Դորեստադ

Դորեստադ (Դորեստատ, Դուրիստան), վաղ միջնադարյան առևտրային քաղաք, որը գտնվում էր Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգի հարավ-արևելքում՝ ժամանակակից Վեյկ բեյ Դյուրստեդե քաղաքի մոտ։ Այն ծաղկել է 8-ից 9-րդ դարի սկզբին որպես կարևոր նավահանգիստ հյուսիսարևելյան նավագնացության երթուղիների վրա՝ Հռենոսի ջրբաժանին մոտ լինելու պատճառով, Նեդերհռենոսի միջոցով (Հռենոսի ամենահյուսիսային ճյուղը) դեպի Գերմանիա մուտքով դեպի հարավային Նիդեռլանդներ, հյուսիսային Ֆրանսիա և Անգլիա (Լեկի միջոցով) և հյուսիսային Նիդեռլանդներ, հյուսիսային Գերմանիա և Սկանդինավիա (Քրոմմե Հռենոսի միջոցով)։

Դորեստադ
Դորեստադը վաղ միջնադարում (մոտ 800) Հյուսիսային Եվրոպայի հիմնական առևտրային ուղիների ցանցում

Քաղաքը ստեղծվել է նախկին հռոմեական Լևեֆանում ամրոցի հիմքում 7-րդ դարում։ Ֆրանկների Կարոլինգյան կայսրությունը և ֆրիզները պայքարում էին տարածքի վերահսկողության համար, մինչև որ ֆրանկները 719 թվականին վերահսկողություն ձեռք բերեցին ֆրիզական ափի վրա։

Դորեստադը ծաղկել է 8-րդ դարից մինչև 9-րդ դարի կեսերը։ Բնակավայրը հայտնի էր ֆրանկական մի քանի տիրակալների հսկողության տակ մետաղադրամներ հատելով։ 7-րդ դարում պարզ էր, որ Դորեստադը մեծ նավահանգիստ դառնալու ներուժ ունի։ Այն ժամանակ առևտրականների հանդիպման կետն էր։ Այն եղել է կռվախնձոր ֆրանկների ու ժամանակակից Նիդերլանդների տարածքի բնիկ ժողովուրդ Ֆրիզների միջև։ 7-րդ դարի վերջում ֆրանկերի հաղթանակը հանգեցրեց Դորեստադի տնտեսական ընդլայնմանը միջազգային առևտրի և դրամահատարանի հիմնման արդյունքում։ Ենթադրվում է, որ եղել է տուրք, ինչպես նաև նավահանգստային վճարներ, որոնք գանձվել են Դորեստադում թագավորի ներկայացուցիչների կողմից։ Ժամանակի ընթացքում շատ մետաղադրամներ են հայտնաբերվել Դորեստադի տարածքում, որոնք վերահաստատում են նավահանգստի արագ աճի և վերահսկման փաստը, ինչպես նաև դրամահատարանի առկայությունը։ Հայտնաբերված մետաղադրամներից շատերը նման են այդ ժամանակաշրջանի ֆրանկական այլ մետաղադրամներին։ Դրամագիտական վկայությունները հաստատում են ֆրանկների հաղթանակը ֆրիզների նկատմամբ։

Թվում է, թե Դորեստադի, մասնավորապես Ստորին քաղաքի ընդլայնումը տևեց մինչև 9-րդ դարի սկիզբը, երբ շքեղ իրերի միջազգային առևտրի ուժը թուլացավ տարածաշրջանային առևտրի աճի արդյունքում։ Առևտրի բնույթի փոփոխությունը տեղի ունեցավ, երբ տարածաշրջանում ավելի ու ավելի շատ առևտրային քաղաքներ հիմնադրվեցին։ Ֆրանկները կապեր են հաստատում Բյուզանդիայի և մուսուլմանական աշխարհի հետ։ Քանի որ առևտուրն ամբողջ աշխարհում աճում էր, ֆրանկները պահանջում էին ավելի շատ առևտրային կենտրոններ՝ տնտեսությանը աջակցելու համար։ Արդյունքում, քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է և Ուտրեխտի եկեղեցուն հանձնվում Դորեստադի զգալի հատվածի պատասխանատվությունը։

Ծանոթագրություններ

Tags:

ԱնգլիաԳերմանիաՀռենոսՆիդերլանդներՈւտրեխտ (մարզ)ՍկանդինավիաՎեյկ բեյ ԴյուրստեդեՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բնական թիվԱնտառՀայկական առածներ և ասացվածքներԱշխարհի բնակչությունԿրիպտոարժույթԵռանկյան բարձրությունԱրամ ԱՆոր ՆախիջևանՍպիտակավոր վանքԱղիների բորբոքային հիվանդությունԴաունի համախտանիշՍննդային ալերգիաՀայերենի այբուբենԱլպիական մանուշակ (պատմվածք)Սուրբ Յոթ ՎերքՖեռնան ՄագելանՊոլ ՄորֆիՖուտբոլՀայաստանի առաջին հանրապետությունՊեպոԲաթումի պայմանագիրԱրջերՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՄայրցամաքԱնդրանիկ ՕզանյանԿիստաԱնասնապահությունԳագիկ ԲԽոնարհումԳևորգ ԷմինՍողոմոն ԹեհլիրյանԲացականչական նշանՀամաստեղություններՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԿոչականՆար-ԴոսՎիքիպահեստՎիքիպեդիաՆորավանքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Հայաստանի բույսերի Կարմիր գիրքՄհեր ՄկրտչյանԳործադիր իշխանությունԳետԳեղարդի վանքՓիլիսոփայությունՍիամանթոԱնրի ՎեռնոյԿալցիումԿոնքի բորբոքային հիվանդությունՍանահինի վանական համալիրՀակահիստամինային դեղերՄրգաշատՇաղկապԽոր ՎիրապՀարադրությունՀայկական ճարտարապետությունՍարդարապատի հերոսամարտՀայկական պարՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱլեն ՍիմոնյանԵվրոպական միությունՀայկական հարցՊետական կառավարման ձևԱսիաԿանադաՔաոս (վեպ)Սեռական բազմացումՄթնոլորտի աղտոտումԼիմֆոմաԲարդ համադասական նախադասությունՆատրիումի քլորիդՔարերի սիմֆոնիաԳարունՀայաստանի անկախության հռչակագիր🡆 More