Ֆեռնան ՄագելանԷրիթրոցիտներՄարդու պապիլոմավիրուսԱրյունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱշխարհի բնակչությունԼևոն ՇանթԱրման ԾառուկյանԿարեն ԴեմիրճյանԲրոնխիալ ասթմաԴեքսամետազոնԱրևմտյան ՀայաստանԱծխածին🡆 More