Գուրգէն Միքայէլի Ալեմշահ (22 Մայիս 1907(1907-05-22), Պարտիզակ (Քոճայելի) - 14 Դեկտեմբեր 1947(1947-12-14), Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ երաժշտագէտ, խմբավար եւ նուագավար։
Գուրգէն Ալէմշահ | |
---|---|
Ծնած է | 22 Մայիս 1907[1][2] |
Ծննդավայր | Պարտիզակ (Քոճայելի)[1][2] |
Մահացած է | 14 Դեկտեմբեր 1947[1][2] (40 տարեկանին) |
Մահուան վայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2] |
Քաղաքացիութիւն | Թուրքիա Իտալիա Ֆրանսա Իտալիոյ Թագաւորութիւն |
Մայրենի լեզու | թրքերէն |
Ուսումնավայր | Միլանի կոնսերվատորիա?[1][2] |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար |
Աշխատավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] |
Ծնած է 1907 թուականին Թուրքիոյ հայկական Պարտիզակ աւանին մէջ։ 1930 թուականին աւարտած է Միլանի երաժշտանոցը։ Այնուհետեւ Փարիզի մէջ երաժշտութիւն դասաւանդած է Մուրատ-Ռափայէլեան վարժարանի բաժանմունքին։ Դաշնամուրի ուսուցիչ ունեցած է փրոֆ. Ձիարտանը։
1933ականներուն, Ժան Վալդոն ծածկանունով, Ալեմշահն ստեղծած է եւրոպական ներշնչանքով բազում գործեր, առաւելաբար՝ երաժշտական զուգերգեր եւ եռեակներ, որոնք ժողովրդականութիւն գտած են:
Կազմակերպած է «Կիլիկիա» երգչախումբը եւ դասաւանդած անոր, ու 1937 թուականին, ժողովուրդներու երաժշտութեան մրցահանդէսին իր «Հայկական հարսանիք» ստեղծագործութեամբ շահած է 2-րդ մրցանակը։ Որոշ ժամանակ ղեկավարած է ՀՕԿ-ի «Ալագեազ» երգչախումբը, իսկ 1939-1947 թուականներուն կազմած ու ղեկավարած է Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։
իբրեւեւ նուագավար եւ խմբավար հանդէս եկած է Ֆրանսայի, Իտալիոյ եւ ԱՄՆ-ու մէջ սիմֆոնիկ եւ խմբերգային համերգներով։ Կատարած է Կոմիտասի, Սպենդիարեանի, Չուխաճեանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմէն Տիգրանեանի եւ այլ հեղինակներու ստեղծագործութիւնները։ Մահացած է 1947 թուականին ԱՄՆ-ի Տիթրոյիթ քաղաքին մէջ սրտի կաթուածէ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Գուրգէն Ալէմշահ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.