Քուալա Լումփուր (մալայ․՝ Wilayah Persekutuan Kuala Lumpur, անգլերէն՝ Federal Territory of Kuala Lumpur, չին.՝ 吉隆坡联邦直辖区), Մալեզիայի մայրաքաղաքը ու ամենաբնակեցուած քաղաքը։ Քաղաքի մակերեսը կը կազմէ 243 քմ2, բնակչութիւնը՝ 1 982 100 մարդ (2020)։: Մեծ Քուալա Լումփուր քաղաքային համախմբումը բնակչութիւնը 2012-ի տուեալներով կը կազմէ 7,5 միլիոն մարդ:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Քուալա Լամփուր | |||||
| |||||
Երկիր | Մալեզիա[1] | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Kamarulzaman Mat Salleh? | |||||
Հիմնադրուած է՝ | 1857 | ||||
Տուեալ կարգավիճակում | 1972-էն | ||||
Տարածութիւն | 243,65 քմ² | ||||
ԲԾՄ | 66 մեթր | ||||
Բնակչութիւն | 1 982 100 մարդ (2020)[2] | ||||
Խտութիւն | 7427,5 մարդ/քմ² մարդ/քմ² | ||||
Ագլոմերացիա | 6 900 000 | ||||
Կը գտնուի ափին | Gombak River? եւ Klang River? | ||||
Ժամային գօտի | UTC+8 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 03 | ||||
Փոստային ցուցանիշ | 50000–59999 | ||||
Պաշտօնական կայքէջ | dbkl.gov.my | ||||
Քուալա Լումփուրը Մալեզիայի խորհրդարանի նստավայրն է։ Քաղաքը ժամանակին դաշնային կառավարութեան դատական եւ գործադիր մարմիններու նստավայն էր, սակայն անոնք1999-ին տեղափոխուած են Փութրաճայա: Դատական համակարգի որոշ բաժիններ դեռ կը գտնուին Քուալա Լումփուրի մէջ։ Այստեղ կը գտնուի նաեւ Մալեզիայի արքայի պաշտօնական նստավայր Իսթանա Նեկարան։ Քուալա Լումփուրը Մալեզիայի մշակութային, նիւթական եւ տնտեսական կեդրոնն է։ Foreign Policy-ի 2010-ի համաշխարհային քաղաքներու սանդղակին մէջ կը գրաւէ 48-րդ հորիզոնականը իսկ 2010-ին ըստ 2thinknow-ի՝ տնտեսական եւ ընկերային նորարարութեան համաշխարհային քաղաքներու ցանկին մէջ գրաւած է 67-րդ տեղը:
Քաղաքը կը գտնուի Մալաքքա թերակղզիի հարաւ-արեւմուտքը, ցածրադիր հովիտի մէջ, ուր կը միախառնուին Քլանկ եւ Կոմպաք գետերը։
Քուալա Լումփուրը հիմնադրուած է 1857-ին։ 1880 -1978-ականները եղած է Սելանկորի մայրաքաղաքը։ 1946-1957-ականները եղած է բրիտանական գաղութի վարչական կեդրոնը, 1957-1963-ականները՝ անկախ Մալայայի դաշնութեան մայրաքաղաք, 1983-էն՝ Մալեզիայի մայրաքաղաք։ Փետրուար 1972-էն կը կրէ քաղաքի կարգավիճակը, 1974-էն՝ Դաշնային տարածքի կարգավիճակ:
Քաղաքին մէջ կը բնակին մալայացիներ, չինացիներ, թամիլներ, մալայալներ, թելուգիի, պենկալացիներ եւ այլ ազգեր։
Քուալա Լումփուրը կը համարուի երկրի առեւտրա-արդիւնաբերական եւ տնտեսական կեդրոնը: Քաղաքին եւ անոր արուարձաններուն մէջ կը գտնուին քաուչուկի վերամշակման, արմաւենիի իւղի եւ այլ սննդամթերքներու արտադրութեան ձեռնարկութիւններ։
