Բնութեան համաշխարհային հիմնադրամ (անգլ.՝ World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպութիւն։ Հիմնադրուած է 1961-ին։ Ունի մօտ 5 միլիոն մշտական հովանաւոր եւ ազգային ընկերակցութիւններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգիլումը, բնութեան պահպանութեան եւ բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակներու փրկութեան համար տնտեսական միջոցներու հայթայթումը։ Հիմնական գործունէութիւնն է ծագումնաբանական, տեսակային եւ միջավայրի համակարգային բազմազանութեան պահպանումը, վերականգնուող բնական պաշարներու օգտագործման կայուն ձեւերու ապահովումը, աղտոտման նուազեցման եւ էներգիայի ու պաշարներու արդիւնաւէտ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմնախնդիրներու լուծման ռազմավարութեան մշակումը։ Նստավայրը Կլանտի մէջ է (Զուիցերիա)։
Բնութեան համաշխարհային հիմնադրամ | |
---|---|
| |
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն? |
Իրավաբանական ձեւ | ոչ-հասութաբեր կազմակերպութիւն[1] |
Հիմնադրուած է | 29 Ապրիլ 1961[2] |
Հիմնադիր | Edward Max Nicholson?, Prince Bernhard, Prince Consort of the Netherlands?, Իշխան Ֆիլիփ, Էտինպրայի Դուքս, Guy Mountfort?, Ջուլիան Հաքսլի?, Փիթեր Սքոթ? եւ Luc Hoffmann? |
Վայր | Գլան (Շվեյցարիա)[3][4] |
Երկիր | Զուիցերիա |
Տնօրէն | Kirsten Schuijt?[5] |
Աշխատողներու թիւ | 6000 մարդ (2021)[6] |
Դուստր ընկերութիւններ | World Wide Fund for Nature (United Kingdom)?, World Wide Fund for Nature (Italy)?, World Wide Fund for Nature (Switzerland)?, World Wide Fund for Nature (Tanzania)?, WWF Deutschland?, World Wildlife Fund (USA)?, World Wide Fund for Nature (Indonesia)?, World Wide Fund for Nature (Cameroon)?, WWF Japan?, WWF France?, WWF Turkey?, Fundación Vida Silvestre Argentina?, WWF Spain? եւ WWF Denmark? |
Կայք | wwf.org(անգլերէն) |
Մասնակից է | European Environmental Bureau? |
Բնութեան համաշխարհային հիմնադրամը 2002-էն կը համագործակցի Հայաստանի հետ: WWF-ի հայաստանեան մասնաճիւղի պաշտօնական գրանցումը տեղի ունեցած է 2006-ի Նոյեմբերին:
WWF-Հայաստանի գործունէութեան հիմնական ուղղութիւններն են.
WWF-Հայաստանը կը զբաղի վտանգուած տեսակներու պահպանութեամբ, ինչպիսիք են՝ կովկասեան ընձառիւծը, հայկական մուֆլոնը, բեզոարեան այծը, գորշ արջը եւ այլն:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Բնութեան համաշխարհային հիմնադրամ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.