Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյան (ապրիլի 28, 1990(1990-04-28), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի։ Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անահիտ Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի |
Ամուսին(ներ) | Արտակ Սարգսյան |
Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան 74-րդ միջնակարգ դպրոցը։ Ավագ դպրոցը ավարտել է Սիամանթոի անվան թիվ 162 հիմնական դպրոցում։ 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։ 2007 թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի։ 2010 թվականին «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի։
2012 թվականի փետրվարի 6-ին Անահիտն ամուսնացել է։ Ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա։
Թատրոնում Անահիտը հիմնականում կերտում է դրամատիկ դերեր, իսկ հեռուստասերիալներում՝ կատակերգական։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Անահիտ Կիրակոսյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.