Ալդո Գուչի: Իտալացի մոդելավորող և գործարար (1905-1990)

Ալդո Գուչի (իտալ.՝ Aldo Gucci, մայիսի 26, 1905(1905-05-26), Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 19, 1990(1990-01-19), Հռոմ, Իտալիա), իտալացի գործարար և դիզայներ, Գուչիո Գուչիի, որը ընտանեկան բիզնեսի հիմնադիրն էր, որդին։ Գուչիի տունը վերածել է հսկայական և հաջողակ կորպորացիայի, որն աշխատում է աշխարհի շատ երկրներում։

Ալդո Գուչի
իտալ.՝ Aldo Gucci
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1905(1905-05-26)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 19, 1990(1990-01-19) (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունԱլդո Գուչի: Կենսագրություն, Անձնական կյանք, Զանգվածային մշակույթում Իտալիայի թագավորություն և Ալդո Գուչի: Կենսագրություն, Անձնական կյանք, Զանգվածային մշակույթում Իտալիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, գործարար և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Գուչիո Գուչի
Ալդո Գուչի: Կենսագրություն, Անձնական կյանք, Զանգվածային մշակույթում Aldo Gucci Վիքիպահեստում

Կենսագրություն

Ալդո Գուչին ծնվել է 1905 թվականի մայիսի 26-ին Ֆլորենցիայում։ Նա Աիդա Կալվելիի և Գուչիո Գուչիի ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն էր։ Ուներ երեք եղբայր՝ Վասկո, Ռոդոլֆո և Էնցո (որը մահացել է ինը տարեկան հասակում), և քույր՝ Գրիմալդա։ Ունեցել է նաև համամայր եղբայր՝ Ուգոն, մոր նախորդ հարաբերություններից։

Կայացման տարիներին նա հետաքրքրություն է դրսևորել ձիասպորտի և բուսաբանության նկատմամբ, որը հետագայում ելք է գտել արտադրանքի դիզայնի և այգեպանության հանդեպ կրքով։ 16 տարեկանում կես դրույքով սկսել է աշխատել իր հոր առաջին խանութում Ֆլորենցիայում։ Տնտեսագիտության աստիճան է ստացել Ֆլորենցիայի Սան Մարկո քոլեջում։

20 տարեկանից Ալդոն աշխատել է Gucci-ում։ 1938 թվականին նա բացել է առաջին խանութը Ֆլորենցիայի սահմաններից դուրս՝ Հռոմում։ Ապրանքանիշը միանգամից կարգավիճակի խորհրդանիշն է դարձել, երբ բամբուկից պայուսակը Ռոբերտո Ռոսսելինիի 1954 թվականի «Ճանապարհորդություն դեպի Իտալիա» ֆիլմում հայտնվել է Ինգրիդ Բերգմանի ձեռքին։ GG խորհրդապատկերը ակնթարթորեն դարձել է Հոլիվուդի հայտնիների և եվրոպական թագավորական անձանց սիրելին։

1952 թվականին Ալդոն իր եղբայրների՝ Ռոդոլֆոյի և Վասկոյի հետ գնացել է Նյու Յորք։ Այստեղ նրանք իրենց հոր մահվանից երկու շաբաթ առաջ Իտալիայի սահմաններից դուրս՝ Նյու Յորքում, բացել են առաջին խանութը։ Նախագահ Ջոն Ֆ. Քենեդին Ալդոյին հռչակել է Իտալիայում նորաձևության բնագավառի առաջին դեսպան, նա արժանացել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի պատվավոր աստիճանին՝ ի նշան նրա բարեգործական գործունեության ճանաչման, որը կոչվում է Michelangelo of Merchandising։ Ապա խանութներ է բացել Չիկագոյում, Պալմ Բիչում և Բևեռլի Հիլզում, ֆրանչայզինգի գլոբալ ցանցի միջոցով ընդլայնել է իր գործունեությունը Տոկիոյում, Հոնկոնգում ամբողջ աշխարհի տարբեր քաղաքներում։ Ավելի քան 30 տարի նա նվիրել է Gucci-ի ընդլայնմանը՝ ընկերությունը դարձնելով ուղղահայաց ինտեգրված բիզնես՝ սեփական կաշվի գործարաններով, արտադրական և առևտրային տարածքներով։

Իրենց եղբոր՝ Վասկո Գուչիի մահվանից հետո՝ 1974 թվականին Ռոդոլֆոն և Ալդոն բիզնեսը 50/50 բաժանել են իրար մեջ։ Սակայն Ալդոյի որդիները կարծում էին, որ Ռոդոլֆոն այնքան էլ չի նպաստել բիզնեսի աճին։ Փորձելով մեծացնել իր շահույթը՝ Ալդոն ստեղծել է օծանելիքի դուստր ընկերություն և տնօրինել է ունեցվածքի 80 %-ին իր և երեք որդիների համար։ Այդ մրցակցությունը, ի վերջո, վերաճել է ընտանեկան պատերազմի։

