Բեսիմ Բոկշի

Բեսիմ Բոկշի (սերբերեն՝ Бесим Бокси, նոյեմբերի 12, 1930(1930-11-12), Ջակովիցա, Կոսովո - օգոստոսի 16, 2014(2014-08-16)), ալբանացի բանաստեղծ, լեզվաբան և բանասեր։ 2008-2011 թվականներին եղել է Կոսովոյի Գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ։ ref>«Academy of Sciences and Arts of Kosovo».

Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.:

Բեսիմ Բոկշի
Ծնվել էնոյեմբերի 12, 1930(1930-11-12)
ԾննդավայրՋակովիցա, Կոսովո
Վախճանվել էօգոստոսի 16, 2014(2014-08-16) (83 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, համալսարանի դասախոս, լեզվաբան, բանասեր և քաղաքական գործիչ
Լեզուալբաներեն
ՔաղաքացիությունԲեսիմ Բոկշի Կոսովո
ԿրթությունԲելգրադի համալսարան և Պրիշտինայի համալսարան
ԱշխատավայրՊրիշտինայի համալսարան

Կենսագրություն

Բեսիմ Բոկշին ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 12-ին Հարավսլավիայի թագավորությունում, Ջակովիցա քաղաքում։ Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել է Ալբանիա, բնակություն հաստատել Վլյորա քաղաքի մերձակայքում գտնվող Դուկատ գյուղում։ Հենց այստեղի դպրոցում էլ ստացել է տարրական կրթությունը։ Մի քանի տարի անց մեկնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա՝ ուսումը շարունակելու։ 1945 թվականին վերադարձել է Ջակովիցա։ Տարիներ անց, աշխատանքին զուգընթաց, բարձրագույն կրթություն է ստացել Բելգրադի համալսարանի ալբանագիտության բաժնում, որն ավարտել է 1959 թվականին։ Այնուհետև ավարտել է նաև այդ համալսարանի ասպիրանտուրան։

1961-1963 թվականներին ալբանական լեզու և գրականություն է դասավանդել Ջակովիցայի ավագ դպրոցում, որի տնօրենն էր միաժամանակ։ 1967-1973 թվականներին որպես տնօրեն և ձևաբանության դասախոս պաշտոնավարել է Ջակովիցայի բարձրագույն մանկավարժական դպրոցում։ Այդ ընթացքում նա ութ ամիս աշխատել է նաև Պրիշտինայի ալբանագիտական ինստիտուտում։ 1974 թվականից պատմական ձևաբանության դասընթաց է դասավանդել Պրիշտինայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ալբանական լեզվի ու գրականության բաժնում։ Հենց այստեղ էլ դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում: Տարիներ անց ընտրվել է Կոսովոյի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, հետագայում դարձել դրա նախագահը, փոխնախագահը։

Բոկշին եղել է նաև Պրիշտինայում 1968 թվականին անցկացված լեզվաբանական խորհրդակցությունների արդյունքներն ամփոփող հանձնաժողովի անդամ, նկատելի ավանդ ներդրել ալբաներենի ուղղագրության կանոնակարգման, ստանդարտացման գործում։ Որպես պատվիրակ՝ մասնակցել է նաև ուղղագրության հարցերի առնչությամբ Տիրանայում 1973 թվականին անցկացված լեզվաբանական կոնգրեսին, Թուրքիայում՝ Անկարայում 1978 թվականին տեղի ունեցած, Հարավարևելյան Եվրոպայի ժողովուրդների լեզուների ուսումնասիրման հարցերին նվիրված կոնգրեսին։

Բեսիմ Բոկշին մահացել է 2014 թվականի օգոստոսի 14-ին։

Երկեր

Բանաստեղծական ժողովածուներ

  • In Expectation (Në Pritje), Приштина, 1966
  • Broken Shadows (Hije të këputura), Печ, 1996

Լեզվաբանական աշխատություններ

  • Development of the Formation of the Present Nominal Flexion of Albanian (Rruga e formimit të sotëm nominal të shqipes), Приштина, 1980
  • Postposition of the article in Balkan languages (Prapavendosja e nyjes në gjuhët ballkanike), Приштина, 1984
  • The Participle in Albanian: A Diachronic View (Pjesorja e shqipes: vështrim diakronik), Приштина, 1998
  • On Personal Pronouns in Albanian (Për vetorët e shqipes), Приштина, 2004.

Ծանոթագրություններ

Tags:

Բեսիմ Բոկշի ԿենսագրությունԲեսիմ Բոկշի ԵրկերԲեսիմ Բոկշի ԾանոթագրություններԲեսիմ Բոկշի19302014ԿոսովոՆոյեմբերի 12ՋյակովիցաՕգոստոսի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արգիշտի ԱԴեղանյութերՄեսրոպ ՄաշտոցՆախադասության գլխավոր անդամներՀայերենի այբուբենՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՈւսուցման մեթոդներ և հնարներԼուսինՊատմություն Հայոց (Խորենացի)ՈրոշիչԿուսաթաղանթԻրանՍասնա ծռերԼոգիստիկաՎաղարշապատՍամվել (վեպ)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՓարիզԿենդանիներՔառակուսի մետրԸնձառյուծԵռանկյան մակերեսՆապոլեոն ԲոնապարտՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՄեծապատիվ մուրացկաններԵղնջացանԼևոն ՇանթՀայաստանի դրոշՈրովայնային ցավՃապոնիաԻսրայել ՕրիԾիրանՆևրոզներԲնավորությունՍիլվա ԿապուտիկյանՋուրՄակբայՀրանտ-Լեոն ՌանոսՀրազդան մարզադաշտՕլիմպիական խաղերԳևորգ Մարզպետունի (վեպ)Չո Սո-հյանգԿոտորակ (մաթեմատիկա)Բարորակ ուռուցքներՎարդանանք (պատմավեպ)Անդրանիկ ՕզանյանՀրաբուխՄերկուրի (մոլորակ)Օլիմպոսի աստվածներԴուբայՆար-ԴոսՖարինգիտՀեշտոցի սնկային վարակԳինիՇաղկապՁեռնաշարժությունՄեղուներԵվրոպաՀայաստանի զինանշանՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՇոտլանդիաՀիվանդությունՀամախառն ներքին արդյունքՀղիություն (մարդ)Ուիլյամ ՇեքսպիրՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱնգկոր ՎատՓայծաղԿաթնասուններԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԱրաբոԵգիպտոզավրՍպիտակի երկրաշարժMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԻոսիֆ ՍտալինSaudi AramcoԱրշակ Բ🡆 More