Գուստավ Յանի

Գուստավ Յանի (հունգ.՝ Jány Gusztáv, 1924 թվականից՝ Գուստավ Հաուցինգեր, հոկտեմբերի 21, 1883(1883-10-21), Ռայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 26, 1947(1947-11-26), Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարացի ռազմական գործիչ, հունգարական բանակի գեներալ-գնդապետ։

Գուստավ Յանի
հունգ.՝ Jány Gusztáv
Գուստավ Յանի
հոկտեմբերի 21, 1883(1883-10-21) - նոյեմբերի 26, 1947(1947-11-26) (64 տարեկան)
ԾննդավայրՌայկա, Mosonmagyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Վորոնեժի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ
ԿրթությունLudovica Military Academy? (1905)
Պարգևներ
Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Երկաթ խաչի Ասպետի խաչ

Կենսագրություն

Գուստավ Յանին ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 21-ին Ավստրո-Հունգարիայի Ռայկա գյուղում։ Ավստրո-Հունգարիայի կողմում («Քառյակ դաշինք») մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականին Հունգարիայի անկախանալուց հետո ծառայել է հունգարական բանակում։

1928 թվականին նշանակվել է 2-րդ խառը գումարման բրիգադի հրամանատար։ 1931 թվականին տարել է դասախոսական աշխատանքներ «Լյուդովիկոս» ռազմական ակադեմիայում։ 1936 թվականին կրկին նշանակվել է 3-րդ խառը բրիգադի հրամանատար։

1938 թվականին դառնում է Հունգարիայի ռազմական քարտուղարության պետ՝ գեներալի պաշտոնով։

1939-1940 թվականներին (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ) եղել է հունգարական առաջին բանակային կորպուսի հրամանատարը։

1940 թվականին նշանակվել է խորհրդա-գերմանական ճակատում կռվող երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Երրորդ Ռայխի պարտությունից հետո ճակատամարտերից մեկի ընթացքում վիրավորվել է և 1943 թվականին հետ է կանչվել Հունգարիա։

1944 թվականին փախել է Գերմանիա և ստացել Հաուցինգեր գերմանական ազգանունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիայի կրած պարտության պատճառով վերջինս զինաթափվեց և ենթարկվեց կապիտուլյացիայի։ Գերմանիան բաժանվեց տարբեր օկուպացված գոտիների, իսկ Գուստավը բնակություն հաստատեց ամերիկյան գոտում։

1946 թվականին՝ կնոջ մահից հետո, ինքնակամ վերադարձել է Հունգարիա։ 1946 թվականին ձերբակալվել է, իսկ 1947 թվականին ռազմական տրիբունալի դատավճռով՝ գնդակահարվել։

Ծանոթագրություններ

Գուստավ Յանի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Յանի» հոդվածին։

Tags:

18831947d:Q1009081d:Q1179339d:Q921261d:Q940741Ավստրո-Հունգարական կայսրությունԲուդապեշտՀոկտեմբերի 21ՀունգարերենՀունգարիայի թագավորությունՆոյեմբերի 26

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱսպիրինԱնլռելի զանգակատունՊանամաԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄեծ պասՏերունական աղոթքԲրոնխիալ ասթմաՇաղկապենաբորբՍակուրյաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԼյարդՓայծաղԲելգիաՍտենտավորումԹորոս ՌոսլինԳառնու հեթանոսական տաճարԿրծքագեղձի քաղցկեղՁիԱրցախի ՀանրապետությունՇիզոֆրենիաԲագրատունիներՄարդու աչքՆատրիումի քլորիդՎլադիմիր ԼենինԵղնջացանԿիլիկիայի հայկական թագավորությունՇաղկապՀոգեբանությունԲույսերԿանադաՆիկոլա ՏեսլաԷրիթրոցիտներՀայաստանի բուհերի ցանկԼիտրՄարդու գլխուղեղԲառակապակցությունԱվագ շաբաթՄարտՀիրիկԴիլիջանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՔաղաքագիտությունԳրիգոր ՆարեկացիԹմրամիջոցՊարզ նախադասությունԱղավնիներԱստվածային կատակերգությունԽենթըԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՕլիմպիական խաղերԺամՍտորակետԱրագիլներՎագինիզմԳիզայի բուրգերԼուսինԱղանդավորությունՏասնաբանյաՍրտի կծկումների հաճախականությունՀաագաՀայկական հարցԻոսիֆ ՍտալինՎայոց ձորի մարզՊարույր ՍևակԳնաճՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿաթվածՌապոնեՍեղան (երկրաչափություն)Իմ սիրելի տիրակալՖեյսբուքՎիտամինՓարվանա (բալլադ)ԱրտաշատՎիտամին B6Սահմանական եղանակԴանիել Վարուժան🡆 More