Դոմինանտություն

Դոմինանտ (լատին․՝ dominus), գենետիկական երևույթ, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։ Այս երևույթը բացահայտել է ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը։ Ըստ Մենդելի, Դոմինանտությունը դա հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի արտաքին հատկանիշների գերակշռությունն է։

Դոմինանտություն
Գեների անկախ բաշխման օրենքը երկհիբրիդային խաչասերման օրինակով: Գորշ և սպիտակ կատուների խաչասերումից առաջանում է գորշ գույնի կատու: Պատճառը այն է, որ գորշ կատվի դոմինանտի արժեքը առավել մեծ է

Մենդելի առաջին օրենքից բխում է, որ առանձնանում են դոմինանտ և ռեցեսիվ ֆենոտիպեր։ Կան դոմինանտության երևույթի տարբեր օրինակներ։ Վառ օրինակ է այն, որ դեղին և կանաչ ոլոռների խաչասերման արդյունքում առաջացած նոր ոլոռը դեղին է։ Այս օրինակում գերակշռող ֆենոտիպը դոմինանտն է և նոր առաջացած ոլոռը դեռք է բերել ծնողական առանձնյակների գենետիկական առանձնահատկությունները անհավասարաչափ։

Ըստ հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքի, այն հատկանիշի դրսևորումը կամ այն հատկանիշը, որը քողարկում էհակադիր հատկանիշի դրսևորումը կոչվում է դոմինանտ։

Նրա հակադիր բևեռը, որը ցույց է տալիս արտաքինից անհետացող կամ վերացող հատկանիշների դրսևորումը կոչվեց հակադոմինանտ կամ առավել տարածված անվանումով՝ ռեցեսիվ։

Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով (օրինակ՝ A, B, C...)։ Դոմինանտությունը, որը կապված է սեռի հետ տեղի է ունենում այն ժամանակ երբ տվյալ գենի նույն ալելը տվյալ տեսակի արուների մոտ արտահայտվում է որպես դոմինանտ, իսկ էգերի մոտ որպես ռեցեսիվ։

Հիբրիդների միակերպության օրենք

Միահիբրիդային խաչասերման առաջին սերդնում առաջացած բոլոր առանձնյակները իրար նման են և նման են դոմինանտ ծնողին

Մենդելի առաջին օրենքը իրենից ներկայացնում է միահիբրիդ խաչասերման ժամանակ առաջին սերնդի միակերպության կանոնը։

Տարբեր մաքուր գծերին պատկանող մեկ զույգ հակադիր հատկանիշներով տարբերվող երկու հոմոզիգոտ օրգանիզմների խաչասերման արդյունքում հիբրիդների առաջին սերնդի բոլոր առանձնյակները կլինեն դոմինանտ հատկանիշի առումով միակերպ՝ հետերոզիգոտ, այսինքն կկրեն ծնողական ձևերից մեկի հատկանիշը։

Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր , սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը։

Ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։

Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։

Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։

Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 432 Դոմինանտություն 

Tags:

Դոմինանտություն Հիբրիդների միակերպության օրենքԴոմինանտություն Ոչ լրիվ դոմինանտությունԴոմինանտություն ԾանոթագրություններԴոմինանտություն ԳրականությունԴոմինանտություն Արտաքին հղումներԴոմինանտությունԱլելային գեներԳենետիկաԳրեգոր ՄենդելԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀեշտոցՄարդու պապիլոմավիրուսԱշտարակ (քաղաք)Աննետ ՄեսաջեԱստվածաշունչՀայկական առածներ և ասացվածքներՍողուններՍամվել (վեպ)Հրազդան (քաղաք)Հայերենի այբուբենՓիլիսոփայությունՈւկրաինաԱրյան խումբԱռնանդամի գլխիկԴՆԹԱվստրալիայի ճարտարապետությունԿունիլինգուսՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄետրոպոլիտՀայկական իժԴարձվածքԲառակապակցությունԱստվածՄիավորված ազգերի կազմակերպությունՋոդի ՖոսթերՆորավանքՄողեսներՄովսես ԽորենացիՄարդու խորիոնային գոնադոտրոպինՀամասեռականությունՇոտլանդիաՍիմվոլիզմԵրկրորդ համաշխարհային պատերազմԿանոնավոր եռանկյունՄոնա ԼիզաԳլխուղեղի ուռուցքՀոգեկան հիվանդություններՏավուշի մարզՎահանագեղձԹթուներՈւսուցման մեթոդներ և հնարներԱրջերՎիտամին AՍպիտակ ձին (պատմվածք)ՀռոմՎեներա (մոլորակ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՖրանսիաԿաթնասուններԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱզոտՈւնո ՈւլբերգՈւսուցման մեթոդներԽաղաղ օվկիանոսԽտությունԵրիկամաքարային հիվանդությունԲիզնես պլանավորումԲարորակ ուռուցքներԳովազդՍարդարապատի հերոսամարտՀայերենի կետադրությունԳեղարքունիքի մարզՄարդու իրավունքներՆախադասության գլխավոր անդամներՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՎիքիպահեստԴեքսամետազոնՏնտեսական աճԼուսինԱրտարգանդային հղիությունՀելլենիզմՏասնաբանյաՄիքայել ՆալբանդյանԱնհանգիստ ոտքերի համախտանիշԽաղողՎարդավառԵրկրաշարժ🡆 More