1980 թվականին Ալդոյի որդին՝ Պոալո Գուչին, փորձել է բացել իր սեփական բիզնեսը՝ օգտագործելով Gucci անվանումը, սակայն Ալդոն հավանություն չի տվել և դատական գործ է հարուցել որդու դեմ՝ սպառնալով փակել Gucci-ի ցանկացած մատակարարի, որը պայմանագիր է կնքել Պաոլոյի հետ։ Ջանալով վրեժխնդիր լինել՝ Պաոլոն Ալդոյին դուրս է բերել ընկերությունից 1984 թվականին իր զարմիկ Մաուրիցիո Գուչիի օգնությամբ, որը դարձել էր Gucci-ի մեծամասնական բաժնետեր։ Բացի այդ, Պաոլոն նաև հարկային ծառայությանը հայտնել է իր հոր՝ հարկերից խուսափելու մասին։ 1986 թվականի հունվարին Ալդո Գուչին դատապարտվել է մեկ տարվա և մեկ օրվա ազատազրկման՝ Նյու Յորքում 7 մլն դոլար հարկ վճարելուց խուսափելու համար։ Դատավճռի կայացման պահին նա 81 տարեկան էր։ Նա պատիժը կրել է Ֆլորիդայի նահանգի ՌՕՈւ-ի բազայում՝ ռազմագերիների համար դաշնային ճամբարում։

1989 թվականին, իր մահից մեկ տարի առաջ, Ալդոն Gucci իր բաժնետոմսերը վաճառել է Investcorp ընկերությանը։ Նույն թվականին Մաուրիցիոն նշանակվել է Gucci խմբի նախագահ՝ Gucci-ի նկատմամբ վերահսկողության համար շուրջ վեց տարվա իրավաբանական պայքարից հետո։ Մաուրիցիոն բիզնեսում աշխատելու փորձ չուներ, ինչի պատճառով հայտնվել է դժվար ֆինանսական դրության մեջ։

Ալդո Գուչին մահացել է Հռոմում 84 տարեկանում 1990 թվականի հունվարին շագանակագեղձի քաղցկեղից և թաղված է Ֆլորենցիայի ընտանեկան դամբարանում։

Անձնական կյանք

Ալդոն Օլվեն Փրայսի հետ է ամուսնացել 1972 թվականին։ Ամուսնությունից ունեցել են երեք որդի՝ Ջորջո, Պոալո և Ռոբերտո։ Սիրավեպ է ունեցել Բրունա Պալոմբոյի հետ, 1963 թվականին զույգն ունեցել է դուստր՝ Պատրիսիա Գուչի։ Ալդոն ամուսնացել է Բրունայի հետ 1981 թվականին Ամերիկայում, չնայած երբեք չի ամուսնալուծվել Օլվենի հետ Իտալիայում։ Տներ ուներ Նյու Յորքում, Պալմ Բիչում, Հռոմում, Ֆլորենցիայում, Բևեռլի Հիլզում, Լոնդոնում և Փարիզում։

Զանգվածային մշակույթում

Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» (2021) գեղարվեստական ֆիլմի հերոսներից մեկն է, որի դերը խաղացել է Ալ Պաչինոն։

Ծանոթագրություններ

Ալդո Գուչի: Կենսագրություն, Անձնական կյանք, Զանգվածային մշակույթում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդո Գուչի» հոդվածին։

Tags:

Ալդո Գուչի ԿենսագրությունԱլդո Գուչի Անձնական կյանքԱլդո Գուչի Զանգվածային մշակույթումԱլդո Գուչի ԾանոթագրություններԱլդո Գուչի19051990Գուչիո ԳուչիԻտալերենԻտալիաԻտալիայի թագավորությունՀունվարի 19ՀռոմՄայիսի 26Ֆլորենցիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թոքի քաղցկեղԱբիսինյան կատու44-օրյա պատերազմԿաթոլիկ եկեղեցիԵրևանի պետական համալսարանԿրիշտիանու ՌոնալդուԹերենս ՋեյԱնահիտՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ԱստղաշուշանՆյարդային համակարգՍահմանական եղանակՀին աստվածներ (դրամա)Հասարակ հերպեսՇունՍոսիԵրկկենցաղներՀորոսկոպԲրյունետ (երգչուհի)ԵրազՄարդ բանականՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՇիզոֆրենիաՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԽաչակրաց արշավանքներԳրոնինգենի թանգարանԲուդդայականությունՄշակույթՏրդատ ԱԱնաստասիա ՏատարևաԿունիլինգուսՄոսկվաՍաղմոսավանքԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱՄՆ-ի նախագահների ցանկԴիլիջանՌուսաստանՀաղորդակցային գործընթացԱռողջ ապրելակերպՕձերԱճի հորմոնԽտությունՄակերեսՎիտամինԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԱրտավազդ ԲՀանրային ֆինանսներԴավիթ ԲեկԿաթվածԳերճնշումԱլբերտ ԱյնշտայնԼյարդՎարդանանց պատերազմԲույսերԱնլռելի զանգակատունԱլբերտ ԱզարյանՄխիթար ԳոշՎայոց ձորի մարզՀայերենի կետադրությունԳեղարդԲյուզանդական կայսրությունՀամանուններԱրտավազդ (մրցանակ)Անանիա ՇիրակացիԻմ սիրելի տիրակալՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՇվեդիաԱռիթմիաԱդոլֆ ՀիտլերՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊատվաստումներԱռնանդամի գլխիկՀամախառն ներքին արդյունքԷնդոմետրիոզՍասնա ծռերՀայաստանի ազգային հերոսԲացահայտիչՇառաչ և ցասում🡆 More