Դենվերի դրամահատարան, ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղ է, որն իր առաջին մետաղադրամը հատել է 1906 թվականի փետրվարի 1-ին։ Դրամահատարանը գործում է մինչ այսօր և արտադրում է շրջանառության մետաղադրամներ, ինչպես նաև դրամահատական շարքեր և հիշատակի մետաղադրամներ։ Դենվերի դրամահատարանում հատված մետաղադրամները կրում են D դրամահատարանային տարբերանշանը (չպետք է շփոթել Դալոնեգայի դրամահատարանի տարբերանշանի հետ)։ Դենվերի դրամահատարանը աշխարհում մետաղադրամների միակ ամենամեծ արտադրողն է:
Տեսակ | branch mint? |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Դենվեր |
Հասցե | 320 W Colfax Ave, Denver, CO 80204-269380204 |
Փողոց | Colfax Avenue? (320) |
Հարկեր | 2 |
Շինանյութ | granite?, granite? և մարմար |
Մասն է | Civic Center Historic District? |
Ղեկավար կազմակերպություն | ԱՄՆ դրամահատարան |
Հիմնադրված է | փետրվարի 1, 1906 |
Ճարտարապետ | James Knox Taylor? |
Ժառանգության կարգավիճակ | Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից, Denver Historical Landmark? և National Register of Historic Places contributing property? |
Պաշտոնական կայք |
Դենվերի դրամահատարանի նախահայրերը Քլարկ, Գրուբեր և Ընկերության տղամարդիկ էին։ Փայքս Պիկի ոսկու տենդի ընթացքում նրանք մետաղադրամներ էին հատում հանքագործների կողմից ոսկու հանքավայրից բերված ոսկու փոշուց։ 1858 թվականին Օսթին Մ. Կլարկը, Միլթոն Է. Կլարկը և Էմանուել Հենրի Գրուբերը Կանզաս նահանգի Լիվենուորթ քաղաքում հիմնեցին բրոքերային ընկերություն, այնուհետև Կոլորադոյի ոսկու տենդի սկզբում Դենվերում գրասենյակ բացեցին։ Ցանկանալով խնայել առաքման և ապահովագրության ծախսերը, կապված արևելքից ոսկու տեղափոխման հետ, գրասենյակը բացեց մասնավոր դրամահատարան։ 1860 թվականի հուլիսի 25-ին դրամահատարանը բացվեց Շուկայի և 16-րդ փողոցների անկյունում գտնվող երկհարկանի աղյուսե շենքում, որտեղ հատվում էին 10 դոլարանոց մետաղադրամներ «րոպեում տասնհինգ կամ քսան մետաղադրամ» նորմայով։ «Դիմերեսի վրա պատկերված է գագաթ, նրա հիմքը շրջապատված է անտառով և «Փայքս Պիկի ոսկի» բառերով։ Անմիջապես հիմքում գրված է «Դենվեր» բառը, իսկ դրա տակ` «Տաս Դ.»: Դարձերեսին Ամերիկյան արծիվն է, որը շրջապատված է «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» ֆիրմայի անվանումով, իսկ ներքևում «1860» ամսաթվով :
Ավելացվեց ոսկե 20 դոլարը, «քաշը կլինի ավելի մեծ, բայց արժեքը նույնն է, ինչ Միացյալ Նահանգների նմանատիպ դրամական միավորինը»։ Ավելացվեցին ոսկե 5 դոլար և 2,5 դոլարները շաբաթական 18,000 դոլար արտադրողականությամբ։ Դիմերեսին 13 աստղով շրջապատված «Ազատության աստվածուհու» գլուխն էր՝ թագի վրա «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» գրությամբ, դարձերեսին՝ «Փայքս Պիկի ոսկի, Դենվեր» և «5Դ» կամ «2 1/2Դ»
:Գործունեության գրեթե երեք տարիների ընթացքում նրանք Փայքս Պիկի ոսկուց հատել են 594,305 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամներ։ Բացի այդ, նրանք ձեռք էին բերել 77,000 տրոյական ունցիայի ոսկու հումք և Ֆիլադելֆիայի դրամահատարանին են առաքել «մեծ քանակությամբ փոշի»։ Շենքը, փորձաքննության և դրամահատական սարքավորումները ԱՄՆ Գանձապետարական դեպարտամենտի կողմից պաշտոնապես գնվել են 1863 թվականի ապրիլին։ «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» ընկերությունը վերանվանվեց բանկ, մինչև 1865 թվականին գնվեց Դենվերի Առաջին ազգային բանկի կողմից
