Երկարագուլպա Պիպին (շվեդ.՝ Pippi Långstrump, լրիվ անունը՝ Պիպինլոտտա Վիկուալիա Ռուլգարդինա Կրիսմինտա Էֆրամսդոտտեր Երկարագուլպա, շվեդ.՝ Pippilotta Viktualia Rullgardina Krusmynta Efraimsdotter Långstrump), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի համանուն վիպակի գլխավոր հերոսը։
Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ։ Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը։
Pippi անունը հորինել է Աստրիդ Լինդգրենի դուստր Կարինը։ Ռուսերեն ներկայացմամբ արդեն կայունացած «Պիպին» անունը «Պիպի» (շվեդ.՝ Pippi) տառադարձության փոխարեն առաջարկել է Լիլիաննա Լունգինան իր կատարած առաջին թարգմանությամբ՝ ռուսերեն լեզվով անպարկեշտ կոննոտացիաներից խուսափելու համար։
Պիպին՝ փոքրիկ շիկակարմիր պեպենոտ աղջիկ, որը միայնակ բնակվում է շվեդական փոքրիկ քաղաքում՝ «Հավի» վիլլայում, իր կենդանիների` կապիկ Պարոն Նիլսոնի և ձիուկի հետ։ Պիպին կապիտան Եֆրաիմ Երկարագուլպայի դուստրն է, որը հետագայում դարձավ սևամորթ ցեղի առաջնորդը։ Պիպին հորից ժառանգել էր ֆանտաստիկ ֆիզիկական ուժ, ինչպես նաև ոսկով լի ճամպրուկ, որը նրան թույլ էր տալիս բարեկեցիկ գոյատևել։ Պիպիի մայրը մահացել էր, երբ նա դեռ մանկահասակ երեխա էր։ Պիպին համոզված է, որ մայրը հրեշտակ է դարձել և երկնքից նայում է անցքի միջով («Իմ մայրիկը հրեշտակ է, իսկ հայրիկը նեգրերի թագավոր։ Ոչ բոլոր երեխաներն ունեն այդպիսի նշանավոր ծնողներ»)։
Պիպին «ընդօրինակում է», ավելի շուտ, հնարում է տարբեր երկրների և աշխարհի տարբեր մասերի սովորույթներ` քայլելիս հետ հետ գնալ, փողոցում քայլել գլուխը ներքև, «քանի որ ոտքերը այրվում են, երբ քայլում ես հրաբխի վրայով, իսկ ձեռքերին կարելի է թաղիքե ոտնամաններ հագնել»։
Պիպիի լավագույն ընկերները հարևանի հասարակ երեխաներն են` Թոմմին և Աննիկա Սետտերգրենները։ Պիպիի ընկերակցությամբ նրանք հաճախ ընկնում են տհաճ և ծիծաղելի միջադեպերի մեջ, իսկ երբեմն էլ իսկական արկածների են հանդիպում։ Անփույթ Պիպիի վրա ընկերների և մեծահասակների կողմից ազդելու փորձերը ոչնչի չեն հանգեցնում, նա դպրոց չի գնում, անգրագետ է, անկաշկանդ և մշտապես հնարում է հերյուրանքներ։ Այնուամենայնիվ, Պիպին լավ սիրտ ունի և լավ հումորի զգացում։
Երկարագուլպա Պիպին անկախ է և անում է այն ինչ ցանկանում է։ Օրինակ, նա քնում է ոտքերը բարձի վրա, իսկ գլուխը՝ ծածկոցի տակ, հագնում է տարբեր գույնի գուլպաներ, վերադառնում է տուն հետ-հետ քայլելով, քանի որ չի ուզում շրջվել, խմորը գրտնակում է հատակին, իսկ ձին պահում է պատշգամբում։
Նա աներևակայելի ուժեղ և արագաշարժ է, չնայած ընդամենը ինը տարեկան է։ Նա ձեռքերի վրա է տանում սեփական ձիուն, հաղթում է կրկեսային հսկային, դեսուդեն է շպրտում ավազակախմբի անդամներին, կոտրում է կատաղի ցլի եղջյուրները, հմտորեն դուրս է հանում իր տուն մտած ոստիկաններին, որոնք եկել էին նրան բռնի ուժով մանկատուն տանելու և անմիջապես պահարանի վրա է նետում երկու գողերին, որոնք որոշել էին թալանել նրան։ Այնուամենայնիվ Պիպիի հաշվեհարդարներում դաժանություն չկա. նա հազվադեպ մեծահոգի է իր պարտված թշնամիների նկատմամբ։ Խայտառակված ոստիկաններին նա հյուրասիրում է թարմ թխված սրտաձև բլիթներով։ Իսկ ուրիշի տուն ներխուժած և անհարմար վիճակում հայտնված գողերին նա ստիպում է իր հետ թվիստ պարեն և մեծահոգաբար նրանց խրախուսում է ոսկե մետաղադրամներով, այս անգամ ազնվորեն վաստակած։ Պիպին ոչ միայն հազվադեպ ուժեղ էր, այլև աներևակայելի հարուստ։ Նրա համար մեծ ծախս չէր քաղաքի բոլոր երեխաների համար «հարյուր կիլոգրամ սառնաշաքար» և մի ամբողջ խանութի խաղալիքներ գնելը, բայց ինքը ապրում էր հին խարխլված տանը, հագնում էր բազմագույն կարկատաններից կարված միակ զգեստը և հոր կողմից վաղ տարիքում գնված մեկ զույգ կոշիկը։
