Վանադին (լատ.՝ Vanadium), քիմիական նշանը՝ V, կարգահամարը՝ 23, հիւլէական զանգուածը՝ 50,9414:
Վանադինը 1801-ին յայտնաբերած եւ միացութիւնները տեղական կապարային գորշ հանքանիւթէն անջատած է մեքսիքացի հանքաբան Անտրես տել Ռիոն (սպ.՝ Andrés Manuel del Río) եւ ըստ տաքացրած աղերու գոյնի անուանած էրիթրոնիւմ (հին յուն․՝ ερνδρός՝ կարմիր)։ Աւելի ուշ, վանադiնը նոյնացնելով քրոմին հետ, tել Ռիոն հրաժարեցաւ իր յայտնագործութենէ։ Վանադինը նորէն 1830-ին յայտնաբերցաւ շուէտացի քիմիագէտ Նիլս Սեֆսթրեոմը (շուէտ.՝ Nils Gabriel Sefström, 1787-1845)՝ անջատելով ան Թապերկայէն (Զուիցերիա) բերուած երկաթաքարէն եւ միացութիւններուն գոյներուն պատճառաւ սքանտինաւեան գեղեցկութեան աստուածուհի Վանատիսի պատուին անուանեց վանադին։ 1831 թուականին Ֆ․ Վյոլերն ապացուց էրիթրոնիւմի եւ վանադինի նոյնութիւնը։
Մետաղական վանադն անջատած է անգլիացի քիմիագէտ Հ․ Ռոսկոն՝ ջրածնով վերականգնելով վանադինի (II) քլորիտը (1869)։ Վանադինի արտադրութիւնը կազմակերպուած է 20րդ դարուն սկզբին (կապուած ինքնաշարժներուն արտադրութեան հետ)։
Վանադինը բնութեան մէջ տարածուած տարր մըն է, կը կազմէ երկրակեղեւի զանգվածի 1,5•10−2%-ը։ Ցրուած է բազմաթիւ ապարներու եւ միներալներու մէջ, մեծ կուտակումներ չ'առաջացներ։ Յայտնի են վանադին պարունակող 65 միներալներ, որոնցմէ արդիւնաբերական նշանակութիւն ունեն պատրոնիտը, ռոսկոելիտը, դեկլուազիտը՝ կարնոտիտը, վանադինիտը եւ այլն։
Վանադինը կենդանի օրկանիզմներուն մշտական բաղադրիչն է (բոյսերը կը պարունակեն 0,16-0,2 %, անասուններու օրկանիզմները՝ 1․5• 10−5-2•10−4 % վանադին)։ Վանադինի աղբիւր են հրաբխային ապարները եւ թերթաքարերը (կը պարունակեն մօտ 0,013 % վանադին), աւազային եւ կրաքարային ապարները (0,002 %), հողը (0,01 %), ջուրերը (մինչեւ 2•10−7)։
Վանադին կը կուտակեն որոշ մամռակենդանիներ, փափկամորթներ, ասկիտիաներ, բորբոսասունկեր, Amanita muscaria թունաւոր սունկը եւ այլն։
Հանքավայրեր կան Փերուի, ԱՄՆ-ու, Ֆինլանտայի, Աւստրալիոյ, Հայաստանի, Ռուսիոյ մէջ։
Պարբերական համակարգի 4րդ պարբերութեան, 5րդ խումբի տարր, անցումային տարր է։ Հիւլէի ելեկտրոնային թաղանթների կառուցուածքն է 3s2Зр63d34s2։ К եւ Լ թաղանթները լրացուած են։
Բնական վանադինը բաղկացած է 51V (99,75%) կայուն եւ 50V (0,25 %, T1/2=1014 տարի) թոյլ ռադիոաշխոյժ իզոտոպներէն։ Ստացուած են 46-54 զանգուածի թիւերով ռատիոաշխոյժ իզոոպները, որոնցմէ կարեւոր են 48V-ը (T½= = 16 օր), 49V-ը (330 օր) եւ 52V-ը (3,6 վրկ)։
Վանադինն առաւել նշանակալի է ծովային քան ցամաքային միջավայրի համար:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Վանադին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.