:Հիմնադրվելով Կոնգրեսի 1862 թվականի ապրիլի որոշմամբ, Դենվերում գտնվող ԱՄՆ դրամահատարանը գործարկվեց 1863 թվականի վերջին, որպես Միացյալ Նահանգների փորձաքննության գրասենյակ։ Գործառույթները սկսվել են 16-րդ և Շուկայի փողոցներում գտնվող Կլարկ, Գրուբեր և Ընկ. ընկերության ձեռնարկությունում, որը ձեռք է բերվել կառավարության կողմից 25,000 ԱՄՆ դոլարով։
Ի տարբերություն Կլարկ, Գրուբեր և Ընկ. ընկերության, Դենվերի գործարանը սկզբում նախատեսված չէր ոսկե մետաղադրամների արտադրության համարՔաղաքացիական պատերազմի մեջ) և վատ սպիտակ տղամարդկանց կողմից»։
: Դենվերի դրամահատարանի տնօրենի կողմից ներկայացված Դենվերում մետաղադրամի բացակայության պատճառներից մեկը հետևյալն էր. «... Հնդկական ցեղերի թշնամանքը ճանապարհի երկայնքով, անշուշտ, հրահրվում է ապստամբ դեսպանների (գտնվելովՇրջակա տարածքից հանքափորների կողմից ձեռք բերված ոսկին և բնակտորները ձուլման փորձաքննության գրասենյակի կողմից քննվում էին, ապա դրոշմվում էին ոսկու շերտերի։ Ոսկու շերտերը այնուհետև վերադարձան ավանդատուներին որպես ոսկու քաշով և հարգորոշմամբ կնքված շերտեր։ Ոսկու մեծ մասը հանդիպում էր գետակների մեջ հայտնաբերված հանքավայրային ոսկու հարուստ շերտերից, և առաջինը հայտնաբերվեց 1858 թվականին, նույն թվականին ստեղծվեց Դենվերը։
Երբ ոսկու մատակարարումը սպառվել էր հոսանքներից, շեշտը դրվեց հանքաշերտերի արդյունահանման վրա, բացահայտելով ոսկու և արծաթի բարձր տոկոսով հանքաքարերի երակները։ 1859 թվականին Փորձարկման գրասենյակում պահվող ոսկու և արծաթի տարեկան արժեքը գերազանցել է 5.6 միլիոն դոլարը։ Նախորդ տարիների ընթացքում, որպես Փորձաքննության գրասենյակ, Դենվերի գործարանը քաղաքային ամենակարևոր կառույցն էր։
Միացյալ Նահանգների գանձապետարանը չի ընդլայնել իր ձուլման և վերամշակման գործառույթները այն նույն չափով, ինչպիսին է ոսկու հայտնաբերման և արտադրության չափը։ 1872 թվականին մի խումբ գործարարներ դատավոր Հիրամ Բոնդի (նախկինում Նյու Յորքի ոսկու բորսայում խոշորագույն բրոքերներից մեկը), Ջոզեֆ Միների և Դենվերի քաղաքապետ Ջոզեֆ Բ. Բեյթսի գլխավորությամբ ստեղծել են Դենվերի ձուլման և վերամշակման աշխատանքներ ընկերությունը, որը կառուցել է անկախ լրացուցիչ գործարան որը հանքաքարը վերամշակում էր ձուլակտորի, որն այնուհետև փորձաքննվում էր, կշռվում և դրոշմակնքվում Դենվերի դրամահատարանի կողմից։
Դրամահատարանի մասնաճյուղի կարգավիճակի վերաբերյալ նոր հույս կար, երբ Կոնգրեսը նախատեսեց Դենվերում հիմնադրել դրամահատարան ոսկե և արծաթե մետաղադրամների արտադրության համար։ Ուոլթ Կոլֆաքս և Դելավեր փողոցների վրա գտնվող նոր դրամահատարանի շենքը ձեռք է բերվել 1896 թվականի ապրիլի 22-ին մոտավորապես 60.000 դոլարով։ Շինարարությունը սկսվել է 1897 թվականին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դենվերի դրամահատարան կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դենվերի դրամահատարան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.