Անգելա Հիտլեր

Անգելա Ֆրանցիսկա Յոհանա Համիթց (գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch, հուլիսի 28, 1883(1883-07-28), Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա - հոկտեմբերի 30, 1949(1949-10-30), Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ի ծնե` Անգելա Հիտլեր (գերմ.՝ Agela Hitler), առաջին ամուսնու ազգանունով` Ռաուբալ (գերմ.՝ Raubal):

Անգելա Հիտլեր
գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch, գերմ.՝ Angela Franziska Johanna Putuclu և գերմ.՝ Angela Franziska Johanna Raubal
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1883(1883-07-28)
ԾննդավայրԲրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 30, 1949(1949-10-30) (66 տարեկան)
Մահվան վայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունԱնգելա Հիտլեր Ավստրիա, Անգելա Հիտլեր Նացիստական Գերմանիա և Անգելա Հիտլեր Ցիսլեյտանիա
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինՄարտին Հայնրիխ Համիցշ
Ծնողներհայր՝ Ալոիս Հիտլեր, մայր՝ Ֆրանցիսկա Մատցելսբերգեր
ԵրեխաներԼեո Ռուդոլֆ Ռաուբալ, Անգելիկա Ռաուբալ և Էլֆրիդա Հոխեգեր
Անգելա Հիտլեր Angela Hitler Վիքիպահեստում

Ադոլֆ Հիտլերի ավագ քույրը հոր կողմից։

Կենսագրություն

Անգելա Հիտլերը ծնվել է Բրաունաու ամ Ինում, Ավստրիայում, Հիտլերի հոր և նրա երկրորդ կնոջ երկրորդ երեխան է։ Նրա մայրը մահացել է հաջորդ տարի։ Նա և իր փոքր եղբայրը` Ալոիս Հիտլեր կրտսերը դաստիարակվել են հոր և նրա երրորդ կնոջ, Ադոլֆ Հիտլերի մոր` Կլարայի կողմից։ Հոր կողմից հարազատ նրա եղբայրը` Ադոլֆ Հիտլերը ծնվել է վեց տարի հետո, և նրանք շատ մտերիմ են եղել։ Անգելան հոր և խորթ մոր մահից հետո (1903 և 1907 թվականներ) ստացել է ոչ մեծ ժառանգություն։ 1903 թվականին սեպտեմբերի 14-ին նա ամուսնացել է հարկային կրտսեր տեսուչ Լեո Ռաուբալի (գերմ.՝ Leo Raubal) հետ Նրանք 1906 թվականի հոկտեմբերի 12-ին որդի են ունեցել` Լեոն։ 1908 թվականի հունիսի 4-ին ծնվել է նրանց ավագ դուստրը` Գելին, իսկ 1910 թվականի հունվարի 10-ին` կրտսեր դուստրը` Էլֆրիդան։ Արդյունքում Անգելան տեղափոխվել է Վիենա և Առաջին համաշխարհային պատերազմից հետո մենեջեր է աշխատել Mensa ակադեմիայում։ 10 տարի Անգելան տեղեկություններ չի ունեցել Ադոլֆի մասին, նրա հետ կապ է հաստատել 1919 թվականին։ 1928 թվականին նա և Գելին տեղափոխվել են Բերգհոֆ, Հիտլերի նստավայր, որտեղ դարձել է նրա տնային գործերի կառավարիչը։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Հիտլերը սեռական հարաբերություններ է ունեցել նրա դստեր` Գելիի հետ, ով ինքնասպանություն է գործել 1931 թվականին։ Միևնույն ժամանակ, Անգելան չէր քաջալերում Հիտլերի հարաբերությունները Եվա Բրաունի հետ և ի վերջո նա լքում է Բերխտեսգադենն ու տեղափոխվում Դրեզդեն։ Սակայն 1935 թվականին Հիտլերը նրան 24 ժամ է տալիս` ճամպրուկը հավաքելու համար` մեղադրելով քրոջն այն բանի համար, որ նա օգնել է Գերինգին Բերխտեսգադենում հողակտոր ձեռք բերելու հարցում։ Հիտլերը հարաբերությունները խզել է քրոջ հետ և անգամ չի մասնակցել նրա երկրորդ հարսանիքին։ 1936 թվականի հունվարի 20-ին նա ամուսնացել է գերմանացի ճարտարապետ, Դրեզդենի պետական շինարարական դպրոցի տնօրեն Մարտին Համիթչի (գերմ.՝ Martin Hammitzsch) հետ։ Հետագայում Հիտլերը վերականգնել է նրա հետ հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և Անգելան նրա միջնորդն էր նրա ու ընտանիքի այն անդամների միջև, ում հետ Հիտլերը չէր ցանկանում շփվել։ 1941 թվականին Անգելան վաճառել է իր հիշողությունները Հիտլեի մասին։ 1945 թվականի գարնանը, օդային զանգվածային հարձակման արդյունքում Դրեզդենի ավերումից հետո Հիտլերը տեղափոխում է Անգելային Բերխտեսգադեն, որպեսզի բացառի նրա առևանգումը խորհրդային զորքերի կողմից։ Բացի այդ, նա Անգելային ու մյուս քրոջ` Պաուլային տրամադրում է 100.000 ռայխսմարկ։ Իր կտակում Հիտլերն ամենամսյա 1000 ռայխսմարկ թոշակ է նշանակել քրոջ համար։ Անգելան եղբոր մասին բարձր է արտահայտվել անգամ պատերազմից հետո և հայտարարել է, թե ո՛չ իր եղբայրը, ո՛չ ինքը որևէ տեղեկություն չեն ունեցել հոլոքոստի մասին։ Նա հայտարարել է, որ եթե Ադոլֆն իմանար, թե ինչ է կատարվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում, նա կդադարեցներ այդ ամենը։ Անգելան մահացել է ինսուլտից։