Քուալա Լումփուրը ունի հասարակածային կլիմա, տեղումներու մեծ քանակով (տարեկան միջին քանակը կը կազմէ 2627 մմ)։ Ամբողջ տարին շոգ է եւ խոնաւ։ Առատ տեղումները գրեթէ հաւասարաչափ կը թափին ամբողջ տարուան ընթացին, բացի Յունիս-Օգօստոս ամիսներէն, երբ անոնք համեմատաբար աւելի քիչ են։ Օդի ջերմաստիճանը քաղաքին մէջ երբեք չի բարձրանար 38,5 °C-էն եւ երբեք չիջներ 17,8 °C-էն: Միջին օրական առաւելագոյնը կը կազմէ 30-33 °C, իսկ նուազագոյնը՝ 23-25 °C:
Քուալա Լամփուրի կլիմայական տուեալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | Յունուար | Փետրուար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Յունիս | Յուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
Ցուցանիշային բարձր °C (°F) | 38.0 (100.4) | 36.2 (97.2) | 36.7 (98.1) | 37.2 (99) | 38.5 (101.3) | 36.6 (97.9) | 36.3 (97.3) | 38.0 (100.4) | 35.8 (96.4) | 37.0 (98.6) | 36.0 (96.8) | 35.5 (95.9) | 38.5 (101.3) |
Միջին բարձր °C (°F) | 32.0 (89.6) | 32.8 (91) | 33.1 (91.6) | 33.1 (91.6) | 33.0 (91.4) | 32.8 (91) | 32.8 (91) | 32.3 (90.1) | 32.1 (89.8) | 32.0 (89.6) | 31.7 (89.1) | 31.5 (88.7) | 32.4 (90.3) |
Միջին օրական °C (°F) | 27.7 (81.9) | 28.2 (82.8) | 28.6 (83.5) | 28.7 (83.7) | 28.8 (83.8) | 28.6 (83.5) | 28.1 (82.6) | 28.1 (82.6) | 28.0 (82.4) | 28.0 (82.4) | 27.8 (82) | 27.6 (81.7) | 28.2 (82.8) |
Միջին ցած °C (°F) | 23.4 (74.1) | 23.6 (74.5) | 24.0 (75.2) | 24.3 (75.7) | 24.6 (76.3) | 24.3 (75.7) | 23.8 (74.8) | 23.9 (75) | 23.8 (74.8) | 24.0 (75.2) | 23.8 (74.8) | 23.6 (74.5) | 23.9 (75) |
Ցուցանիշային ցած °C (°F) | 17.8 (64) | 18.0 (64.4) | 18.9 (66) | 20.6 (69.1) | 20.5 (68.9) | 19.1 (66.4) | 20.1 (68.2) | 20.0 (68) | 21.0 (69.8) | 20.0 (68) | 20.7 (69.3) | 19.0 (66.2) | 17.8 (64) |
Տեղումներ մմ (inches) | 193 (7.6) | 198 (7.8) | 257 (10.12) | 290 (11.42) | 197 (7.76) | 131 (5.16) | 148 (5.83) | 162 (6.38) | 214 (8.43) | 265 (10.43) | 321 (12.64) | 252 (9.92) | 2628 (103,49) |
Միջ. անձրեւոտ օրեր | 17 | 17 | 19 | 20 | 18 | 14 | 16 | 16 | 19 | 21 | 24 | 22 | 223 |
% խոնաւութիւն | 80 | 80 | 80 | 82 | 81 | 80 | 79 | 79 | 81 | 82 | 84 | 83 | 81 |
Միջին ամսական արեւային ժամ | 185.0 | 192.4 | 207.9 | 198.8 | 206.8 | 194.4 | 200.2 | 189.0 | 163.8 | 169.1 | 152.3 | 162.6 | 2222,3 |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Քուալա Լամփուր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.