Զվիատ Կամսախուրտիա (վրաց.՝ ზვიად გამსახურდია, 31 Մարտ 1939 - 31 Դեկտեմբեր 1993), վրացի հանրային, քաղաքական եւ պետական գործիչ, գրող, գիտնական, այլախոհ, ազգայնական, բանասիրական գիտութիւններու դոկր.: Վրացական ԽԸՀ Գերագոյն խորհուրդի նախագահ (1990-1991), նորանկախ Վրաստանի առաջին նախագահը (1991-1992):
Զվիատ Կամսախուրտիա վրաց.՝ ზვიად კონსტანტინეს ძე გამსახურდია | |
---|---|
| |
Ծննդեան անուն | վրաց.՝ ზვიად გამსახურდია |
Ծնած է | 31 Մարտ 1939 |
Ծննդավայր | Թպիլիսի |
Մահացած է | 31 Դեկտեմբեր 1993 |
Մահուան վայր | Ձվելի Խիբուլա |
Քաղաքացիութիւն | |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրականության պատմաբան, բանասէր, գրաքննադատ |
Աշխատավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան |
Վարած պաշտօններ | Վրաստանի նախագահ? եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ? |
Անդամութիւն | Amnesty International? |
Կուսակցութիւն | Կլոր սեղան-Ազատ Վրաստան? |
Ամուսին | Մանանա Արչվաձե-Գամսախուրդիա? եւ Դալի Լոլա? |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Գամսախուրդիա? |
Երեխաներ | Ցոտնե Գամսախուրդիա? եւ Konstantine Gamsakhurdia? |
Ստորագրութիւն |
Զվիատ Կամսախուրտիան 1939 թուականի Մարտ 31-ին ծնած է վրացի գրող Կոնստանդինէ Կամսախուրտիայի եւ Միրանտա Փալաւանտիշվիլիի ընտանիքին մէջ։ Հօր կողմէն նախնիները կը սերին Ռուսիոյ կայսրութեան մէջ ազնուական համարուող Կամսախուրտիաներու տոհմէն, իսկ մօրենական կողմէն՝ Փալաւանտիշվիլիներու իշխանական տոհմէն:
Զվիատ Կամսախուրտիան Վրաստանի առաջին նախագահ ընտրուած է Գերագոյն խորհուրդի 1991 թուականի Ապրիլ 14-ի արտահերթ նիստին: Մայիս 26-ին կայացաւ առաջին նախագահական համընդհանուր ընտրութիւնը, որուն քուէներու 87% ցուցանիշով յաղթանակ տարաւ Զվիատ Կամսախուրտիան:
1992 թուականի Յունուար 10-ին ռազմական յեղաշրջումի պատճառաւ Զվիատ Կամսախուրտիան հեռացաւ Թիֆլիսէն դէպի Ազրպէյճան, քաղաքական ապաստան խնդրելով, մերժում ստանալով, շարժուեցաւ դէպի Հայաստան եւ ապաստանեցաւ Իջեւանի մօտ:
1993 թուականի Դեկտեմբերի վերջին Զվիատ Կամսախուրտիայի համար առաւել դժուար էր պահուըտիլ զինք փնտռող կառավարական ջոկատներէն: 1993 թուականի Դեկտեմբեր 31-ին ան մահացած է Սամեկրելո շրջանի Ծուելի Խիպուլա գիւղի տուներէն մէկուն մէջ: Տանտէրի խօսքով Կամսախուրտիան անձնասպան եղած է՝ ատրճանակէն իր գլխին կրակելով:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Զվիատ Կամսախուրտիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.