Գյուդնի Յոհաննեսոն

Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոն (իսլ.՝ Guðni Thorlacius Jóhannesson, հունիսի 26, 1968(1968-06-26)[…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), պատմաբան, թարգմանիչ և դասախոս, Իսլանդիայի նախագահը՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 1-ից (ամենաերիտասարդ նախագահը երկրի պատմության մեջ)։

Գյուդնի Յոհաննեսոն
Գյուդնի Յոհաննեսոն
Իսլանդիայի 6-րդ նախագահ
Նախորդող՝Օուլավյուր Ռագնար Գրիմսոն
Ծննդյան օր՝ հունիսի 26, 1968(1968-06-26)[…] (55 տարեկան)
Ծննդավայր՝Ռեյկյավիկ, Իսլանդիա
Ամուսին ՝Էլիզա Ռեյդ և Elín Haraldsdóttir?
Հայր՝Յոհաննես Սայմյունդսոն
Մայր՝Մարգարետ Թորլակիուս
Պարգևներ՝
«Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով Սերովբեների արքայական շքանշան և Փղի շքանշան

Կենսագրություն

Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոնը ծնվել է 1968 թվականի հունիսի 26-ին Ռեյկյավիկում։

1987 թվականին ավարտել է Ռեյկյավիկի համալսարանը, իսկ 1991 թվականին՝ Ուորիքի համալսարանը։ Ստացել է պատմական և քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորել է ռուսերեն և գերմաներեն։ 1997 թվականին ավարտել է Իսլանդական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան, իսկ 1999 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան։ Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։

Որպես դասախոս՝ աշխատել է Իսլանդիայի համալսարանում, Ռեյկյավիկի համալսարանում, Բիֆրյոստի համալսարանում և Լոնդոնի համալսարանում։ 2016 թվականի հուլիսից Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր է։ «Ձողաձկան պատերազմի» և 2008-2011 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամի պատմությունների մասնագետ է։

Գրել է երկրի նախկին նախագահների՝ Գյուննար Թորոդսենի և Քրիստյաուն Էլդյաուդնի ինքնակենսագրությունները, թարգմանել է Սթիվեն Քինգի որոշ գրքեր։

2016 թվականի մայիսի 5-ին առաջադրվել է որպես Իսլանդիայի նախագահի թեկնածու և 2016 թվականի հունիսի 25-ին հաղթել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 39,1 %-ը և առաջ անցնելով կին գործարար Հալլու Թոմասդոտիրից (27,9 %)։ Յոհաննեսոնն այդ ժամանակ, ինչպես Իսլանդիայի բնակչության 10%-ը, ներկա էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։

Յոհաննեսոնը չի հարում որևէ քաղաքական կուսակցության և համարվում է եվրոսկեպտիցիստների հետևորդ։ Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում իսլանդացիներին խոստացել է «չքաղաքականացված նախագահություն», հանրաքվեի ինստիտուտի ներմուծում և բացահայտորեն խոսել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին։

Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի օգոստոսի 1-ին , իսկ նույն տարվա դեկտեմբերին ունեցել է աննախադեպ բարձր վարկանիշ՝ 97,3 %:

Աշխարհի մի շարք երկրներում կաթոլիկ քահանաների տարբեր հանացագործությունների մասին լուրերից հետո պաշտոնապես հրաժարվել է կաթոլիկ հավատքից։ Հայտարարել է առ Աստված հավատի նկատմամբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գերակայության մասին։

Վերընտրվել է 2020 թվականի ընտրություններում՝ ստանալով ձայների 92,18 %-ը։

Իր նախագահության սկզբում հեղինակել է 20-րդ դարի Իսլանդիայի պատմության մասին 7 գիրք։

