Արևիս: գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Արևիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։

Գյուղ
Արևիս
Արևիս: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Սիսիան համայնք
Առաջին հիշատակում1411
Այլ անվանումներԱրավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի
Մակերես18,30 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն54 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարևիսցի
Ժամային գոտիUTC+4
Արևիս (Հայաստան)##
Արևիս (Հայաստան)
Արևիս: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն

Անուն

Գյուղն ունեցել է բազմաթիվ անուններ։ ՀԽՍՀ 1968 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով վերջնականապես ստացել է Արևիս անունը։ Նախկին անվանումներն են եղել՝ Արավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի։

Աշխարհագրություն

Սիսիան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ։

Պատմություն

Գյուղն հայտնի է եղել դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից և հայտնի է եղել որպես գրչական կենտրոն։ 1411 թվականին Գրիգոր Գրիչն այստեղ ավետարան է արտագրել։ Ըստ 1781 թվականի հարկացուցակի՝ Արևիս բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 1500 դահեկան պտղի հարկ։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղից 3-4 կմ հարավ գտնվում են Թանահատի վանքի ավերակները, իսկ 4-5 կմ հյուսիս-արևմուտք՝ ավերակ գյուղատեղի։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արևիսի մշտական բնակչությունը կազմել է 54, առկա բնակչությունը՝ 45 մարդ։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով, այնուհետ` հայերով։ Ստորև ներկայացված է Արևիս գյուղի բնակչության թվային տվյալներն ըստ տարիների.

Տարի 1831 1873 1914 1922 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 19 168 300 151 478 551 476 102 54

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և հացահատիկի մշակությամբ։

Շրջակայքում կան մոլիբդենի և պղնձի հանքավայրեր։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 38 Արևիս: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արևիս: Անուն, Աշխարհագրություն, Պատմություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևիս» հոդվածին։

Tags:

Արևիս ԱնունԱրևիս ԱշխարհագրությունԱրևիս ՊատմությունԱրևիս ԲնակչությունԱրևիս ՏնտեսությունԱրևիս Տես նաևԱրևիս ԾանոթագրություններԱրևիս Արտաքին հղումներԱրևիսՀայաստանՍիսիան (համայնք)Սյունիքի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որոնողական ռոբոտՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՔինգսման։ Գաղտնի ծառայությունՄեծապատիվ մուրացկաններՓոխառությունՌիտա ՀեյուորթԹիթեռներՄԻԱՎԱֆրիկաՓոքրիկ իշխանըԽորանարդՆշիկաբորբՎինսենթ վան ԳոգՄաշկի սնկային հիվանդություններՎարդավառԱզոտԶատկի ավանդույթներՄարտի 29ԲույսերԱբեղախոտԱնուղղակի խնդիրՓսորիազԿրծքագեղձի քաղցկեղՀեպատիտ CԵրվանդ ՔոչարՈւնո ՈւլբերգԼուսինե ԿիրակոսյանԱնտառային կատուՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴաունի համախտանիշՀունաստանՊատվաստումներՎահագնԾովՕրալ սեքսՉինական մեծ պարիսպՄադամ ԲատերֆլայԳինիՍևրի պայմանագիրԵրազՀայկական ճարտարապետությունԼեհաստանԼուիզա ՆերսիսյանՄուտացիաՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԿորած մոլորվածը ՀայաստանումՀատկացուցիչՍինգապուրԿիստաՀայկ նահապետՄարդու իրավունքներՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿիպրոս (կղզի)Հելլենիստական մշակույթԷպիլեպսիաՈրդանման ելունի բորբոքումՎանի թագավորությունՎահանագեղձՍինուսիտՈւիլյամ ՇեքսպիրԿասկադ համալիրԵրևանի պետական համալսարանՄեգաբատԱրամ ԱսատրյանԱրգիշտի ԱԲոտուլիզմՄիջուկային զենքՀինդուիզմԳեղարքունիքի մարզՀերպեսԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀին աստվածներ (դրամա)ԹռչուններԷդուարդ ՔալանթարյանԳովազդ🡆 More