Դեյլի Էքսպրես

Daily Express, բրիտանական պարբերական։ Այդ անվանումը Express Newspapers-ի հրատարակչության սեփականությունն է, որը ներկայումս պատկանում է Ռիչարդ Դեսմոնդին։ 2014 թվականի մարտին տպագրաքանակը կազմել է 625 952։ Express Newspapers-ը նաև թողարկում է Sunday Express-ը (1918 թվականից սկսած), Daily Star-ը և Daily Star Sunday-ը։

Դեյլի էքսպրես
անգլ.՝ Daily Express, անգլ.՝ The Daily Express և արաբ․՝ الديلي اكسبرس‎‎
Դեյլի Էքսպրես
Տեսակօրաթերթ և պարբերական
Լեզուանգլերեն
Գլխավոր խմբագիրHugh Whittow?
Հիմնադրվել է1900
ՀիմնադիրԱրթուր Պիրսոն
ՀրատարակիչNorthern & Shell?
ՍեփականատերRichard Desmond?
ԵրկիրԴեյլի Էքսպրես Միացյալ Թագավորություն
ԳրասենյակDaily Express Building, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ISSN0307-0174
OCLC173337077
Կայքexpress.co.uk(անգլ.)
Դեյլի Էքսպրես Daily Express Վիքիպահեստում

Պատմություն

Դեյլի Էքսպրես 
Գրասենյակը Լոնդոնում

«Daily Express» թերթը հիմնվել է 1900 թվականին Արթուր Փերսոնի կողմից, որը տեսողությունը կորցնելուց հետո վաճառել է այն լորդ Բիվերբրուքին 1916 թվականին։ Այն առաջին թերթերից մեկն էր, որտեղ տպագրում էին և՛ բամբասանքներ, և՛ սպորտային նորություններ, և՛ կանանց խորհուրդներ։ Այն նաև Մեծ Բրիտանիայում առաջին թերթն է, որը տպագրել է խաչբառներ։ Խորհրդային կոմունիստ և հեղափոխական Լև Տրոցկին ԽՍՀՄ-ից վտարվելուց հետո 1929 թվականին այս թերթում հոդվածներ էր գրում։ 1962 թվականի մարտին լորդ Բիվերբրուքը հարձակման է ենթարկվել Համայնքների պալատի կողմից նրա համար, որ իր թերթում թագավորական ընտանիքի դեմ «ղեկավարում էր վենդետայով»։ Նույն ամսում արքայազն Էդինբուրգի դուքս Ֆիլիպը արտաբերեց իր ամենահայտնի միամիտ արտահայտություններից մեկը՝ ասելով «Էքսպրեսի» մասին. «զազրելի, սարսափելի թերթ է։ Այն լի է ստերով, սկանդալներով և հորինվածքներով։ Այն արատավոր թերթ է»։

2000 թվականին Express Newspapers պարբերականը գնեց Ռիչարդ Դեսմոնդը՝ այնպիսի ամսագրի խմբագիրը, ինչպիսին է OK!-ը։ Գնումը բացասական արձագանք ստացավ, քանի որ այդ ժամանակ Դեսմոնդին էին պատկանում նաև մի շարք պոռնոգրաֆիկ ամսագրեր, ինչպիսին են Big Ones-ը և Asian Babes-ը, ինչի պատճառով նա ստացավ «Կեղտոտ Դես» մականունը (տրված «Private Eye» ամսագրի կողմից)։ Դեսմոնդը մինչ օրս Մեծ Բրիտանիայի ամենահայտնի պոռնոգրաֆիկ հեռուստատեսային ալիքի՝ Television X-ի սեփականտերն է։ Դեսմոնդի կողմից թերթի գնումը մի շարք աշխատակիցների՝ աշխատանքից ազատման պատճառ դարձավ, ներառյալ՝ այդ ժամանակվա խմբագիր Ռոուզի Բոյքոթը և մեկնաբան Փիթեր Հիչենսը։

Sunday Express

1918 թվականին թողարկվել է Sunday Express-ի կիրակնօրյա թողարկումը։ 2010 թվականի տվյալներով՝ գլխավոր խմբագիրը Մարտին Թոունսենդն է։ 2010 թվականի սեպտեմբերին տպագրական մամուլը կազմել է շաբաթական 560 273, միևնույն ժամանակ նրա գլխավոր մրցակից «Mail on Sunday»-ը նույն ընթացքում վաճառել է 1 626 607 տպաքանակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 347 Դեյլի Էքսպրես 

Tags:

Դեյլի Էքսպրես ՊատմությունԴեյլի Էքսպրես Sunday ExpressԴեյլի Էքսպրես ԾանոթագրություններԴեյլի Էքսպրես Արտաքին հղումներԴեյլի Էքսպրես2014en:Daily Star (United Kingdom)en:Daily Star SundayՄեծ Բրիտանիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ախթալայի վանքՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՏիեզերքՊապ թեստՄիջատներԱրշավիր ՇիրակյանՀինգերորդ շարասյունՔառակուսի մետրԿապ (խոսքի մաս)ՊանամաԱշոտ ՆավասարդյանՊարբերական աղյուսակԴեն ՍյաոպինԹբիլիսիՀակաբիոտիկներԺենգյալով հացԱրտաշեսյաններՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրյան ընդհանուր հետազոտությունՀամո ՍահյանԿենդանիների հատկանիշների ցանկՄիզոպրոստոլՇվեդիաԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Յուրի ԳագարինԻմ սիրելի տիրակալՄարմնի զանգվածի ինդեքսԳևորգ ՉաուշՀայերԱրտավազդ ԲԱլբերտ ԱյնշտայնՍակավարյունությունԽաղՀայկական ֆիլմերի ցանկԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՎիետնամՀիսուսԹուրքիաՄխիթար ԳոշՄոլորակԹութքԱգաթա ՔրիստիՀայերենԳրիգոր ՆարեկացիԵղնջացանՄակբայՁայնՍերԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱվշային համակարգՀեքիաթՄիացյալ ԹագավորությունԱրվեստՄարդու գլխուղեղԵրևանՌուբեն ՄաթևոսյանԻոսիֆ ՍտալինԻսլամԳեղամ ՍարյանՍոսիՄարիամ ԱստվածածինՀեպատիտ BՅուԹյուբՍեռական հերպեսԱրմավիրԿելվին (չափման միավոր)ՌապոնեԱնտարկտիդաՕլիմպիական սպորտաձևերԱնթառամԼիոնել ՄեսսիԵրաժշտությունԽալազիոնՍարդարապատի հերոսամարտԴաունի համախտանիշՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱնգլերեն🡆 More