Անձնական կյանք

Ընտանիք

Հայր - Յոհաննես Սեմունդսոն (1941-1983), հանդբոլի մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչՄայր - Մարգրեթ Թորլացիուս, դասախոս և լրագրողԵղբայրներ - Պատրիկ (ծնվել է 1972 թվականին, հանդբոլիստ և մարզիչ) և Ջոն (ինժեներ-համակարգող)Կին - Էլիզա Ռեյդ, ըստ ծագման՝ կանադուհիԵրեխաներ - մեկ դուստր առաջին ամուսնությունից, և չորս երեխա երկրորդ ամուսնությունից

Հետաքրքրություններ

Պատանեկության տարիքից Յոհաննեսոնը կիսապրոֆեսիոնալ ձևով խաղացել է հանդբոլ (եղբոր՝ Պատրիկի հետ նույն թիմում)։

Մանուկ հասակից երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին։ Հաճախակի է ներկա գտնվում ազգային հավաքականի խաղերին, այդ թվում՝ արտասահմանում (մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած աշխարհի առաջնության որակավորման որոշիչ խաղին, որտեղ Իսլանդիայի հավաքականը խաղում էր Կոսովոյի հավաքականի հետ)` գտնվելով սովորական տրիբունայում շարքային երկրպագուների հետ միասին։

Մրցանակներ

  • Փղի միաբանության ասպետ (Դանիա, 2017 թվականի հունվարի 24)
  • Սուրբ Օլաֆի միաբանության Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա, 2017 թվականի մարտի 21)
  • Սերոֆիմների միաբանության ասպետ (Շվեդիա, 2018)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գյուդնի Յոհաննեսոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուդնի Յոհաննեսոն» հոդվածին։

Tags:

Գյուդնի Յոհաննեսոն ԿենսագրությունԳյուդնի Յոհաննեսոն Անձնական կյանքԳյուդնի Յոհաննեսոն ՄրցանակներԳյուդնի Յոհաննեսոն ԾանոթագրություններԳյուդնի Յոհաննեսոն Արտաքին հղումներԳյուդնի Յոհաննեսոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տնտեսությունՄոնթե ՄելքոնյանԴերենիկ ԴեմիրճյանԲութՎազգեն ՍարգսյանԻտալիաԲադերՀայոց պատմությունԹուրք-հայկական պատերազմ (1920)Դերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱղիների բորբոքային հիվանդությունՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՍպիրտՀայաստանի կուսակցությունների ցանկՎեներա (մոլորակ)Որդանման ելունի բորբոքումՀին աշխարհի յոթ հրաշալիքներԳառնու հեթանոսական տաճարԾխախոտԴավիթ ԲեկՎբեթՕձերՍասունցի ԴավիթՄարի ԱնտուանետՄրգաշատՕրենսդիր իշխանությունՀնդկաստանի մշակույթՏուբերկուլոզԱրամ ԱսատրյանԱնտառԱրյունահոսությունԾիծեռնակներԵրեքնուկԴանթեական առասպելԵղնջացանԽաչքարՈւրբաթագիրքԱղմուկ ականջներումԱլեքսանդր ՊուշկինՕվկիանոսԲրուցելոզԱշխարհի մայրաքաղաքների ցանկՇիկացման լամպԹմրամիջոցԳրիգոր ԶոհրապԵրկրաշարժԱրամ ԽաչատրյանԷվերեստՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՇաղկապենաբորբԼևոն Տեր-ՊետրոսյանԿապ (խոսքի մաս)Արցախի ՀանրապետությունԳագիկ ԱՀին ՀունաստանՀաղորդակցային գործընթացՆաիրի ԶարյանԼյարդՓսորիազՌոբերտ ՖիշերՀայկական հարցՄակդիրԴեղանյութերՍննդային ալերգիաԵրկաթԼոբիՆոյՆախադասության գլխավոր անդամներԱռաքյալը (Մուրացան)Հայկ նահապետՀրամայական եղանակԵրկկենցաղներԳեղարդի վանքՄաշկի սնկային հիվանդություններԴիկլոֆենակՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Երևանի թանգարանների ցանկԱնլռելի զանգակատուն🡆 More