Դավիդ Սասսոլի

Դավիդ Մարիա Սասսոլի (մայիսի 30, 1956(1956-05-30), Ֆլորենցիա, Իտալիա - հունվարի 11, 2022(2022-01-11), Ավիանո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի լրագրող և քաղաքական գործիչ, 2019 թվականից Եվորպական խորհրդարանի նախագահն է։

Դավիդ Սասսոլի
իտալ.՝ David Sassoli
Դավիդ Սասսոլի
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ֆլորենցիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և հաղորդավար
Ծննդյան օր մայիսի 30, 1956(1956-05-30)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա
Վախճանի օր հունվարի 11, 2022(2022-01-11) (65 տարեկան)
Վախճանի վայր Ավիանո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Թաղված Սուտրի
Քաղաքացիություն Դավիդ Սասսոլի Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ David-Maria Sassoli
 
Կայք՝ davidsassoli.com
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

Իտալիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ, Ջորջիո լա Պիրայի համախոհ և «Il Popolo» ու «La Discussione» ամսագրերի խմբագիր Միմմո Սասսոլիի որդին է։

Դավիդ Սասսոլին լրագրողական կարիերան սկսել է ոչ մեծ ամսագրերի և գործակալությունների թղթակցելով, հետագայում թղթակցել է «Il Giorno» օրաթերթի հռոմեական համարին, յոթ տարի մասնագիտացել է քաղաքական ժամանակագրության մեջ։ 1986 թվականի հուլիսի 3-ին դարձել է Լրագրողների մասնագիտական ասոցիացիայի անդամ,, 1992 թվականին աշխատել է RAI հեռուստաընկերությունում որպես TG3 ալիքի հատուկ թղթակից, այս ընթացքում նաև Միգել Սանտորոյի հետ եղել է «Il rosso e il nero» և «Tempo reale» ծրագրերի վարողը։ 2006—2009 թվականներին հանդիսացել է TG1 հեռուստաալիքի փոխտնօրենը։

2009 թվականին Դեմոկրատական կուսակցության ցուցակով ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2009 թվականի հունիսի 17-ին ընտրվել է Եվրախորհրդարանում Դեմոկրատական կուսակցության պատվիրակության ղեկավար։

2013 թվականին մասնակցել է բաց նախնական ընտրություններին, երբ ձախակենտրոնները ցանկանում էին միասնական թեկնածու առաջադրել Հռոմի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում (26 % արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը զիջելով Մարիանո Ինյացիոյին)։

2014 թվականին կրկին Դեմոկրատական կուսակցության ցուցակով վերընտրվել է որպես Եվրախորհրդարանի պատգամավոր։

2014 թվականին ընտրվել է Եվրախորհրդարանի փոխնախագահ, ստանալով 393 ձայն։

2017 թվականի հունվարին վերընտրվել է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնում։

2019 թվականի հուլիսի 3-ին Եվրախորհրդարանի նախագահ։ Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով նա հավաքել է 345 ձայն։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր 345 ձայն։

Անձնական կյանք

Սասսոլին ունի երկու երեխա։ Նա սիրում է կլասիկ երաժշտություն, Հռոմի պատմությունը և այգեպանություն, որով զբաղվում է Սուտրիում գտնվող իր գյուղական տանը, որին նա քաղաքական նշանակություն է տվել Սիլվիո Բերլուսկոնիի հետ առճակատման ժամանակ՝ «Ես տնկում եմ բույսեր և հող եմ մշակում, նա միայն գնում է դրանք»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «David-Maria SASSOLI». Cronologia delle legislature (իտալերեն). Европейский парламент. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  • «David Sassoli» (իտալերեն). Демократическая партия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.

Tags:

Դավիդ Սասսոլի ԿենսագրությունԴավիդ Սասսոլի Անձնական կյանքԴավիդ Սասսոլի ԾանոթագրություններԴավիդ Սասսոլի Արտաքին հղումներԴավիդ Սասսոլի19562022d:Q104155857ԱվիանոԻտալիաՀունվարի 11Մայիսի 30ՖլորենցիաՖրիուլի Վենետիկ Ջուլիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տուն ջրվեժի վերևումԲիթքոյնԽոշոր շահումԼուսինԵրիկամային անբավարարությունՀաշվապահական հաշվեկշիռՀեքիաթՄոնթե ՄելքոնյանՖեմինիզմԵրկաթ պակասորդային սակավարյունությունՎարդան ՄամիկոնյանԳառնու հեթանոսական տաճարՕլիմպիական խաղերՎազգեն ՍարգսյանԱդոլֆ ՀիտլերԹթուներՄայրցամաքԼարման կայունարարՊորտուգալիաՕվկիանոսՍթրեսՄեծ ՀայքԼուիզիանաՍուրբ շաբաթՄթնոլորտԵկեղեցիԳլխուղեղՀայկական խոհանոցԱռիթմիաՇեշտԲրուցելոզԹռչուններՎարդանանց պատերազմՎագինիզմՄոլորակՀայկական ֆիլմերի ցանկԴավիթ ԲեկՄարո ՄարգարյանԹաջ ՄահալԱղասի ԱյվազյանՀայերենի այբուբենԱրշակունիների թագավորությունԱրցախի ՀանրապետությունՇավարշ ԿարապետյանՂազախստանՀայաստանի բուսական աշխարհՖուտբոլի աշխարհի առաջնությունԻսրայելԷկոլոգիաՎարդանանք (պատմավեպ)ԿալցիումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԼյարդԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄիզոպրոստոլՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՄկաններԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀերպեսԱրյան շրջանառությունՕհմի օրենքՄհեր ՄկրտչյանԿովՀայկյան տոմարՔութեշՎավերագրական ֆիլմԱրամ ԱսատրյանՆիդերլանդներԿրիշտիանու ՌոնալդուՊյութագորասի թեորեմԽենթըԼիբանանԽորանարդՀրեաներԵրազԳեղարքունիքի մարզԱմոթույք🡆 More