Գաստոն Բաշլար: ֆրանսիացի գրող

Գաստոն Բաշլար (ֆր.՝ Gaston Bachelard, հունիսի 27, 1884(1884-06-27), Բար սյուր Օբ - հոկտեմբերի 16, 1962(1962-10-16), Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի փիլիսոփա և արվեստաբան։

Գաստոն Բաշլար: Կենսագրություն, Գիտության փիլիսոփայություն, Տարրերի հոգեվերլուծություն
Գաստոն Բաշլար
ֆր.՝ Gaston Bachelard
Գաստոն Բաշլար: Կենսագրություն, Գիտության փիլիսոփայություն, Տարրերի հոգեվերլուծություն
Ծնվել էհունիսի 27, 1884(1884-06-27)[…] Բար սյուր Օբ
Մահացել էհոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[…] (78 տարեկան) Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանԲար սյուր Օբ
ՔաղաքացիությունԳաստոն Բաշլար: Կենսագրություն, Գիտության փիլիսոփայություն, Տարրերի հոգեվերլուծություն Ֆրանսիա
Ուղղությունhistorical epistemology?
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս, employee of a public institution, մաթեմատիկոս, ֆիզիկոս և գրական տեսաբան
Հաստատություն(ներ)Փարիզի արվեստների ֆակուլտետ, Հարվարդի համալսարան և Postes, télégraphes et téléphones?
Գործունեության ոլորտԳիտության փիլիսոփայություն և էսթետիկա
Պաշտոն(ներ)համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Գիտության պատմության միջազգային ակադեմիա
Ալմա մատերՓարիզի արվեստների ֆակուլտետ (1927)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Գիտական ղեկավարԼեոն Բրունսվիկ և Abel Rey?
Եղել է գիտական ղեկավարRené Taton? և Maurice Daumas?
Ազդվել էՖրիդրիխ Նիցշե, Ալբերտ Այնշտայն և Կարլ Գուստավ Յունգ
Պարգևներ
Երեխա(ներ)Suzanne Bachelard?
ՈւսուցիչAbel Rey?
ԱշակերտներCornelius Castoriadis? և Michel Adam?
Ստորագրություն
Изображение автографа
Գաստոն Բաշլար: Կենսագրություն, Գիտության փիլիսոփայություն, Տարրերի հոգեվերլուծություն Gaston Bachelard Վիքիպահեստում

Կենսագրություն

Երիտասարդություն և պատերազմ

Գաստոն Բաշլարը ծնվել է 1884 թվականի հունիսի 27-ին արհեստավորի աղքատ ընտանիքում,Բար սյուր Օբի Շամպայն մարզում։ 1895-1902 թվականներին սովորել է տեղի քոլեջում։ 1902-1903 թվականը դասավանդել է Սեզաննի քոլեջում։ 1903-1905 թվականներին աշխատել է ֆրիլանսեր Ռեմիրմոնի փոստային բաժանմունքում։ 1906-1907 թվականներին անցնել է բանակային ծառայության, որպես հեռագիր դրագունների 12-րդ գնդում՝ Պոնտ ա Մուսոնում։

1907-1913 թվականներին Բաշլարը աշխատել է որպես կոմիսար Փարիզի Արևելյան կայարանի տարածքում գտնվող փոստային բաժանմունքում։ 1912 թվականին անցկացնել է փոստային ինժեներների մրցույթ, որում ձախողվել է։ Նույն տարում դարձել է լիցենզավորված անձ մաթեմատիկական գիտությունների բնագավառում։

1914 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել է երիտասարդ ուսուցչուհի Ժաննա Ռոսի հետ Մեզոն լե Սուլենում։ 1914 թվականի օգոստոսի 2-ին մոբիլիզացվել է առաջին համաշխարհային պատերազմի համար, դրագունների 12-րդ գնդում՝ Պոնտ ա Մուսոնում, հետո տեղափոխվել է 5-րդ դրագունների գունդ 1915 թվականին, այնտեղից էլ՝ ինժեներական գունդ, որի կազմում էլ անցկացրել է հետագա ծառայությունը մինչև 1919 թվականի մարտի 15-ը։ Պատերազմում ընդհանուր անցկացրել է 38 ամիս։ Ստացել է ռազմական պարգևատրում «Croix de Guerre»։

