Բեսսի Սմիթ (անգլ.՝ Bessie Smith, ապրիլի 15, 1894(1894-04-15), Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 1937(1937-09-26), Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, 1920-1930-ական թվականների բլյուզի ամենահայտնի ու ազդեցիկ կատարողներից մեկը։
Բեսսի Սմիթ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Bessie Smith |
Ծնվել է | ապրիլի 15, 1894[…] Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1937[…] (43 տարեկան) Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ |
Գերեզման | Mount Lawn Cemetery |
Ժանրեր | բլյուզ և ջազ |
Մասնագիտություն | փողոցային կատարող, երաժիշտ, երգչուհի, պարուհի և միմոս |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records |
Պարգևներ | |
Bessie Smith Վիքիպահեստում |
Սմիթը ծնվել է Չատտանուգեում (Chattanooga), Թեննեսի նшհանգ (Tennessee) բազմազավակ ընտանիքում։ Վաղ է զրկվել ծնողներից ու մեծացել է ծայրահեղ ծանր պայմաններում։ Երբ Բեսսին 17 տարեկան էր, նրա ավագ եղբայր Կլարենսը (Clarence) օգնեց նրան աշխատանքի տեղավորվել, որպես պարուհի «Rabbit Foot Minstrels» կոլլեկտիվում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր փայլուն ջազային երգչուհի Մա Ռեյնին (Ma Rainey)։ Այդ տաղանդավոր երգչուհուն «Բլյուզի մայրն» էին անվանում։ Հենց Մա Ռեյնին առաջինը նկատեց պատանի Բեսսի Սմիթի անվիճելի տաղանդն ու ձայնային տվյալները և սկսեց նրան վոկալի վարպետության դասեր տալ։ Շուտով Սմիթը սկսում է հաջողությամբ ելույթներ ունենալ թատրոններում ու մասնակցել հյուրախաղերի։ 1923 թվականին նա ամուսնանում է թիկնապահ Ջեկ Ջիի հետ։ Հենց այդ տարի Columbia Records լեյբլի վրա թողարկվում է երգչուհու առաջին սկավառակը՝ Down Hearted Blues։ Այդ, ինչպես նաև հաջորդ ձայնագրությունները օգտագործվեցին մեծ հաջողությամբ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա աշխատել է այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Բաստեր Բեյլին, Ֆլետչեր Հենդերսոնը, Ջեյմս Ջոնսոնը, Ջեկ Թիգարդենը, Ջո Սմիթը։ Ինչպես հիշում են ժամանակակիցները, նրա երգերում պակասում էր ավելորդ պաֆոսը, բայց միևնույն ժամանակ նրա ելույթները լի էին էմոցիաներով ու կրքով, «անհնար էր նրան չհավատալ»։ Նրան անվանում են Բլյուզի կայսրուհի։
Սակայն, Մեծ Դեպրեսսիայի ի հայտ գալու հետ ձայնագրման գծով ճգնաժամ է առաջանում։ Փակվում են բազմաթիվ լեյբլներ, սկավառակների վաճառքը կտրուկ քչանում է։ Ճգնաժամի շրջանում գոյատևելու նպատակով երաժիշտները համախմբվում են մեծ ջազային օրկեստրներում։ Սկսվում է ջազային բիգ-բենդերի դարաշրջանը, սվինգի դարաշրջանը։ Բեսսի Սմիթի ճանաչումը կտրուկ ընկնում է։ Չնայած դրան, որ 1933 թվականին տեղի ունեցավ նրա նոր երաժշտական ձայնագրությունը, մի տարի անց նա հաջող համերգային շրջագայություն կատարեց, իսկ 1935 թվականին երգչուհին հաջողությամբ ելույթ ունեցավ նյույորքյան Ապոլլո թատրոնում՝ «Աստղերը Բրոդվեյի տակ» շոուի ժամանակ։ 1929 թվականին նա՝ Ջեյմս Ջոնսոնի (James P. Johnson) ու դրանից ոչ շատ առաջ քայքայված Ֆլետչեր Հենդերսոնի (Fletcher Henderson) երգչախմբի հետ նկարահանվում է «St. Louis Blues» ֆիլմում, դա նրա միակ էկրանին հայտնվելու դեպքն էր։
1937 թվականի աշնանը ԱՄՆ-ի հարավում հյուրախաղերի ժամանակ Բեսսի Սմիթը մահանում է ավտովթարից, որի մեղավորը նրա ամուսին Ռիչարդ Մորգանն էր։ Նրա մահից հետո լուրեր են տարածվում, որ սպիտակամորթների համար նախատեսված հիվանդանոցի հիվանդները հրաժարվել են նրան օգնել։ Բժիշկների կարծիքով նա ապրելու շանսեր չուներ։
Իր ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում Բեսսի Սմիթը ձայնագրել է 160 համար, որոնց մեծ մասը թողարկվել են հետմահու։
Թողարկման տարին | Կատեգորիա | Գրառումներ |
---|---|---|
2008 | Nesuhi Ertegun Jazz Hall of Fame | Jazz at Lincoln Center, NYC |
1989 | Grammy Lifetime Achievement Award | |
1989 | Rock and Roll Hall of Fame | "Early influences" |
1981 | Big Band and Jazz Hall of Fame | |
1980 | Blues Hall of Fame |
Գրանցման տարեթիվը | Անվանումը | Ժանրը | Պիտակը | Թվականը |
---|---|---|---|---|
1923 | Downhearted Blues | Բլյուզ (Սինգլ) | Columbia | 2006 |
1925 | St. Louis Blues | Ջազ (Սինգլ) | Columbia | 1993 |
1928 | Empty Bed Blues | Բլյուզ (Սինգլ) | Columbia | 1983 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեսսի Սմիթ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բեսսի Սմիթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.