Նոր Հեմփշայր կամ Նոր-Հեմփշիր (անգլերէն՝ New Hampshire), ոչ մեծ նահանգ ԱՄՆ-ի հիւսիս-արեւելքին Նոր-Անգլիա շրջանին մէջ։ Բնակչութիւնը կը կազմէ 1.318.194 մարդ (2011 թ.)։ Ոչ պաշտօնական անուանումը «Գրանիտէ նահանգ» է։ Նահանգի մայրաքաղաքը Քոնքորտն է, ամենամեծ քաղաքը՝ Մանչեսթըրը: Մեծն Անգլիայէն անկախացած առաջին նահանգն է երկրին մէջ։ Նահանգի նշանաբանն է.
«Ապրիր ազատ կամ մահացիր:» (անգլերէն՝ Live free or die)։
Նահանգ | |||
---|---|---|---|
Նոր Հեմփշայր | |||
անգլերէն՝ State of New Hampshire | |||
| |||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] | ||
Ներքին բաժանում | Բելկնապ շրջան?[2], Քարոլ շրջան?[3], Չեշիր շրջան?[4], Քոոս շրջան?[5], Գրաֆտոն շրջան?[6], Հիլսբորու շրջան?[7], Մերիմակ շրջան?[8], Ռոքինգհեմ շրջան?[9], Ստրաֆորդ շրջան?[10] եւ Սուլիվան շրջան?[11] | ||
Governor of New Hampshire? | Chris Sununu? | ||
Օրէնսդրական մարմին | New Hampshire General Court? | ||
Հիմնադրուած է՝ | 21 Յունիս 1788 | ||
Տարածութիւն | 24 214,0 քմ² ջրայինը 4,24 տոկոս | ||
ԲԾՄ | 305 մեթր | ||
Պաշտօնական լեզու | անգլերէն | ||
Բնակչութիւն | 1 377 529 մարդ (1 Ապրիլ 2020)[12] | ||
Կը գտնուի ափին | Ատլանտեան Ովկիանոս | ||
Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի եւ Ամերիկա/Նյու Յորք? | ||
Անուանուած է | Հեմփշիր? | ||
Մականուն | The Granite State | ||
Պաշտօնական կայքէջ | nh.gov(անգլերէն) | ||
Նոր Հեմփշիր գաւառը հիմնուած է 1623 թուականին բրիտանացի առաջնորդ մը Ճոն Մեյսոնի կողմէ։ Նահանգը իր անունը ստացած է ի պատիւ անգլիական Հեմփշիր կոմսութեան։ Անկախութեան համար պատերազմի ժամանակ Նոր Հեմփշիրը դարձաւ 13 սիւներէն մէկը, որոնք դրուեցան բրիտանական տիրապետութեան դէմ, եւ առաջին նահանգը, որ անկախ հռչակուեցաւ։ Նահանգի մայրաքաղաք Քոնքորտը անցեալին, յայտնի էր Ռամֆորդ եւ Պենակուկ անուններով։
Նոր Հեմփշիրը աւանդաբար կը մտնէ Նոր Անգլիա պատմամշակութային շրջանի կազմին մէջ։ Հիւսիսէն նահանգը սահմանակից է կանադական Քվեբեկ գաւառին, արեւելքէն՝ Մեն նահանգին եւ Ատլանտեան Ովկիանոսին, հարաւէն՝ Մասաչուսեթսին, արեւմուտքէն՝ Վերմոնտին: Նոր Հեմփշիրի մակերեսը 24.217 կմ² է (46-րդը երկրին մէջ)։ Նահանգի՝ Ատլանտեան ովկիանոսին ափամերձ հատուածը 29 քմ. է։
Հիւսիսին մէջ կը գտնուին Սպիտակ լեռները, որ յայտնի զբոսաշրջական կեդրոն են, իսկ Նոր Հեմփշիրի միջնամասին մէջ տեղակայուած է Նորանգլիական բարձրութիւնը, հարաւ-արեւելքին մէջ՝ մերձովկիանոսեան ցած վայրը։ Կլիման ունի մայրցամաքային բնոյթ՝ տաք, կարճատեւ ամառ, եւ ցուրտ, բաւականին խստաշունչ, ձնառատ ու քամոտ ձմեռ։ Նահանգի գլխաւոր գետերն են Քոնեկտիկուտը եւ Մերիմակը, որոնց ջերմուժը կ'օգտագործուի ՋԷԿ-երու կողմէ։ Մեծագոյն լիճը Ուիննիպեսոկին է։
Աւանդոյթի համաձայն՝ նահանգի արդիւնաբերութիւնը կը հիմնուի ՋԷԿ-երի ջերմուժի վրայ։ 19-րդ դարուն, երբ Նոր Հեմփշիրի մէջ սկսաւ զգայուն արդիւնաբերութիւնը, մեծ դրամագլուխն ուղղուեցաւ դէպի ալրաղացը,հագուստեղէնի եւ կաշիէ կօշկեղէնի արտադրութիւնը։ 20-րդ դարու վերջին անոնց փոխարինեց մեքենաշինութիւնը, ինչպէս նաեւ ելեկտրոնիկայի արտադրութիւնը։ Այսօր Նաշուա քաղաքը կը մասնագիտանայ օպտիկայի, Պորթսմութը` ինքնաշարժի մասերու եւ ծովային նաւերու արտադրութեան վրայ:
Գիւղատնտեսութեան մէջ կը գերակշռեն անասնաբուծութիւնը, թռչնաբուծութիւնը, ջերմոցային տնտեսութիւնը` մասնագիտանալով լոռամարգիի եւ հապալասի արտադրութեամբ։
Միակ ովկիանոսային նաւահանգիստը Պորթսմութն է։ Բնակչութեան զգալի մասը (մինչեւ 15%) զբաղած է սպասարկման եւ զբօսաշրջութեան ոլորտին մէջ։
Բնակչութեան բաշխումը ըստ ռասայական յատկանիշի.
Նոր Հեմփշիրի մէջ ապրողներու գրեթէ 72%-ն իրեն կը համարէ քրիստոնեայ, բացի այդ այստեղ բաւական մեծ թիվ կը կազմեն բապտիստները (6 %), մեթոդիստները (3 %), Քրիստոնէական միացեալ եկեղեցւոյ ծառաները (6 %) եւ այլ կրօնական ճիւղաւորումներ՝ ներառեալ մորմոնները, ադուենտիստները եւ այլն։ Ապրողներու մօտ 17%-ն իրենց կը համարեն աթեիստ:
Նահանգի բնակչութիւնը տարիներով
Տարեթիւ | Թուաքանակ |
---|---|
1790 | 141885 |
1800 | 183858 |
1810 | 214460 |
1820 | 244155 |
1830 | 269328 |
1840 | 284574 |
1850 | 317976 |
1860 | 326073 |
1870 | 318300 |
1880 | 346991 |
1890 | 376530 |
1900 | 411588 |
1910 | 430572 |
1920 | 443083 |
1930 | 465293 |
1940 | 491524 |
1950 | 533242 |
1960 | 606921 |
1970 | 737681 |
1980 | 920610 |
1990 | 1109252 |
2000 | 1235786 |
2010 | 1316470 |
Հանովերի մէջ կը գտնուի ԱՄՆ-ի ամենահին համալսարաններէն մէկը։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Նոր Հեմփշայր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.