Բայց Պիպիի մոտ ամենազարմանալին նրա պայծառ և բուռն ֆանտազիան էր, որը դրսևորվում էր իր կողմից հորինված խաղերում և տարբեր երկրների մասին զարմանալի պատմություններում, որտեղ նա այցելել էր կապիտան հոր հետ և անվերջանալի խաղերում, որոնց զոհերը հաճախ դառնում էին անշնորհք մեծերը։ Պիպին իր ցանկացած պատմություն հասցնում էր անհեթեթության աստիճանի, վտանգավոր աղախինը կծում էր հյուրերի ոտքերը, երկարականջ չինացին անձրևի ժամանակ թաքնվում էր ականջների տակ, իսկ քմահաճ երեխան հրաժարվում էր ուտել մայիսից մինչև հոկտեմբեր։ Պիպին շատ է նեղվում, երբ ինչ որ մեկը նրան ասում է, որ ինքը ստում է, քանի որ ստելը լավ բան չէ, ուղղակի երբեմն նա մոռանում է այդ մասին։
Պիպին երեխայի երազանքն է ուժի, ազնվության, հարստության, առատաձեռնության, ազատության և անձնազոհության մասին։ Բայց ինչ որ պատճառով մեծահասակները նրան չէին հասկանում։ Եվ դեղագործը, և դպրոցի ուսուցչուհին, և կրկեսի տնօրենը և նույնիսկ Թոմմիի ու Աննիկայի մայրիկը զայրանում էին նրա վրա ուսուցանում և դաստիարակում։ Ըստ երևույթին Պիպին ամենից շատ վախենում էր ծերանալուց։
Բայց «ով ասաց, որ պետք է մեծահասակ դառնալ»։ Ոչ ոք չի կարող ստիպել Պիպիին անել այն, ինչ նա չի ուզում։
Երկարագուլպա Պիպիի մասին գրքերը լի են լավատեսությամբ և ամենալավի նկատմամբ անփոփոխ հավատքով։
Գոյություն ունեն մի շարք «պատկերազարդ գրքեր», որոնք չեն հրատարակվել Ռուսաստանում։ Դրանք հիմնականում իրենցից ներկայացնում են բնօրինակ եռապատման առանձին գլուխների պատկերազարդ հրատարակություններ։
Վիպակը ռուսերեն է թարգմանել Լիլիաննա Լունգինը։ Հենց նրա թարգմանությունն է, որ ներկայումս համարվում է դասական։ Կա մեկ այլ թարգմանություն, որը կատարել է Լյուդմիլա Բրաուդեն Նինա Բելյակովի հետ համատեղ։ Հետագա երկու պատմվածքները թարգմանել է միայն Լյուդմիլա Բրաուդեն։
Պիպիի մասին գրքերի հիմնական նկարազարդող է համարվում դանիացի նկարիչ Ինգրիդ Վանգ Նյումանը։ Հենց նրա նկարազարդումներն են հայտնի ամբողջ աշխարհում։
1970 թվականին «Expressen» թերթին տված հարցազրույցում Աստրիդ Լինդգրենը խոստովանել է, որ եթե ինքն այսօր գրքեր գրեր Պիպիի մասին, ապա «այդտեղից կհաներ մի քանի ապուշություններ», մասնավորապես չէր օգտագործի «նեգրական» բառը։ 2015 թվականին, նրա դստեր Կարինի համաձայնությամբ լույս տեսավ գրքի նոր հրատարակությունը, որտեղ Պիպիի հայրը բնութագրվում է որպես «Հարավային ծովի թագավոր», ոչ թե «նեգրական թագավոր»։
2015 թվականի նմուշի շվեդական 20 կրոնանոց թղթադրամի վրա պատկերված են Երկարագուլպա Պիպիի և Աստրիդ Լինդգրենի դիմանկարները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարագուլպա Պիպին (հերոս)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Երկարագուլպա Պիպին (հերոս), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.