Դևիդ Բաուդիչ Մորս (անգլ.՝ David Bowditch Morse, հոկտեմբերի 11, 1953(1953-10-11), Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր։ Հայտնի է «Կանաչ մղոն», «Խավարում պարողը», «12 կապիկ», «Խելացնորություն» և «Ժայռը» ֆիլմերից։
Դևիդ Մորս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա և Hamilton-Wenham Regional High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, գրող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
IMDb | ID ID 0001556 |
Դևիդ Մորսը ծնվել է Համիլտոնում, Մասսաչուսեթս նահանգում, ուսուցչուհի Ժակլինի և առևտրային մենեջեր Չարլզ Մորսի ընտանիքում։ Ունի երեք երիտասարդ քույր։ 1982 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է դերասանուհի Սյուզան Ուիլեր Դաֆի հետ։ Զույգն ունեցել են երեք երեխա՝ մեկ աղջիկ և զույգ տղա։ 1994 թվականին Northridge-ի երկրաշարժից հետո Դևիդն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որպեսզի լինի կնոջ ընտանիքի կողքին։ Ըստ Մորսի, լավագույն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է՝ «Կանաչ մղոն», «Պոստավորը խաչմերուկում», «Փախչող հնդկացին» և «Ժայռը» ֆիլմերն են։
2006 թվականին նա խաղացել է «Խելացնորություն» ֆիլմում, երկրորդ պլանի դերում։ 2008 թվականին Մորսը մարմնավորել է Ջորջ Վաշինգտոնին «Ջոն Ադամս» մինի-սերիալում (անգլ.՝ John Adams), այդ դերի համար նա երկրորդ անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի համար։
«Խելացնորություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ կռվի տեսարանում նա կոտրել է մի քանի մատները, բայց դուրս չի եկել կերպարից և խաղացել է դրվագը մինչև վերջ։
2006 թվականին Դևիդ մորսը մարմնավորել է խուզարկու Մայքլ Թրիտերի դերը բժշկական «Բժիշկ Հաուս» դրամատիկ հեռուստասերիալում, որի շնորհիվ առաջադրվել է «Էմմի մրցանակի»։
«Դևիդ Շոր» սերիալի ստեղծողը Դևիդին հրավիրել է նկարահանվել սկզբունքային և խիստ ոստիկանի դերում, «Տաքսիստը» հեռուստասերիալում, որտեղ Մորսը մարմնավորել է նախկին ոստիկան Մայք Օլշանսկիի դերը։ Ըստ Դևիդ Մորսի, նրանք այնպիսի մեկի կարիքն ունեին, որը չէր զիջի գլխավոր հերոսին։
Նրանց շատ հարկավոր էր այնպիսի մեկը, որը կարող էր հակազդել Գրեգորի Հաուսի վրա։Բնօրինակ տեքստ (անգլ.)They really needed somebody that could go toe-to-toe with House.
Դերասանի առաջարկն ընդունվել է հանգիստ կերպով։ Իսկ նայելով «Բժիշկ Հաուսին»՝ ընկավ շփոթմունքի մեջ։
Այդ երիտասարդը՝ Հաուսը, լրիվ հրեշ է։ Ինչու՞ են մարդիկ դա նայում?Բնօրինակ տեքստ (անգլ.)This guy House is a total jerk. Why are people watching this show?
Սակայն Դևիդի ընկերների՝ սերիալի երկրպագուների, հիացական վերաբերմունքը համոզեց դերասանին մասնակցել նկարահանումներին
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1980 | ֆ | Inside Moves | Ջերրի Մակսվելլ | |
1981 | ֆ | Our Family Business | Ֆիլ | |
1981 | ս | Nurse | Քեվին Մելլորի | |
1982 | ֆ | Max Dugan Returns | Shoe Store Cop | |
1982-1988 | ս | Սենտ-Էլսվեր | St. Elsewhere | բժիշկ Ջեք Մորրիսոն |
1983 | ֆ | Prototype | Michael | |
1984 | ֆ | Shattered Vows | Father Tim | |
1985 | ֆ | When Dreams Come True | Ռոբերտ Ուինտոն | |
1987 | ֆ | Place at the Table | ||
1987 | ս | «Ուրբաթ 13» | Friday the 13th: The Series | Director/Writer |
1987 | ֆ | Personal Foul | ||
1987 | ֆ | Six Against the Rock | Մարվին Հաբբարդ | |
1987 | ֆ | Downpayment on Murder | խուզարկու Ջեքսոն | |
1988 | ֆ | Winnie | Թոմաս | |
1989 | ս | Cross of Fire | Cross of Fire | |
1990 | ֆ | «Հուսահատության ժամ» | Desperate Hours | Ալբերտ |
1991 | ֆ | Two-Fisted Tales | Tom McMurdo | |
1991 | ֆ | Cry in the Wild: The Taking of Peggy Ann | Bicycle Pete | |
1991 | ֆ | «Փախչող հնդկացին» | The Indian Runner | Joe Roberts |
1992 | ֆ | «Մի փոքր առաջ։ «Էկսոն վալդես» տանկերի աղետը» | Dead Ahead: The Exxon Valdez Disaster | Ռիկ Շտայներ |
1992 | ս | Reasonable Doubts | Edward Durrell | |
1992 | ս | «Հեքիաթից դամբարան» | Tales from the Crypt | |
1992 | ս | The Hat Squad | ||
1993 | ֆ | Miracle on Interstate 880 | Dr. Jim Betts | |
1993 | ս | Action Man | ||
1993 | ս | «Սպանություն» | Homicide: Life on the Street | Jim Bayliss |
1993 | ս | «Ստորջրյա ոդիական» | SeaQuest DSV | Lenny Sutter |
1993 | ս | Big Wave Dave’s | Дэйв Белл | |
1993 | ֆ | Լ«ավ որդի» | The Good Son | Ջեք |
1994 | ֆ | «Փախուստ» | The Getaway | Jim Deer Jackson |
1994 | ֆ | Magic Kid II | Ջեք | |
1995 | ֆ | The Taming Power of the Small | ||
1995 | ֆ | Լանգոլերներ | The Langoliers | կապիտան Բրայան էնգլ, օդաչու |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Մորս» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դևիդ Մորս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.