Սամարղանտ (ուզպեքերէն՝ Samarqand), աշհարհի հնագոյն քաղաքներէն մէկը։ Ան կը գտնուի ծովու մակերեսէն 702 մ.
բարձրութեան վրայ։ Ուզպեքստանի երկրորդ մեծութեամբ քաղաք է։ Հիմնադրուած է Ք․ա․ VIII դարուն։ Բնակչութիւնը՝ 546 303 մարդ (1 Յունուար 2020)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սամարղանտ | |||
ուզբ.՝ Самарқанд տաջ.՝ Самарқанд ռուս.՝ Самарканд պարս․՝ سمرقند | |||
| |||
Երկիր | Ուզպեքիստան | ||
Տարածութիւն | 108±1 քմ² | ||
ԲԾՄ | 702 մեթր | ||
Պաշտօնական լեզու | ուզբեկերեն? | ||
Խօսուող լեզուներ | ուզպեքերէն | ||
Բնակչութիւն | 546 303 մարդ (1 Յունուար 2020) | ||
Ժամային գօտի | UTC+5? | ||
Հեռախօսային ցուցանիշ | 662 | ||
Փոստային ցուցանիշ | 140100 | ||
Պարգեւներ | Լենինի շքանշան? | ||
Պաշտօնական կայքէջ | samshahar.uz | ||
Աւելի քան երկու հազար տարի առաջ քաղաքը կարեւոր կեդրոն եղած է Չինաստանի եւ Եւրոպայի միջեւ՝ գտնուելով Մետաքսեայ ճանապարհին վրայ, նաեւ եղած է միջնադարեան արեւելքի գիտութեան զարգացման կարեւորագոյն քաղաքներէն մէկը։ Տասնչորսերորդ դարուն դարձած է Լենկթիմուրի կայսրութեան մայրաքաղաքը։
2001 թուականին Սամարղանտն ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կազմին մէջ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Սամարղանտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.