Իզապէլ Պայրագտարեան (1974 կամ 1 Փետրուար 1974(1974-02-01), Զահլէ, Լիբանան).
օփերային երգչուհի (սոփրանօ) Առաջադրուած է «Կրեմմի» մրցանակի։ 2002 թուականին ձայնագրուած է Գանատահայ ռեժիսոր Ատոմ Էկոյեանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործութիւններէն։
Իզապէլ Պայրագտարեան | |
---|---|
| |
Ծնած է | 1974[2][3][…] կամ 1 Փետրուար 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Զահլէ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Քանատա |
Ուսումնավայր | Թորոնթոյի Համալսարան Թագավորական երաժշտական ակադեմիա? Senator O'Connor College School? |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի, երաժշտագէտ |
Ամուսին | Սէրուժ Գրաճեան |
Կայքէջ | bayrakdarian.com |
Իզապէլ Պայրագտարեանը ծնած է Լիբանանի Զահլէ քաղաքը։ Հանդէս եկած է Լիբանանի հայկական եկեղեցական համոյթին մէջ, այնուհետեւ տեղափոխուերէ է Գանատա, շարունակեր է երգել Թորոնթոյի հայկական եկեղեցական համոյթի մէջ։ 1997 թուականին աւարտեր է Թորոնթոյի համալսարանը: Հանդէս եկած է աշխարհի տարբեր բեմերու վրայ, արժանացեր բազմաթիւ բարձրագոյն պարգեւներու եւ մրցանակներու՝ Տոմինկոյի վոքալիսթներու մրցոյթի առաջին մրցանակին, Մեծ Բրիտանիոյ թագուհի Եղիսաբէթ 2-րդի ոսկէ մետալի, «Մեսրոպ Մաշտոց» Մետալ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ 15 Օգոստոս 15, 2004-ին եւ այլն։
Իզապէլ Պայրագտարեանի ձայնասկաւառակը Գանատայի մէջ ճանչցուած է լաւագոյնը։ Հանդէս կու գայ Նիւ Եորքի «Մեթրոփոլիթէն» օփերային թատրոնի մեներգչուհի, կը համագործակցի աշխարհի լաւագոյն ֆիլհարմոնիք նուագախումբերու հետ։ Ելոյթներով հանդէս եկած է Բլասիտօ Տոմինկոյի, Եօ-Եօ Մայի, Փինչաս Զուքերմանի հետ։
2002 թուականին ձայնագրուած է Գանատահայ ռեժիսոր Ատոմ Էկոյեանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործութիւններէն։ Իր ձայնը կը հնչէ նաեւ «Մատանիներու տիրակալը» ֆիլմին մէջ։
Հայաստան կատարած այցելութիւններու ժամանակ հանդէս եկած է Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբի հետ ::
Այժմ ան կը ծառայէ որպէս Ձայնի փրոֆեսորի օգնական, Քալիֆորնիայի Սանթա Պարպարա համալսարանին մէջ:
2004 թուականին ամուսնացեր է դաշնակահար Սերուժ Գրաճեանի հետ։ Ունին երկու երեխայ՝ որդին՝ Արի եւ դուստրը՝ Լիան։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Իզապէլ Պայրագտարեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.