Ատաղձագործ

Ատաղձագործ, մասնագիտություն, ամենահին արհեստներից մեկը, որը կապված է չվերամշակված փայտանյութից դետալների, կառուցվածքների և շինանյութի ստացման հետ։

Ատաղձագործ
Ավգուստ Մոնֆերան, ատաղձագործը 19-րդ դարի կեսերին
Ատաղձագործ
Ատաղձագործը պատկերված հին ֆրեսկայի վրա

Մասնագիտական գործառույթներ

Ատաղձագործի մասնագիտությունը շինարարական մասնագիտություններից է։ Ժամանակակից արդյունաբերական հասարակությունում ատաղձագործն արտադրանք չի պատրաստում, այլ օգտվում է արդյունաբերական արտադրանքից։ Պատուհանները, դռները և այլ պատրաստի արդյունաբերական արտադրանքն առաքվում է շինարարական հրապարակ, նեղ մասնագիտացված ձեռնարկություններից։ Դեռ նախորդ դարում այդ ամենը Ռուսաստանում չկար և շատ արտադրանքներ պատրաստվում էին ատաղձագործների ձեռքերով։ Ներկայումս ատաղձագործները, կախված կարգից (Ռուսաստանում, 2-րդից մինչև 7-րդ կարգ), կատարում են հետևյալ աշխատանքները, դռների, պատուհանների, դռների փականների, պատուհանների օժանդակ նյութերի, կահույքի և այլ փայտյա կառուցվածքների տեղադրում և նորոգում (օրինակ պահեստային տակդիրներ, փայտակաղապարներ), շենքերի տանիքապատում և փայտանյութի այլ մշակում։ Օրինակ, 7-րդ կարգի ատաղձագործի համար ռուսական Միասնական տարիֆա-որակավորման տեղեկատուում (ՄՏՈՏ ՌԴ) նշված է`

  • բարդ ատաղձագործական աշխատանքների կատարում ցածրահարկ առանձնատների շինարարությունում, ինչպես նաև փայտե ճարտարապետության հուշարձանների վերականգնում եզակի օբեկտների շինարարությունում։
  • կոկոշնիկների, շրիշակների և պատրաստի նմուշներով, գծագրերով ու էսքիզներով բարդ տարրերով փայտյա իրերի պատրաստում։

Ատաղձագործի գործիքներից են` կացինը, ուրագը, ուղղալարը, երկկոթ քերիչը, 3-ից 10 մետրանոց չափերիզը, մուրճը, սղոցը, ապակեհատիչը, մեխահանը, անկյունակը, հարթացույցը, պտուտակահանների և վեցանկյունների հավաքածուն, հարթաչափը, գայլիկոնը, շաղափիչը, էլեկտրոպտուտակահանը, փորագրիչ դանակը, էլեկտրական նրբասղոցը, դուրը, ռանդան։

Անվտանգության կանոններ

Ատաղձագործը ստիպված է պահպանել մատները մուրճի հարվածներից, աչքերը փայտի փոշուց և այլն։ Ռուսաստանում կանանց արգելված է շինարարական, մոնտաժային և նորոգման աշխատանքներում ատաղձագործ աշխատել։

Պրոֆեսիոնալ հիվանդություններ

Մեջքի ցավեր, որպես կանոն դա օստեոխոնդրոզն է։ Ձեռքի մատների փայտացում։ Այստեղ հնարավոր է տարբեր պատճառներ, ողնաշարի վզի և կրծքավանդակի և արմունկային հոդի հատվածների ճզմում։ Հիվանդության մեխանիկան, ներվը տեղակայված է մղանցքում, ճզմման ժամանակ տեղի է ունենում ներվը ծածկող թաղանթի բարակեցում և հպում մղանցքի պատին։

