Ապահունեաց Վանք, Եկեղեաց գռ.ի Բթառիճ գիւղի մօտ, եկեղեցիներն են Ս.
Նիկողայոս, (որուն անուամբ կը կոչուի նաեւ վանքս) եւ Ս. Աստուածածին: 1309-ին՝ Յովհաննէս երէց այդ թուին գրուած աւետարան մը կը նուիրէ վանքին: 1449-ին՝ ԺԳ․ դարուն գրուած Աստուածաշունչ մը կը ստանայ Կարապետ վաարդապետ որդի Մկրտիչ քահանայի եւ վանքին կը նուիրէ, կը յիշէ վանքին հայրապետը՝ զՍիմէոն եւ զՅակոբ վարդապետն իւր: 1480-ին գրուած աւետարանի մը յիշատակարանը կը յայտնէ վանքի առաջնորդին անունը Թորոս, միաբանք՝ Առաքել գրիչ Աւետ.ի, Սարգիս վրդ., Խաչատուր եւ Գրիգոր միաբանք:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ապահունեաց Վանք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.