Բաբկեն Գուրգենի Արարքցյան (սեպտեմբերի 16, 1944(1944-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2023(2023-12-12)), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։
Բաբկեն Գուրգենի Արարքցյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1944 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2023 (79 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ |
Կուսակցություն | ՀՀՇ |
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986 թվականից՝ հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտությունների ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989 թվականի նոյեմբերից 2000 թվականի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998 թվականի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999 թվականից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար։
Նախորդող - | ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյան մայիսի 30, 1990 - հոկտեմբերի 26, 1991 | Հաջորդող Արա Սահակյան |
Նախորդող Լևոն Տեր-Պետրոսյան | ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյան հոկտեմբերի 26, 1991 - հուլիսի 22, 1995 | Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է | ՀՀ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյան հուլիսի 22, 1995 - փետրվարի 4, 1998 | Հաջորդող Խոսրով Հարությունյան |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բաբկեն Արարքցյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.