Եգիպտերեն, հին եգիպտացիների լեզուն։ Պատկանում է սեմա-քամյան ընտանիքի քամյան ճյուղին։ Մ․ թ․ 5-րդ դարից՝ մեռած լեզու։ Գրավոր աղբյուրները հայտնի են մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակից։ Զարգացման հիմնական փուլերն են՝ հին եգիպտերեն (մ․ թ․ ա․ 32-22-րդ դարեր), միջին կամ դասական եգիպտերեն (մ․ թ․ ա․ 22-16-րդ դարե), նոր եգիպտերեն (մ․ թ․ ա․ 16-8-րդ դարեր), դեմոտական եգիպտերեն (մ․ թ․ ա․ 8-րդ դարից-մ․ թ․ 5-րդ դարեր)։ Մ․ թ․ մոտ 3-րդ դարում սկսում է ձևավորվել ղպտիերենը։ Հնչյունական համակարգը քիչ է ուսումնասիրված։ Եգիպտերենի գրության մեջ ձայնավորները չեն արտահայտվել։ Կողմնակի տվյալներից (․ղպտիական, հունական, տառադարձումներ և այլն) ենթադրում են, որ միջին եգիպտերենը ունեցել է երեք հիմնական ձայնավոր։ Վանկը սկսվել ու ավարտվել է մեկական բաղաձայնով։ Բացվանկային ձայնավորը երկար է հնչել, փակվանկայինը՝ կարճ։ Շեշտը դրվել է հիմնականում վերջին, մասամբ՝ վերջընթեր վանկում։ Ունեցել է մոտ 3200 արմատ։ Բառակազմությունը սովորաբար կատարվել է մասնիկավորմամբ, բառիմաստների տարբերակումը՝ նաև ներքին թեքումով (արմատահնչյունի փոփոխությամբ)։ Քերականական կարգերից են եղել սեռը (արական և իգական), թիվը (եզակի, երկակի, հոգնակի), մասնիկավորմամբ հոլովումը բացակայել է։ Բայը ունեցել է երկու սեռ՝ ներգործական և կրավորական։ Խոնարհման համակարգին առավել բնորոշ են կերպային, քան ժամանակային տարբերակումները։ Նոր եգիպտերենում գոյացել են որոշյալ և անորոշ առումների կարգեր։ Հին եգիպտացիները նախապես գործածել են պատկերագիր, ապա՝ հնչյունագրի զարգացում ապրող գաղափարագիր։
| |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Եգիպտերենով գրված պապիրուս | |||||||
Տեսակ | մեռած լեզու և հին լեզու | ||||||
Ենթադաս | Egyptian? և Սեմա-քամյան լեզվաընտանիք | ||||||
Երկրներ | Մինչ- և Դինաստիական, Հելլենիստական, Հռոմեական, Բյուզանդական, Արաբական Եգիպտոս | ||||||
Լեզվակիրների թիվը | հասնում էր մի քանի հարյուր հազարի | ||||||
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | 6 մեռած | ||||||
Դասակարգում | Աֆրասիական մակրոընտանիք
| ||||||
Գրերի համակարգ |
| ||||||
IETF | egy | ||||||
ԳՕՍՏ 7.75–97 | հին 187 | ||||||
ISO 639-2 | egy | ||||||
ISO 639-3 | egy | ||||||
ISO 639-5 | egx | ||||||
Egyptian language Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 467)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Եգիպտերեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.