Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi, 1386, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - դեկտեմբերի 13, 1466(1466-12-13), Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 թվականին նրա կերտած «Դավիդ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։
Դոնատելլո իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi | |
---|---|
Դ ոնատելլո, հուշարձան Ուֆֆիցի պատկերասրահ | |
Ի ծնե | Donato di Niccolò di Betto Bardi |
Ծնվել է | 1386 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1466 |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Ազգություն | իտալացի |
Ուսուցիչ | Բիչի դի Լորենցո և Giovanni d'Ambrogio? |
Ստեղծագործություն(ներ) | Tomb of Giovanni Pecci?, Candelabra Angels?, Դավիդ, Donatello's Crucifix of Santa Croce? և Zuccone? |
Ոճ | Վաղ Վերածնունդ |
Ժանր | հոգևոր արվեստ, ձիավոր դիմանկար, դիմապատկեր և դիցաբանական գեղանկարչություն |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Լորենցո Գիբերտի |
Donatello Վիքիպահեստում |
Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 թվականին նա զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–1427)։ 1434–1443 թվականներին Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։
1446–1450 թվականներին նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վերածննդի նմանօրինակ առավել խոշոր գործերից է։ 1447–1453 թվականներին Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծյալ Գատամելատի հուշարձանը։
Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսևորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։
Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Նա ուսումնասիրել է դասական քանդակագործությունը և այն օգտագործել է ռենեսանսի ոճը քանդակագործության մեջ զարգացնելու համար։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին աշխատել է քարով, բրոնզով, փայտով, կավով և ունեցել է մի քանի օգնականներ։ Չնայած նրա ամենահայտնի աշխատանքները քանդակներ էին, բայց դրանց զգալի մասը եղել են խոշոր ճարտարապետական ռելիեֆներ։
։
Դոնաթելլոն եղել է Նիկոլլո դի Բետտո Բարդիի որդին, ֆլորենտական Արտե դելլա Լանայի անդամ։ Ըստ երևույթին, իր նկարչական կրթությունը նա ստացել է ոսկերչական խանութում, հետո աշխատել է Լորենցո Գիբերտի ստուդիայում։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին Հռոմում 1404-1407 թվականներին անցկացրել է հնագիտական ուսումնասիրություն և պեղումներ Ֆիլիպպո Բրունելեսկիի հետ, սակայն իր գոյությունը պահպանել է ոսկերչական խանութներում աշխատելու միջոցով։ 15-րդ դարի իտալական արվեստի զարգացման վրա ազդեցություն է ունեցել Բրունելեսկիի կողմից Պանթեոնի գմբեթի և այլ հռոմեական շինությունների չափագրումները։ Բրունելեսկիի կառույցները և Դոնաթելլոյի քանդակները համարվում են այդ դարի ոգու բարձրագույն դրսևորումները ճարտարապետության և քանդակագործության մեջ և մեծ ազդեցություն են թողել այդ ժամանակաշրջանի նկարիչների վրա։
Ֆլորենցիայում Դոնաթելլոն աշխատակցել է Լորենցո Գիբերտին Բապտիստական ֆլորենտական տաճարի հյուսիսային դռան մարգարեների արձանները ստեղծելիս, որի համար նա վճարվել է 1406 թվականի նոյեմբերին և 1408 թվականի սկզբին։ 1409–1411 թվականներին նա ավարտել է Հովհաննես Ավետարանիչի նստած ֆիգուրան, որը մինչև 1588 թվականը զբաղեցրել է հին տաճարի ճակատը։ Այս աշխատանքը որոշիչ քայլ է ուշ գոթական արվեստում՝ Մաներիզմում, բնականության որոնման և մարդկային զգացմունքների արտահայտման մեջ։ Դեմքը, ուսերը և կիսանդրին իդեալկանացված են։
1411–1413 թվականներին Դոնաթելլոն աշխատել է Օրսանմիշել եկեղեցու Սբ. Մարկոս քանդակի վրա։ 1417 թվականին նա ավարտել է «Սբ. Գևորգը», 1423 թվականին՝ «Սուրբ Լուիս Տուլուզցին» Օրսանմիշելի համար, որն այժմ Բասիլիկա Սանտա Կրոս(Basilica di Santa Croce) թանգարանում է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնատելլո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 436)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դոնատելլո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.