Ակադեմիական կարիերա

Պատերազմից հետո 1919-1930 թվականներին Բաշլարն աշխատել է Բար սյուր Օբի քոլեջում, որպես ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչ։ Այդ ժամանակաշրջանում նա ր իր կինն ապրում էին փոքրիկ Վուանի գյուղի տեղի դպրոցում։ Վուանիի գլխավոր փողոցը այսօր կրում է Ժաննա Բաշլարի անունը, իսկ ճանապարհը, որով ուսուցիչը հասել էր Բար սյուր Օբ, տեղի բնակիչները կոչել են «հարգելի Գաստոն Բաշլար»։ Ժաննան մահացել է 1920 թվականի հունիսի 20-ին և թողել Գաստոնին դստերը՝ Սյուզաննային,ծնված 1919 թվականի հոկտեմբերի 18-ին։ Հետագայում նա գնում է հոր հետքերով և դառնում պրոֆեսիոնալ փիլիսփա և փիլիսոփայության պատմաբան։ 1920 թվականին Բաշլարը ստացել է փիլիսոփայի լիցենզավորում, ընդամենը մեկ տարի սովորելուց հետո։ 1922 թվականին դարձել է փիլիսոփայության ագրեգատ, որից հետո Բար սյուր Օբում դասավանդել է փիլիսոփայություն, միաժամանակ շարունակելով դասավանդել բնագիտական առարկաներ։

1927 թվականի մայսիսի 23-ին ստացել է դոկտորական աստիճան Սորբոննում։ Նրա առաջին գիտական ուսումնասիրությունն եղել է «Էսսե մոտավոր գիտելիքների մասին», որը գրվել է Աբել Ռեյի և Լեոն Բրյունսվիկի գլխավորությամբ։ 1927 թվականի հոկտեմբերից Բաշլարը Դիժոնի ակադեմիայի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է փիլիսոփայություն, 1930-1940 թվականներին՝ որպես պրոֆեսոր։ Ընկերանում է Գաստոն Ռուպնելի հետ։

1937 թվականի օգոստոսի 25-ին Բաշլարը դարձել է Պատվո լեգեոնի ասպետ։ 1940-1954 թվականներին կատարել է պրոֆեսորի աշխատանք Սորբոնում։ Այնտեղ նա դառնում է պատմության և փիլիսոփայության բաժինների գլխավորը, հաջորդելով Աբել Ռեյին՝ գիտության պատմության և տեխնիկայի ինստիտուտի տնօրենին։ 1951 թվականի հուլիսի 10-ին ստացել է Պատվո լեգեոնի շքանշանի սպայական կոչում։ 1954 թվականին դարձել է Սորբոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Վերջին տարիներ և մահ

Գաստոն Բաշլար: Կենսագրություն, Գիտության փիլիսոփայություն, Տարրերի հոգեվերլուծություն 
Բաշլարի գերեզմանը

1955 թվականին Բաշլարը դարձել է բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ, այնտեղ զբաղեցնելեվ Էդուարդ Լեռուայի տեղը։ 1956 թվականի հունվարի 24-ի հրամանագրով ստացել է հրամանատարի պաշտոն կատարած ծառայությունների համար։ 1960 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատարի կոչում։ 1961 թվականի նոյեմբերի 6-ին արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից շնորհված գիտությունների և արվեստի բնագավառում գլխավոր մրցանակին։ Մահացել է Փարիզում 1962 թվականի հոկտեմբերի 16-ին 78 տարեկան հասակում և թաղվել Բար-սյուր Օբում։

