Դոմինիկ Մինտոֆ

Դոմինիկ Մինտոֆ (մալթ.՝ Duminku Mintoff, օգոստոսի 6, 1916(1916-08-06), Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 20, 2012(2012-08-20), Tarxien, Port Region (Port), Մալթա), Մալթայի Լեյբորիստական կուսակցության հիմնադիր և առաջնորդ 1949-1985 թվականներին, Մալթայի վարչապետը 1955-1958 թվականներին (որպես գաղութի վարչապետ)։

Դոմինիկ Մինտոֆ
Դոմինիկ Մինտոֆ
 
Կուսակցություն՝ Մալթայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան և Հարթֆորդ Քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարապետ, լրագրող և քաղինժեներ
Ծննդյան օր օգոստոսի 6, 1916(1916-08-06)[…]
Ծննդավայր Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանի օր օգոստոսի 20, 2012(2012-08-20)[…] (96 տարեկան)
Վախճանի վայր Tarxien, Port Region (Port), Մալթա
Քաղաքացիություն Դոմինիկ Մինտոֆ Մալթա
Հայր Laurence Mintoff?
Մայր Concella Farrugia?
Ամուսին Moyra de Vere Bentinck?
Զավակներ Anne Mintoff? և Yana Mintoff?
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է խոհարարի ընտանիքում։ Նա բարձրագույն շինարարական և ճարտարապետական կրթություն է ստացել Օքսֆորդի Հարթֆորդի քոլեջում և Մալթայի համալսարանում։

1936-1937 թվականներին Մալթայի Լեյբորիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար։ 1941-1943 թվականներին եղել է արտագաղթի մեջ Լոնդոնում։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է որպես ճարտարապետ։ 1945 թվականից Լեյբորիստական կուսակցության գործկոմի և կուսակցության փոխնախագահ։ 1949 թվականից՝ կուսակցության նախագահ (մինչև 1985 թվականը)։

  • 1947—1949 թվականներին՝ փոխվարչապետ, հանրային աշխատանքների և վերականգնման նախարար։
  • 1955—1958 թվականներին՝ Մալթայի բրիտանական գաղութային կառավարության վարչապետ։
  • 1971—1984 թվականներին՝ Մալթայի վարչապետ։
  • 1984—1998 թվականներին՝ խորհրդարանի պատգամավոր։

Համարվում էր գերազանց խոսնակ։ 1974 թվականին Մալթան հռչակվել է Հանրապետություն, որից հետո Մեծ Բրիտանիայի թագուհին պաշտոնապես դադարել է համարվել պետության ղեկավար, իսկ 1979 թվականին կղզում փակվել Է Մեծ Բրիտանիայի վերջին ռազմական բազան։

Նա հավատարիմ է եղել սոցիալիստական հայացքներին, հանրաճանաչություն է ձեռք բերել սոցիալական բարեփոխումներով, որոնք ուղղված էին հասարակության անապահով խավերի կենսամակարդակի բարելավմանը։ Նրա օրոք բարձրացվել են թոշակները, ներդրվել են մանկական նպաստներ և նվազագույն աշխատավարձի հասկացություն, ինչը արդյունքում նախկին բրիտանական գաղութը վերածել է սոցիալական ապահովության բարձր մակարդակ ունեցող պետության։ Արտաքին քաղաքականության մեջ սահմանել բարեկամական հարաբերությունները ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների, ինչպես նաև ՉԺՀ-ի հետ։ Միևնույն ժամանակ, նրա դուստրը՝ Յանան, Չեխոսլովակիայում մասնակցել է 1968 թվականին խորհրդային ներխուժման դեմ բողոքներին, ինչպես նաև Հունաստանում 1973-1974 թվականներին՝ «Սև գնդապետների» իրավաավտորիտար խունտայի դեմ պայքարին։

Հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից տնտեսական խնդիրների աճի՝ գործազուրկների թվի ավելացման, առողջապահության բարեփոխման շուրջ բժշկական ասոցիացիայի հետ հակամարտության, ինչպես նաև կրթության համակարգում նրա դերի և հողի սեփականության հարցի շուրջ եկեղեցու հետ հակամարտության սրման հետևանքով։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ալֆրեդ Սանտի հետ տարաձայնությունների արդյունքում լքել է խորհրդարանի պատգամավորի պաշտոնը։

Պարգևներ

Մալթայի պարգևներ

Դոմինիկ Մինտոֆ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Մինտոֆ» հոդվածին։

Tags:

19162012d:Q120512566d:Q167307d:Q744001ԲորմլաՄալթաՄալթերենՄեծ Բրիտանիայի թագավորությունՕգոստոսի 20Օգոստոսի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հովհաննես ԲաղրամյանՀայրենական մեծ պատերազմԹթուներԴավիթ ԲեկԱրտարգանդային հղիությունՀովհաննես ՇիրազՇառլ ԱզնավուրԱստղադիտակԳործադիր իշխանությունՍողոմոն ԹեհլիրյանԶիգմունդ ՖրոյդՋրծաղիկԶուգահեռագիծՀայաստանի պետական խորհրդանիշներՌևմատոիդ արթրիտԲյուրականի աստղադիտարանԿունիլինգուսՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՔըրք ՔըրքորյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԱրարատՀամո ՍահյանՖուտբոլԿարսի պայմանագիրԱրծիվներՏոտոԳեյմինգԱմբերդ (ամրոց)Կարմիր գիրքՄոսկվաԱծական անունԱղերԵրևանի թանգարանների ցանկՍուրճԱվստրալիաՏաղավար տոներԱլգորիթմՊետական բյուջեՕրալ սեքսՏեսակարար ջերմունակությունՀամանուններԼեոնիդ ԱզգալդյանԷլեկտրական հոսանքՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Հռոմեական դիցարանի աստվածների ցանկՀայկական առածներ և ասացվածքներԱղտոտումՀեմոգլոբինՀասարակությունՆոյյան տապանԵրվանդ ՔոչարՄագնիսական դաշտԲջիջՀեքիաթԱրկադի Տեր-ԹադևոսյանՄեղրատու մեղուՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՍիֆիլիսՄուշեղ ԳալշոյանՉարլզ ԴարվինՍասանյան ՊարսկաստանՄիսաք ՄեծարենցՆորավանքԵրկկենցաղներԱլեքսանդր ՇիրվանզադեՀյուսիսային սառուցյալ օվկիանոսԱրվեստԱռնո ԲաբաջանյանՍսի կաթողիկոսարանԴեքսամետազոնԱնտուան դը Սենտ-ԷքզյուպերիԱլեքսանդր ՍպենդիարյանՄանրանկարչությունՉակերտներԳարունԲացականչական նշանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր44-օրյա պատերազմ🡆 More