Հայտնի ատաղձագործներ

  • Պետրոս I - Ռուսական կայսրության առաջին կայսրը, որն անձամբ մասնակցել է «Սուրբ Պյոտր և Պավել » հետախուզանավի կառուցմանը 1697 թ-ի աշնանը Հոլանդիայի Օստ- Ինդիական նավաշինարանում եղած ժամանակ ։
  • Նորմ Աբրամ - Ճանաչված ամերիկացի ատաղձագործ, PBS ալիքով մի քանի հեռուստահաղորդումների վարող, փայտամշակման վերաբերյալ գրքի հեղինակ։
  • Հարիսոն Ֆորդ - Ամերիկացի դերասան, դերասանական կարիերայի ճգնաժամի ընթացքում 1970 թ-ին աշխատել է ատաղձագործ։
  • Միխայիլ Միշև - Ռուս ատաղձագործ-վերականգնող։
  • Վլադիմիր Պուտին - Ռուսաստանի Դաշնության նախագահ, 4-րդ կարգի ատաղձագործ։
  • Մարիո - Mario խաղի գործող անձ Donkey Kong-ի մասնակցությամբ առաջին խաղում նա եղել է ատաղձագործ։

Սխալմամբ ատաղձագործ համարվողներ

«Ատաղձագործ» - «տեկտոն» (հուն. τεκτον, բառացի «շինարար»), բառի սխալ թարգմանությունն է, քանի որ Ռուսաստանում տները կառուցվում էին ոչ թե չթրծած աղյուսից, այլ գերաններով։ Եվրոպական թարգմանություններում այդ նույն բառը թարգմանվում էր ոչ թե «ատաղձագործ», այլ մասոն (բառացի որմնադիր-քարտաշ), քանի որ Եվրոպայում տները կառուցում էին քարից (ոչ թե գերանից)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Плотничное дело // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Максимов С. В. Плотники-Печники // Нечистая, неведомая и крестная сила. - СПб.: Товарищество Р. Голике и А. Вильворг, 1903. - С. 186-192.
Ատաղձագործ  Ընթերցե՛ք «ատաղձագործ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Tags:

Ատաղձագործ Մասնագիտական գործառույթներԱտաղձագործ Անվտանգության կանոններԱտաղձագործ Պրոֆեսիոնալ հիվանդություններԱտաղձագործ Հայտնի ատաղձագործներԱտաղձագործ Սխալմամբ ատաղձագործ համարվողներԱտաղձագործ Տես նաևԱտաղձագործ ԾանոթագրություններԱտաղձագործ ԳրականությունԱտաղձագործ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔանդակագործությունԴիզայնԱրարատԲարդ ստորադասական նախադասությունՆյութափոխանակությունՕհմի օրենքՈւիլյամ ՇեքսպիրՀունաստանԲուլինգԵվրոպական միությունՕսմանյան կայսրությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրիկամՀակահիստամինային դեղերԲարդ համադասական նախադասությունՍերմնահեղուկԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀարավային ԿովկասՀայաստանի լեռներԼենկթեմուրԼյուդվիգ վան ԲեթհովենՔարՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Օլիմպիական խաղերՍասնա ծռերում գործող անձանց անուններՄայրիկ (ֆիլմ)Դաշտանային ցիկլԲացականչական նշանՇառլ ԱզնավուրՊյոտր ՉայկովսկիԱրիստոտելՀեշտոցՄաշկաբորբՂըզըլհաջըլիՀենրիխ ՄխիթարյանԱրյունԱրծվաշենԱմբերդ (ամրոց)ՀոմանիշՏիգրան ՊետրոսյանՇրջակա միջավայրԴեղանյութերԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀայոց պատմությունԳրիգոր ԶոհրապՀայաստանի տնտեսությունԿառավարում (տնտեսագիտություն)ԷպիլեպսիաԽատուտիկՄուսա լեռան քառասուն օրըԻնքնաթիռԱղմուկ ականջներումԱյրվածքԲյուրականի աստղադիտարանԴանիել ՎարուժանԱնուղղակի խնդիրԿատուներԿիպրոսՄակդիրՀակոբ ԿոջոյանՄաշկային հիվանդություններՓայծաղԹաջ ՄահալԿիրանց (Տավուշի մարզ)Վարդան ՄամիկոնյանՀայաստանի ձկների ցանկՄխիթարյան միաբանությունՀայկական առածներ և ասացվածքներՈրոտանի կիրճՄիացյալ ԹագավորությունԱլգորիթմՆեմեսիս գործողությունԿրծքավանդակի ցավՇաղկապՎինի ԹուխՄրջյուններԷրիթրոցիտներ🡆 More