Գիտության փիլիսոփայություն

Ամբողջ կյանքի ընթացքում Գատոն Բաշլարի հետաքրքրության առարկան եղել են բնական գիտությունների փիլիսոփայական հիմքերը։ Իր առաջին աշխատանքները այդ հարցի շուրջ նա սկսեց հրատարակել 1920-1930-ական թվականների վերջերին։ Իր փիլիսոփայական դեբյուտը դարձավ «Էսսե մոտավոր գիտելիքների մասին» ուսումնասիրությունը («Essai sur la connaissance approchée», 1928)։ Դրան հաջորդեցին աշխատություններ ինչպիսիք են «Նոր գիտական ոգին» («Le nouvel esprit scientifique», 1934) և «Գիտական ոգու ձևավորումը. նշումներ օբյեկտիվ ճանաչողության հոգեվերլուծության մասին» («La formation de l’esprit scientifique: contribution à une psychanalyse de la connaissance objective», 1938)։ Արդեն Բաշլարի նախապատերազմական գրքերում նկատելի են և՛ Անրի Բերգսոնի դպրոցի և հոգեվերլուծության ազդեցությունը, և՛ գիտական կոնստրուկտիվիզմը։

Իր հետագա աշխատություններում, ինչպիսիք են «Կիրառական ռացիոնալիզմը» («Le Rationalisme appliqué», 1949) և «Ռացիոնալ մատերիալիզմը» («Le matérialisme rationnel», 1953) Բաշլարը շարունակել է բնական գիտության փիլիսոփայական խնդիրների իր համակարգված վերլուծությունը՝ կենտրոնանալով գիտական ստեղծագործության խնդրի և ժամանակակից գիտության հիմնական հասկացությունների վերլուծության վրա։ Ներկայացրել է տեխնոգիտության հասկացությունը։

Տարրերի հոգեվերլուծություն

Բաշլարի փիլիսոփայական ժառանգության մեկ այլ կարևոր բաղադրիչ է դասական «նյութական տարրերի» պատկերների հոգեվերլուծական նշանակության մասին նրա հինգհատորանոց ուսումնասիրությունը։ Այս հետազոտության սկիզբը Բաշլարը դրել է դեռևս 1938 թվականին «Հրդեհի հոգեվերլուծություն» («La psychanalyse du feu») փոքրիկ ուսումնասիրության մեջ։ Հետագայում հաջորդեցին «Ջուր և երազներ» («L’eau et les rêves», 1942), «Օդ և երազներ» (ռուսերեն թարգմանությամբ աշխատանքը կոչվում է «Երազներ օդի մասին», «L’air et les songes», 1943), երկհատորյակ,նվիրված երկրի պատկերներին՝ «Երկիր և խաղաղության երազանքներ» («La terre et les rêveries du repos», 1946) և «Երկիր և երազներ կամքի մասին» («La terre et les rêveries de la volonté», 1948)։ Այս ուսումնասիրությունը Բաշլարն անցկացրել է ամենալայն գրական, պատմական, փիլիսոփայական և գիտական նյութի ներգրավմամբ։

Ստեղծագործության հոգեբանություն

Մասամբ դրանք շարունակվում են, բայց շատ առումներով զարգացնում են մեթոդաբանությունը, որը կիրառվել է Բաշլարի կողմից տարրերի հոգեվերլուծության ուսումնասիրության մեջ, իր աշխատանքները, նվիրված տարբեր փիլիսոփայական ասպեկտներին և արվեստի հոգեբանությանը և գեղարվեստական ստեղծագործությանը, մարդու ըմբռնմանը տարածության մասին։ Փիլիսոփայի այս ուսումնասիրությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆենոմենոլոգիական դպրոցը։ «Տիեզերքի պոետիկա» («La poétique de l’espace», 1958) գրքում Բաշլարը վերլուծում է տան, ձեղնահարկի, տուփի, կրծքավանդակի, սնդուկի, բույնի, պատյանի պատկերները՝ որպես արտահայտիչ ձևեր, որոնք նկարագրում են տարածության այս կամ այն ֆենոմենոլոգիական փորձը։ Բաշլարը կարծում էր, որ մարդու առաջին տան ապրած փորձը, կարող է ազդել մնացած ամբողջ կյանքի վրա։ Հենց առաջին տանը Բաշլարի կարծիքով մարդու մոտ ձևավորվում են մտածելու և հիշելու ալգորիթմները։ Հետևելով Յունգի արխետիպերի տեսությանը, Բաշլարն իր դիտարկումներն ամրապնդում է բանաստեղծական ստեղծագործությունների մեկնաբանություններով։ Արվեստի ծավալուն նյութը, որը գրավել է հեղինակին, ցույց է տալիս որտեղից, կյանքի (ստեղծագործական) որ փորձից են ծնվում գեղարվեստական սյուժեները։

