Սանտրոյ Պոթչելի կամ Ալեսսանտրոյ Տի Մարիանոյ Ֆիլիփէփի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, 1 Մարտ, 1445, Ֆլորենցիա-17 Մարտ, 1510, Ֆլորենցիա)՝ վաղ վերածնունդի իտալացի գեղանկարիչ եւ գրաֆիկ:
Պոթչելիի կեանքին մասին առաջին վկայութիւնները կը հանդիպին Ճորճոյ Վազարիի 1550 թուականի կենսագրութիւններու հաւաքածոյին մէջ: Ծննդեան ճիշդ տարեթիւը յայտնի չէ. Պոթչելին ծնած է 1444-1445 միջեւ Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասին մէջ: Հայրը տակառագործ էր: Պոթչելիին կեղծանունը առաջին անգամ իր տղուն անցած է իր աւագ եղբոր Ճովանէն, որ այդ մականունը ստացած է գէր ըլլալուն պատճառով: Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»: Պոթչելին չորս հինգ եղբայրներէն ամենակրտսերն էր: Պոթչելիի ընտանիքը կ'ապրի համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստաւոր էր: Տասնհինգ տարեկանին Պոթչելին աշխատանքի կ'անցնի Ֆրայ Ֆիլիպպոյ Լիպպիի արուեստանոցին մէջ, որը ճանչուած վարպետ էր Ֆլորենցիոյ մէջ: Այնտեղ Պոթչելին կ'աշխատի Անտօնիոյ դել Պոլաիուոլոյյի եւ Անդրէայ դել Վերոչիոյյի հետ: Այդ շրջանին ան կ'ուսանի փորագրութիւն, որ մեծապէս կ'ազդէ անոր նկարչութեան ոճի եւ ուղղուածութեան վրայ: 1470-ին Պոթչելին կը բանայ իր սեփական արուեստանոցը եւ կ'ստանայ առաջին հասարակական պատուերը:
Կ'ատեգորիայ:Իտալացի նկարիչներ Կ'ատեգորիայ:Վերածննդի նկարիչներ Կ'ատեգորիայ:Ստեղծագործական կ'եղծանուննէր
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Սանտրօ Պոթչելի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.