Քո Ընկերն Առնետ Է

«Քո ընկերն առնետ է», 2007 թվականի Pixar ընկերության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է «Ռատատույ» ֆիլմի հետ տնային դիտման համար։ Կարճամետրաժ ֆիլմի հերոսները ընդունում են «Ռատատույ» լիամետրաժ մուլտֆիլմի գլխավոր հերոսներից երկուսի՝ Ռեմի և Էմիլի կերպարները, որոնք վիճում են մարդկանց և առնետների հաշտեցման մասին։ Սա Pixar ընկերության երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է ավանդական անիմացիայի համար։ Ներկա պահին մուլտֆիլմը համարվում է Pixar ստուդիայի ամենաերկար կարճամետրաժ ֆիլմը, որի տևողությունը կազմում է տասնմեկ րոպե։ 2D անիմացիայի հետ մեկտեղ, այն իր մեջ է ներառում նաև շարժման կանգնեցման անիմացիան, համակարգչային պատկերները և գործողությունը իրական ժամանակում։

Քո Ընկերն Առնետ Է
Քո ընկերն առնետ է
անգլ.՝ Your Friend the Rat
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
ՌեժիսորJim Capobianco?
ՍցենարիստJeff Pidgeon?
ՀնչյունավորումՓաթոն Օսվալտ և Պիտեր Սոն
ՊրոդյուսերԲրեդ Բերդ, Ջոն Լեսսետեր և Բրեդ Լյուիս
ԵրկիրՔո Ընկերն Առնետ Է ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment և Դիսնեյ+
Տևողություն11 րոպե
Թվական2007
pixar.com/short_films/Home-Entertainment-Shorts/Your-Friend-the-Rat(անգլ.)

«Ռատատույ» և «Քո ընկերն առնետ է» մուլտֆիլմերը ունեն նույն երաժշտական հաջորդականությունը։ Մուլտֆիլմը արժանացել է լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ կոչմանը 35-րդ ամենամյա Annie Awards մրցանակաբաշխությունում և 2007 թվականի նոյեմբերի 6-ին թողարկվել է DVD և Blu-ray տարբերակներով «Ռատատույ» մուլտֆիլմի հետ։

Սյուժե

Ռեմին և Էմիլը պատմում են հանդիսատեսին մարդկանց և առնետների փոխհարաբերությունների, առնետների արժանիքների և ունակությունների մասին։ Նրանք կոչ են անում մարդկանց առնետների հետ համերաշխ լինել։ Առնետները իրենց ելույթն ավարտում են «Մենք ձեզ հետ անգամ դեպի Մարս» երգով։

Արտադրություն

Գաղափարը նախաձեռնվել է Ջիմ Կապոբիանկոյի կողմից, երբ Բրեդ Լյուիսը էլեկտրոնային նամակ է ուղարկել նրան՝ խնդրելով լրացուցիչ ծառայություններ տրամադրել DVD-ի համար։ Կապոբիանկոն հավաքելով բոլոր տեղեկությունները, որոնք նրանք ունեին առնետների մասին, զվարճալի ձևով ներկայացրել է դրանք հանդիսատեսին։ Մուլտֆիլմի արտադրությունը սկսվել է «Ռատատույ»-ի ստեղծման վերջին մեկ տարվա ընթացքում և ավարտվել է մեկ տարուց քիչ ժամանակահատվածում։ Արտադրության ժամանակ Ջիմ Կապոբիանկոն գրել է «Քո ընկերն առնետ է. Փոքրիկ ոսկե գիրք» գիրքը, որը ներառում է «Պլան Բ» երգի երաժշտությունն ու տեքստը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Քո Ընկերն Առնետ Է ՍյուժեՔո Ընկերն Առնետ Է ԱրտադրությունՔո Ընկերն Առնետ Է ԾանոթագրություններՔո Ընկերն Առնետ Է Արտաքին հղումներՔո Ընկերն Առնետ ԷPixarԿինոնկարՌատատույ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ֆիդայական շարժումՆԱՏՕԵրևանՍասնա ծռերՄարտիրոս Սարյան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԱրգանդՄարդու անատոմիաԱբու-Լալա Մահարի (պոեմ)Թութակներ (ընտանիք)ՖրանսիաԱռյուծՀայկական դրամԱրտաշես ԱԷդուարդ ՍպերցյանԵվրոպաԿալցիումԱստղաշուշանՀելլենիստական մշակույթՏնտեսական աճՊահքՈղնաշարԵվրոպական միությունՊաղեստինՍատուրն (մոլորակ)ՀիդրոցեֆալիաԿիլիկիայի հայկական թագավորությունՈւսուցման մեթոդներԴերենիկ ԴեմիրճյանՄայրցամաքՀելիկոբակտեր պիլորի վարակՏաթևի վանքԲնությունՆյարդային համակարգԼյարդի հիվանդություններՄուտացիաՄոսկվաԿարմիր քամիԲարորակ ուռուցքներՕձերԳրիգոր ԶոհրապՍեղան (երկրաչափություն)ԵրկրաշարժԵրևանի պետական համալսարանՎանՀարցական նշանՍուրբ շաբաթԴանթեական առասպելԿատարակտՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԿոկորդաբորբԽաղողՋավախքՔրիստոնեությունՈրովայնային ցավԱղբյուր ՍերոբԱնգկոր ՎատԿոնֆլիկտԱրմավիրի մարզՋիմ ԹորոսյանՄեր հայրենիքԿիպրոսի դրոշՄիացյալ ԹագավորությունՀորոսկոպԵրվանդ ԱզատյանՇվեյցարիաՖրեդերիկ ԲանտինգԴուբայԷդուարդ ՔալանթարյանԵղիշե ՉարենցԴերբայԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԴեղանյութերԼեյկոցիտԵրիկամաքարային հիվանդությունՏնտեսագիտությունՀայկյան տոմարԳենետիկա🡆 More