«Մոմի բոց» («La flamme d’une chandelle», 1961) գրքում Բաշլարը նկարագրում է ապրումները, որոնք կապված են մոմի կամ լամպի բոցի մասին խորհրդածության հետ։

Ստեղծագործություններ

  • L’Intuition de l’instant — 1931
  • Le nouvel esprit scientifique — 1934
  • La psychanalyse du feu — 1938
  • La philosophie du non — 1940
  • L’eau et les rêves — 1942
  • L’air et les songes — 1943
  • La terre et les rêveries du repos — 1946
  • La terre et les rêveries de la volonté — 1948
  • Le Rationalisme appliqué — 1949
  • Le matérialisme rationnel — 1953
  • La poétique de l’espace — 1958
  • La poétique de la rêverie — 1961
  • La flamme d’une chandelle — 1961

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Գաստոն Բաշլար: Կենսագրություն, Գիտության փիլիսոփայություն, Տարրերի հոգեվերլուծություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստոն Բաշլար» հոդվածին։

Tags:

Գաստոն Բաշլար ԿենսագրությունԳաստոն Բաշլար Գիտության փիլիսոփայությունԳաստոն Բաշլար Տարրերի հոգեվերլուծությունԳաստոն Բաշլար Ստեղծագործության հոգեբանությունԳաստոն Բաշլար ՍտեղծագործություններԳաստոն Բաշլար Արտաքին հղումներԳաստոն Բաշլար ԾանոթագրություններԳաստոն Բաշլար18841962d:Q270800d:Q275118Բար սյուր ՕբՀոկտեմբերի 16Հունիսի 27ՓարիզՓիլիսոփաՖրանսերենՖրանսիացիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օրգանական միացություններԱրա ՀարությունյանԹաջ ՄահալՁվարանի կիստաԳերբնական արձակագրությունԿաուչուկներԼյարդԱնտառային կատուԱլեքսանդր ՅանվարյովԿանանց միջազգային օրՍտորոգյալՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՀայկական առածներ և ասացվածքներՏրանսպորտԿրծքավանդակի ցավՀեշտոցի սնկային վարակՍայաթ-ՆովաՀայաստանի լեռներԲեզոարյան այծՀայկ նահապետՎարդավառԲերանաբորբԱրագածՊեպոՄուրացանԳուրգեն ՄահարիԸնկուզենիՀարցական նշանՀայոց ցեղասպանությունԱրտարգանդային հղիությունԻնդոնեզիաԼյարդի հիվանդություններԱրա Գեղեցիկ և ՇամիրամԾաղկազարդՍատուրն (մոլորակ)ԾաղկեվանքՀեշտոցային արտադրությունԼեհաստանԻբուպրոֆենՑրված սկլերոզՄեջքի ցավՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀասարակ հերպեսՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԴուբայՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտSourԷկզեմաՓափուկ ուժԹթուներՏաղավար տոներԵրիտասարդական պալատԿաթոլիկ եկեղեցիԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՇրի ԼանկաՍաուդյան ԱրաբիաՀայերենԱրարատՎարդան ՄամիկոնյանՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՍոցիալական մեդիա մարքեթինգՁկներՀակոբ ՊարոնյանՆյարդային համակարգՀայկական դրամԱուտիզմԱրաքսԲուդդայականությունՄԻԱՎԳյումրիՏերունական աղոթքԹռչուններՀակաբիոտիկներՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՎահան ՏերյանԱլեքսանդր Թամազով🡆 More