Երեխաներ

Լեո Ռուդոլֆ Ռաուբալ

Անգելայի ավագ որդին, առաջին ամուսնությունից (1906 թվական, հոկտեմբերի 12-1977 թվական, օգոստոսի 18)։ Ադոլֆ Հիտլերի սիրելի զարմիկն էր։ Երբ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ լեյտենանտ սակրավոր Լեոն վիրավորվում է և գերի է ընկնում, Հիտլերը, հակառակ իր սկզբունքներին, պատրաստ էր նրան փոխանակել Ստալինի որդու` Յակովի հետ։ Ստալինը, սակայն, չի համաձայնում։ Լեոն Մոսկվայի բանտում է եղել մինչև 1955 թվականի սեպտեմբերի 28-ը։ Դրանից հետո նա վերադարձել է Ավստրիա։ Նա ապրել և աշխատել է Լինցում որպես քիմիայի ուսուցիչ։ Մահացել է արձակուրդի ժամանակ, Իսպանիայում։ Թաղված է Լինցում։

Գելի Ռաուբել

Անգելայի ավագ դուստրն է (04.01.1908-18.09.1931): Ըստ որոշ աղբյուրների, եղել է Ադոլֆ Հիտլերի սիրուհին։

Էլֆրիդա

Էլֆրիդա Մարիա (10.01.1910-24.09.1993), ամուսնու ազգանունով` Էլֆրիդա Մարիա Խոխեգեր։ Էլֆրիդան ամուսնացել է գերմանացի իրավաբան դոկտոր Էրնստ Խոխեգերի հետ 1937 թվականի հունիսի 27-ին, Դյուսելդորֆում, ունեցել է մեկ դուստր` Անգելան և մեկ որդի` Հայներ (ծնվել է 1945 թվականին)։

Ֆիլմեր

  • 1982 թվականին ֆրանսիական L'as des as կատակերգությունում Անգելա Հիտլերը ներկայացված է որպես Հիտլերի տնային գործերի կառավարիչ։
  • 2003 թվականին «Hitler: The Rise of Evil» սերիալում նրա դերը խաղում է դերասանուհի Ջուլի Էնն Հասեթը։

Գրականություն

  • De jeugd van Adolf Hitler 1889—1907 en zijn familie en voorouders by Marc Vermeeren. Soesterberg, 2007, 420 blz. Uitgeverij Aspekt, ISBN 90-5911-606-2

Ծանոթագրություններ

Անգելա Հիտլեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Հիտլեր» հոդվածին։

Tags:

Անգելա Հիտլեր ԿենսագրությունԱնգելա Հիտլեր ՖիլմերԱնգելա Հիտլեր ԳրականությունԱնգելա Հիտլեր ԾանոթագրություններԱնգելա Հիտլեր18831949ԱվստրիաԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԻննի ԲրաունաուՀաննովերՀոկտեմբերի 30Հուլիսի 28Վերին Ավստրիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոլոգիաՎերք Հայաստանի (վեպ)Ես և նաԱֆրիկաՊարզ թիվՀայկական ճարտարապետությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱնուղղակի խնդիրԴերբայԱրման ԾառուկյանԹթուներԾիրանԻտալիաԴաշտանային ցիկլՅուրի ՎարդանյանՀարավային ԱմերիկաԴեքսամետազոնԴարձվածքՖոտոսինթեզՆեմեսիս գործողությունԷնվեր փաշաՎրաստանԿրեատինինՍտորոգյալԿտավատՄարտիրոս ՍարյանSWOT վերլուծությունԱմբողջ թիվՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԼյարդՊարզ նախադասությունՍողուններԲրազիլիաՄուտացիաՍերմնահեղուկՎիտամին DՍպիտակուցներԾաղկած փշալարերԳևորգ ՄկրտչյանՄհեր ՄկրտչյանՀեպատիտ BՀամախառն ներքին արդյունքՊատվի համար (դրամա)Նոյյան տապանԱզգային ժողովրդավարական բևեռՏեղերի վանքԻսրայելՀարցական նշանԿարեն ԴեմիրճյանՑորենԿոռուպցիաՀայկական դիցաբանությունՀայկական բանակ (1918-1920)ԾխախոտՀայաստանի անկախության հռչակագիրՄիջատներԼևոն Տեր-ՊետրոսյանՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԿարմրուկՍպիտակի երկրաշարժԷպիլեպսիաՀարկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱռիթմիաԻլհամ ԱլիևՀանգՋորջ ԲայրոնԽաչքարԱծխածինՀայաստանի լեռներՌուբեն ՍևակՄիավորված ազգերի կազմակերպությունԼեոնարդո դա ՎինչիԱրշիլ ԳորկիԱնի🡆 More